Այո շատ հնարավոր է, որ Աստվածաշունչ գրողները կամ գրողը իմացել է, որ երկիրը կլոր է:
Բայց հարց է առաջանում, եթե այդպես հստակ էր ասվում, բա էլ ինկվիզիցիան ինչու՞ էր վառում կամ ինչու հնում այդ խոսքերը չէին նկատել և հիմա ենք նկատում, չէ որ շատ պարզ է ասվում, ինձ թվում է, այստեղ ինչ որ ավելացումներ են կատարվել:
Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար, Gayl
Երևի քո հարցի պատասխանը ամենալավը տալիս է Լյուդվիգո Գայմոնատը, իր՝ «Գալիլեյո Գալիլեյ» գրքում։ Նա գրում է. «Անմիտ կրոնականները, ովքեր ցանկանում էին սահմանափակել գիտությունը Աստվածաշնչի միջոցով, իրականում կոտրեցին մարդկանց վստահությունը այդ գրքի հանդեպ»։
Պատճառը Կաթոլիկ եկեղեցու մեկնաբանություններն էր։ Նրանք սխալ էին մեկնաբանում Աստվածաշնչում նկարագրված արևածագերը և արևամուտերը։ Նրանք պնդում էին, որ եթե Աստվածաշնչում գրված է «Եվ արեգակը ծագում է և արեգակը մար մտնում, և դեպի իր տեղը շտապում» (Ժողովող գլուխ 1, համար 5), ապա դա նշանակում է, որ շարժվում է արեգակը և ոչ թե Երկիրը։ Բայց նույնիսկ մենք այսօր վստահ լինելով, որ երկիրն է շարժվում, այնուամենայնիվ ասում ենք արևը ծագեց, արևը մայր մտավ՝ նկարագրելով այդ պրոցեսը երկրի վրա գտնվող մարդու աչքերով։ Իսկ Կաթոլիկ եկեղեցին դա ընդունել է որպես դոգմա ու «տեսար ինչ էղավ»-ա ստացվել....
Հենց սա էլ պատճառներից մեկն է, թե ինչու եմ թեմայի սկզբում գրել.
Ցավալին այն է, Գալիլեյի մահից միայն 350 տարի հետո էր, որ Կաթոլիկ եկեղեցին ընդունեց իր սխալը՝ 1992 թվականին։ Ինչպես ասում են՝ «գնա մեռի, արի սիրեմ»։ Թեև մենք գիտենք, որ, եթե չեմ սխալվում 1633 թվականին ինկվիզցիայի առաջ իր տեսությունը «մերժելուց» հետո Գալիլեյը արտասանեց այսօր արդեն աշխարհով մեկ ծանոթ Eppur si muove արտահայտությունը։
Բայց հետաքրքիր է, որ այնուամենայնիվ Գալիլեյը խորը հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ։ Նա համոզված էր, որ «երկու ճշմարտություններ [գիտությունը և Աստվածաշունչը] չեն կարող հակասել իրար»։ Նա ասում էր, որ գիտական տերմինները չեն հակասում Աստվածաշնչի պարզ և հասարակ լեզվին։ Բայց այն ժամանակվա աստվածաբանները չէին ցանկանում հասկանալ նրան։ Արդյունքում այդ կրոնականները ոչ միայն մերժեցին Գալիլեյին, այլ նաև այդպես էլ չհասկացան Աստվածաշնչի խոսքերի իմաստը։
Հուսով եմ կարողացա գոնե մասամբ պատասխանել հարցիդ։
Վէդաներում Երկրագնդի կլորության մասին Արարման սկզբից ասված է...
http://www.angelfire.com/pa4/Dashavatara/
http://images.google.se/images?hl=sv...ed=0CCQQsAQwAw
Այո պարզ է, բայց տես ինչ հետաքրքիր բան է ստացվում, մարդիկ ասում են, որ Աստվածաշնչում կան ապագայի մասին կանխատեսումներ, խոսքս մեր ժամանակների մասին է, այսինքն մարդիկ Աստվածաշունչը վերլուծում են և 20 երորդ դարի իրադարձությունները բացահայտում և այդ ինչպես է պատահում, որ այդ կանխատեսումները անում են միայն իրադարձությունից հետո, դրա համար էլ կարծում եմ, որ ժամանակի հետ ավելացնում են:
Իհարկե հարցերը շատ են, իսկ պատասխանները թերի, մարդիկ չեն կարող ամբողջությամբ վերլուծել մի քանի հազար տարվա պատմություն, կարծում եմ այն ժամանակ աստղագիտությունը նույնպես զարգացած է եղել և որոշ մարդիկ իմացել են երկրի կլորության մասին:
Արթուր ջան, շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համարԵս ինքս այսքանը գտնել չէի կարողանա
Ուզում եմ մի հարց տալ. եթե ենթադրում ենք, կամ հաստատում ենք, որ Աստվածաշնչում գրված տեղեկությունները ճշգրիտ են, ինչ հետևություն պետք է անենք էդտեղից՞
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
VisTolog (05.02.2013)
Sambitbaba (14.09.2012), Tig (10.04.2010)
Հայկ, իսկ դու բոլո՞ր հարցերում ես նման մոտեցում ցույց տալիս։
Հիշեցի դպրոցական ընկերիցս մեկին, ով համարյա թե քո նման էր մտածում (վատ մտքով չեմ գրում Հայկո ջան)։ Օրինակ, երբ արգեակի մասին դաս էինք անցնում, որտեղ բացատրվում էր, որ արգեակը հսկայական ջերմություն է արձակում, այդ ընկերս ուսուչուհուն ասում էր. «Եթե այս դասում նշված չի, թե ինչպես է այս ջերմությունը ստեղվծում, ուրեմն կարելի է նաև հասկանալ, որ ինչ որ մեկը արեգակի մեջ նստած ցախա մեջը գցում, որ չհանգի»
Ուղղակի փաստը այն է, որ նման մոտեցում երբեք ցույց չենք տալիս, երբ կարդում ենք մոլեկուլների կառուցվածքի կամ նմանատիպ այլ թեմաների մասին (իհարկե եթե չենք ուզում հումոր անել)։
Փաստը այն է, որ դեռ երեք հազարամյակ առաջ, երբ երկրագնդի և տիեզերքի մասին ամենաանհավանական կարծիքներն էին տարածված, Աստվածաշնչում երբեք չի եղել գրված նման բաներ՝ կրիաներ, տիեզերական օվկիանոս, մրրիկի վրա գտնվող երկիր և այլն։ Պարզ գրված է եղել. 1) երկիրը շրջանաձև է և 2) այն հիմնված չի ինչ որ բանի վրա։
Հետո մի մոռացիր նաև այն փաստը, որ Աստվածաշունչը գիտական գիրք չէ, որ տար այդ ամենի գիտական մանրամասն բացատրությունները։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտակ ջան հետդ ամբողջությամբ համաձայն եմ։ Եթե Աստվածաշունչը լիներ գիտական ձեռնարկ բնականաբար պետք է պահանջեիր այդ բոլոր բացատրությունները։ Բայց եթե սա երեք հազարամյակ առաջ է սկսվել գրվել, գրվել է կրոնական գրքում և այն ժամանակվա պատկերացումներին հակառակ տվել է ճիշտ նկարագրություն, արդյո՞ք դա արդեն զարմանալի չի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ