Շերլոք Հոլմս
Sherlok Holmes, 2009,
Ռեժ. Գայ Րիտչի.. .
երերում` Ռոբերտ Դաունի Ջր., Ջուդ Լոու
IMDB - 7.6
Rotten- 69%
Պատկերացրեք` մի ֆիլմ եք նկարում, որը պատմում է Լոնդոնում դարասկզբին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ինչքան դիտորդ կհայտնվի?
Իսկ հիմա պատկերացրեք, որ ֆիլմը մի հայտնի, շատ հայտնի եւ համբավ վայելող անուն է հոլովում, այսպես կոչված` բրենդ է: Բնականաբար` հետաքրքրությունն ավելի մեծ կլինի:
Սպասումներս մեծ չէին, եւ դրանք իրականացան;
Ընդհանուր առմամբ` ասել, որ ֆիլմն անտաղանդ է, չի կարելի: Անշուշտ, հետաքրքիր է նկարահանված` տեխնիկական առումով: Շատ գեղեցիկ է: Շարժվող նկարների գեղեցիկ հավաքածու: Որոշ հատվածներ անողոքաբար թրեյլեր էին հիշեցնում, կամ էլ` գովազդային տեսահոլովակ: Դերասսանները ինչ-որ անիմաստ ներվայն շարժումներ են անում ամբողջ ֆիլմում, յանիմ` իրանց երազած տղերքն են...
Երաժշտությունը… հըմ… ակնհայտորեն “թխած” է ու ինձ հիշեցրեց երկու ֆիլմերից` Կարիբյան ծովահենները, Տարտուգայի սաունդթրրեքը եւ Կուստուրիցայից: ֆիլմին սազում է:
Սցենարը` պրիմիտիվ է; Կարծես մի Ճ կլասի կինոստուդիա հերթական մարտաֆիլմն է փորձել նկարել, հետո հասկացել են, որ նման մարտաֆիլմերի հավեսը ոչ ոք չունի, հետաքրքիր միտք է հղացել. Տեղափոխել ամենը Անգլիա: Դե Անգլիայի խորհրդանիշն էլ` Շերլոք Հոլմսը: Ֆիլմը Շերլոք Հոլմս կոչվելու նույնքան հիմքեր ունի, որքան Գայ Րիտչին` հանճարեղ ռեժիսյոր: Մի բան մենակ պարզ է. Նա վերջապես սովորել է արագ ֆիլմեր նկարել, եւ իր մյուս ֆիլմերի հետ համեմատած` նա ուղղակի ռեակտիվ է:
Նման սցենարով միլիոն հատ ֆիլմ կա, մենակ թե` բոլորը միջուկային զենքի մասին: Քխը ձյաձյաները փորձում են բոմբ պայթեցնել…
Դե քանի որ դարասկզբին ատոմային ռումբ չկար, ստիպված ինչ-որ անկապ ու մատից ծծած “զենք” են հնարել, որն էլ եւ խաղում է “կռվախնձորի” դերը:
Եւս մեկ արկածային ֆիլմ համաշխարհային ֆիլմադարանում;
Բարի դիտում…





Մեջբերել
Էջանիշներ