Վերջին խմբագրող՝ Sphinx: 16.02.2010, 14:54:
Gayl (16.02.2010), Հենրիկ Բաբաջանյան (16.02.2010), Շինարար (16.02.2010)
Չուկը ոչ մեկի ստեղծագործությունը աղբ չի անվանել, այլ ասել է, որ եթե անգամ այնպես ստացվի, որ հաջորդ մրցույթներից մեկում ուղարկված բոլոր տարբերակները աղբ լինեն (ենթադրություն, ծայրահեղ դեպք), անգամ այդ դեպքում... Միաժամանակ Չուկը նշել է, որ այս անգամվա բոլոր թարգմանությունները այս կամ այն չափով արժեքավոր է համարում: Փոխարենը դու պարբերաբար հնչեցնում էիր քո տեսակետը, որի իմաստն այն էր, որ այստեղ դրական գնահատականի արժանի թարգմանություն չկար (այդ տեսակետդ հիմնավորելու, վստահ եմ, նաև հակահարված ստանալու հնարավորություն կունենաս քննարկման մեկնարկին հետ):
հ.գ. Մոռացա ասել, Չուկը ես եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ըհը,մնաց ինձ հայտարարես ակումբի թշնամի և մի շարք ակումբների գաղտնի գործակալ...քեզնից լավ բոլշևիկ դուրս կգար :Ես ոչ մի կարծիք դեռ չեմ հայտնել, առավել ևս՝ պարբերաբար..ես ընդամենը առաջարկություն եմ արել հարցացուցակում կետ ավելացնելու մասին , ապա , հայտնել իմ կարծիքը , թե ինչու է պակաս քվեարկողների թիվը...իզուր մի նենգափոխիր իմ խոսքերը...ես դեռ չեմ որոշել մասնակցել քննարկման գործընթացին, բայց , կարծում եմ, կօգտվեմ կարծիք հայտնելու իմ իրավունքից:
Հ.գ. Չուկ ջան, աշխատիր ոչ թե ինքդ վեճեր սադրել, այլ ուրիշների վեճերը հարթեցնել:Էսպիսի մեթոդներով ցանկացած բանավեճ տուրուդմբոցի կվերածվի, ինչը ինձ, ճիշտն ասած, չի հրապուրում :
Վերջին խմբագրող՝ Sphinx: 17.02.2010, 10:37:
Սիրելի բարեկամս, ես քո խոսքերը նենգափոխել չեմ կարող, քանզի դրանք հասանելի են սույն թեմայում և յուրաքանչյուր ընթերցող ինքը կարող է հետևություններ անել: Ինչևէ: Ես կարծում եմ, որ ամեն մեկին էլ քո գրառումներից ակնհայտ էր վերաբերմունքդ ստեղծագործությունների նկատմամբ ու դրա մեջ սարսափելի ոչինչ չկա, ոչ մեկն, այդ թվում դու, պարտավոր չի հավանել առկա թարգմանությունները: Ի՞նչ թշնամության մասին է խոսքը... ես ուղղակի չեմ հասկանում: Ես ընդամենը բարձրաձայնել եմ նույն բանը, ինչ դու: Եթե սխալվել եմ ու իրականում ստեղծագործությունների մեջ դրական գնահատականի արժանի բան ես տեսել, ապա ներողություն որ քո գրառումների տոնայնության ու ձևակերպման պատճառով սխալ եմ հասկացել: Ու այսուհանդերձ հրաժարվում եմ հասկանալ թե ինչ վեճի մասին է խոսք գնում, տեսակետներ ենք ներկայացնում, մեկ էլ վրդովում ես «Ըհը,մնաց ինձ հայտարարես ակումբի թշնամի և մի շարք ակումբների գաղտնի գործակալ...», «Լավ է էլի, Չուկն ասի, ես թուք ու մուրը ստանամ :Ինչ անեմ, մեջք չունեմ, մեջք»: Քեզ ոչ մեկն այստեղ ոչ թշնամի է համարել, ոչ քո գրառումներն անընդունելի է համարել, ոչ թուք ու մուր է տվել, ոչ էլ մի բան: Հանգիստ ապրեք էլի, այ մարդ, ամեն ինչից վրդովում ու պատմություն եք սարքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մինչև քվեարկության ավարտը և ստեղծագործությունների քննարկումը սկսելը քննարկենք այս մրցույթը, ինչ բացթողումներ կային, ով ինչ չհավանեց, հաջորդ անգամների համար ինչ առաջարկներ կան: Այս անգամ մրցույթի համար ընտրվեց բանաստեղծական ձև առաջարկելը, սակայն կարող էր առաջարկվել թեմա, վերնագիր և այլն: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, կողմ եք որևէ ձևի՞ շրջանակներում, թե՞ թեմայի շրջանակներում մրցույթներին, թե՞ երկուսը միասին: Գրական-ստեղծագործական ի՞նչ մրցույթներ ինքներդ կառաջարկեք:![]()
CactuSoul (12.04.2010)
Մոդերատորական: Թեմայի վերջին տասը գրառումները տեղափոխվել են «Ակումբցիների աշխատանքների (սեփական/թարգմանված) հավաքածուի տպագրություն» թեման, քանի որ որոշակիորեն պայմանավորած լինելով նոր թեմայի ստեղծվելը՝ կարող են այն ավելի ամբողջական դարձնել:
Մեկնարկել է նոր «Թարգմանչաց մրցույթ. համար 2» նախագիծը, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, ավելացնեմ, որ այս նախագիծը չի նշանակում, թե բոլոր մնացած առաջարկությունները անտեվում են, միայն եղեք ակտիվ, ամեն օր ևս մի նախագիծ ենք սկսելու: Երկու օր առաջ բացվել է «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ թեման, դեռևս արձագանքներ չկան:
Դատարկություն (18.04.2010), Շինարար (18.04.2010)
Մրցույթի կարգի հետ կապված մի հարցում ուզում եմ խորհուրդ հարցնել: Հաշվի առնելով, որ նախորդ մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը ինքնագաղտնազերծվեց ժամանակից շուտ, ի՞նչ եք կարծում՝ երկու օր քվեարկությունից հետո հեղինակներին գաղտնի պահելու ավանդույթը շարունակե՞նք, թե քվեարկության ավարտից հետո միանգամից բացահյատվեն հեղինակները:![]()
My World My Space (24.04.2010), Հայկօ (24.04.2010), Նաիրուհի (26.09.2010)
Մինչ ընթանում են «Քաջ Նազարն ու Ձախորդ Փանոսը» գրական մրցույթի քննարկումները, պետք է գուշակվեն հեղինակներն ու գնահատվեն ստեղծագործությունները, առաջարկում եմ քննարկել հաջորդ մրցույթը: Ու քննարկել հատկապես այս թեմայում, որովհետև կարծում եմ, որ վաղուց չափածոյի մրցույթ չենք անցկացրել ու ժամանակն է:
Ի՞նչ տեսքի, ի՞նչ ուղղվածության մրցույթ կուզեիք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էս ինչ կայֆ մրցոթային շրջան ա սկսվել....
Ուրեմն էսպես.
Եթե թեմատիկ ուղղվածության մասին է խոսքը, ապա չեմ պատկերացնում:
Եթե ֆորմատի՝ ապա կարելի է քվեարկել, թե ո՞ր ֆորմատն է նախընտրելի
Ինքս դեմ չէի լինի տեսնել հայտնի մի պոեմի նորօրյա ինտերպրետացիա
Claudia Mori (02.05.2011)
սիրտս էլի մրցույթ ա ուզում
շուտ արեք, էկեք քննարկենք, տեսնենք ինչ ենք անում![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ռուֆուս (06.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ