Չուկ ջան, չքվեարկելու համար կարող են լինել շատ պատճառներ, որոնք ոչ մի կապ չունեն հավանել-չհավանելու հետ... էսպես ստացվում է է քվեարկություն հավանողների միջև և օբյետիվ պատկեր չի ստեղծվում...
Չուկ ջան, չքվեարկելու համար կարող են լինել շատ պատճառներ, որոնք ոչ մի կապ չունեն հավանել-չհավանելու հետ... էսպես ստացվում է է քվեարկություն հավանողների միջև և օբյետիվ պատկեր չի ստեղծվում...
*e}|{uka* (13.02.2010)
Միայն ավելացնեմ, որ տարբերակներից ոչ մեկը չհավանելու մասին (ցանկության դեպքում՝ ավելի հիմնավորված ու մանրամասն) կարելի է գրել քվեարկության ավարտից հետո նախատեսվող քննարկման ժամանակ։ Դրա իրավունքը և հնարավորությունը, բնականաբար, ունեն բոլորը, էնպես որ քվեարկության մեջ էդպիսի կետի բացակայությունը որպես չհավանողների «բերանը փակելու» միջոց դիտարկելը, կարծում եմ, էնքան էլ ճիշտ չէ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (15.02.2010), Chuk (13.02.2010), Sphinx (13.02.2010), Yellow Raven (13.02.2010)
Կամքը Ձերն է...
Կարծում եմ՝ քննարկումներին մասնակցող յուրաքանչյուր անդամ միայն մեկ անգամ պետք է կարծիք արտահայտի, ու դա պետք է լինի սեփական վերաբերմունքը թարգմանությունների նկատմամբ ,և ոչ թե նախորդ գրառումների քննադատությունը:Այլապես վտանգ կա ունենալու այն, ինչ ունեինք օրեր առաջ «Չասելու ասելիքում»:
Ես խորհուրդ կտամ ընտրություն կատարելիս ուշադրություն դարձնել թարգմանված տարբերակի ոչ միայն հայերենով սահուն հնչողությանը, այլն նրա կառուցվածքային և հանգային համապատասխանությանը բնօրինակինՍահուն հնչելը դեռ չի խոսում լավ թարգմանության մասին:
lusattik (14.02.2010), Sphinx (14.02.2010), Yellow Raven (14.02.2010), Դեկադա (14.02.2010), Հենրիկ Բաբաջանյան (14.02.2010), Ձայնալար (15.02.2010), Ուլուանա (14.02.2010)
Քանի որ հարցման համար ընտրված 5 օրը կարծես թե շատ էր, ինչպես նաև հաշվի առնելով հնչած կարծիքները, որ քվեարկության ժամանակ արժի քննարկել, ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը. ի՞նչ կասեք, եթե քվեարկության վերջին 2 օրը (16.02.2010 և 17.02.2010), մինչ հեղինակների իրական անունների հրապարակումը, քվեարկությանը զուգահեռ թույլատրվի քննարկումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
*e}|{uka* (15.02.2010), Tig (15.02.2010), Արևածագ (15.02.2010), Հենրիկ Բաբաջանյան (15.02.2010), Ֆոտոն (15.02.2010)
Tig (15.02.2010)
Ռուֆուսի հետ համաձայն եմ, նույնիսկ կարելի է մեկ օրով կրճատել քվեարկության համար նախատեսված ժամկետը։ Քվեարկության ավարտից հետո քննարկենք, նախքան անունների հրապարակումը։ Կա՞ ինչ որ մեկը, որ սպասում է խորհրդի, թե որի օգտին քվեարկի։ Ես որքանով որ ծանոթացա գրառումներին, հիմնականում բոլորն ասում են, որ իրենց համար նշանակություն չունի ուրիշի կարծիքը։ Էստեղ, պարզապես, կարծում եմ, հայկական սինդրոմն է. ամեն մեկն ուզում է իր հեղինակավոր կարծիքը հայտնել ու չի դիմանում։ Բայց դե բան չմնաց, էկեք դիմանանք էլի![]()
When life gives you lemons, make lemonade
Հենրիկ Բաբաջանյան (15.02.2010), Ուլուանա (15.02.2010)
Կարծում եմ, որ հետագա մրցույթների ընթացքում կարելի է հաշվի առնել այս մրցույթի կազմակերպական թերությունները,քննարկել , բայց չեմ գտնում , որ ճիշտ և արդարացի կլինի մրցույթի ընթացքում փոփոխություններ մտցնելը. մրցույթի մասնակիցները արդեն ընդունել են վերը նշված պայմանները:Միայն ,կարծում եմ, հետագայում հեղինակների անունները կարելի է հրապարակել քննարկումից հետո, վերջինս դիտելով որպես քվեարկության շարունակություն:![]()
Վերջին խմբագրող՝ Sphinx: 15.02.2010, 14:06:
Հենրիկ Բաբաջանյան (15.02.2010), Շինարար (15.02.2010)
Համաձայն եմ Ariadna–ի հետ։ Կարծում եմ՝ մրցույթով քիչ թե շատ հետաքրքրվածներն արդեն քվեարկել են, ովքեր էլ որ դեռ չեն քվեարկել (չեմ բացառում, որ ոմանք մտադիր են ամենավերջում քվեարկել՝ ինչ–ինչ պատճառներով), գրեթե համոզված եմ, որ հետևում են թեմային, ու տեղյակ կլինեն, եթե քվեարկության ժամկետը մեկ օրով կրճատվի։ Օրինակ, ինձ համար այս մրցույթի ամենահետաքրքիր մասը քվեարկության ավարտից հետո, բայց նախքան հեղինակներին բացահայտելը ակնկալվող քննարկումն է, հուսով եմ՝ կլինի այդպիսի քննարկում։ Կամ, եթե քվեարկության օրերը չկրճատվեն, գոնե այդ հինգ օրվանից հետո մեկ օր էլ չբացահայտվեն հեղինակները, որպեսզի հնարավորություն ունենանք հնարավորինս օբյեկտիվ ու անկախ տեսակետներ արտահայտել։ Իմ կարծիքով, շատ հետաքրքիր կլինի նման քննարկումը, իսկ դրանից հետո հեղինակների բացահայտումը՝ էլ ավելի հետաքրքիր։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (16.02.2010)
Նախ հուշեմ, որ հիմա քննարկումներ կազմակերպելը կբերի թեմայի ակտիվացամանն ու թեմայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչը կարող է բերել քվեարկողների թվի ավելացմանը: Եթե նայենք քվեարկությունների դինամիկայվ, այսօր վերջին 24 ժամերին քվեարկել է ընդամենը 5 հոգի, ինչը նշանակում է, որ քվեարկելու պոտենցիալ ունեցող հիմնական մասնակիցներն արդեն իսկ քվեարկել են, բայց այդ պոտենցիալը կարելի է մեծացնել՝ կազմակերպված քննարկումներով: Իսկ բոլորս էլ գիտենք, որ որքան շատ քվեարկողների քանակն, այնքան պատկերն ավելի ճշգրիտ կլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բայց ախր թեման պասիվ չի, որ ասես՝ գրառումներ անելու միջոցով գլխավոր էջում տեսանելի կդարձնենք, մարդիկ էլ կտեսնեն, կմտնեն, կկարդան ու կքվեարկեն։ Իսկ այն, որ շատերը գուցե չեն կողմնորոշվում, թե ում օգտին քվեարկել, ու սպասում են, թե երբ ուրիշներն իրենց կարծիքները կգրեն, որ ըստ այդմ կողմնորոշվեն, ճիշտն ասած, համարյա անհավանական եմ համարում։ Ուրիշի կարծիքի ազդեցությունն, իհարկե, լրիվ հնարավոր ու բնական բան է, բայց, կարծում եմ, դա նման դեպքերում ինքնըստինքյան է լինում, ոչ թե մարդը կարծիք չի ունենում, սպասում է, թե երբ ուրիշը կհայտնի, որ ինքն էլ յուրացնի ու դրա հիման վրա քվեարկի։ Ինձ թվում է՝ հետաքրքրվողներն ամեն դեպքում թեման տեսնելու ու քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ariadna (16.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ