User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Պատմությունը, գիտությունը, Աստվածաշնչի թարգմանության և արտագրման սկզբունքները և գիտության հետ կապված այլ նմանատիպ ոլորտներ, Աստվածաշունչը դարձնում են արժանահավատ և անզուգական գիրք։

    Ակումբում կան մի քանի թեմաներ Աստվածաշնչի մասին, բայց դրանց ուղղվածությունը նույնը չէ, ինչ սրանը։ Ես այստեղ կփորձեմ ներկայացնել, թե ինչու է Աստվածաշունչը արժանահավատ ինչն է Աստվածաշնչին դարձնում անզուգական գիրք։ Կփորձենք դիտարկել Աստվածաշունչը գիտության և պատմության տեսանկյունից։ Խոսենք Աստվածաշնչի թարգմանությունների մասին։ Ի՞նչ սկբունքներով են դրանք կատարվել։

    Այսինքն այս թեմայում միայն քննարկում ենք գիտական տվյալներ, ոչ թե կրոնական, և չենք անցկացնում աստվածաշնչյան քննարկումներ։

    ՀԳ՝ մի խնդրանք։ Ես այս տեղեկությունները հավաքել եմ տարբեր գրքերից, որոնցից շատերը անգլերեն և ռուսերեն լեզուներով են եղել։ Ուստի թարգմանելիս հնարավոր է որոշ նյուանսներ ճիշտ փոխանցած չլինեմ։ Եթե նկատեք այդպիսի մտքեր, խնդրում եմ գրեք։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.04.2010), Freeman (01.07.2010), Vook (09.04.2010), Yellow Raven (09.04.2010), Արծիվ (09.04.2010), Բարեկամ (27.07.2010), Դատարկություն (26.07.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Ակումբում, ինչպես և առօրյա կյանքում, քիչ չեն մարդիկ ովքեր համոզված են, որ Աստվածաշնչին չի կարելի լուրջ վերաբերվել։

    Նրանք կարծում են, որ Աստվածաշունչը անգրագետ, անկիրթ ու ֆանատիկ մարդկանց համար է։

    Կրոնականների պատճառով էլ շատերը դադարել են հարգել այս գիրքը նրանց վարքի պատճառով։

    Սակայն այդ մարդկանցից շատերը անգամ ծայրից ծայր չեն էլ կարդացել այս գիրքը։

    Իսկ ոմանք էլ իրենց կարծիքը կազմում են ելնելով կարծրատիպերից՝ առաջնորդվում են ստերեոտիպերով. խելոք մարդը Աստվածաշունչը լուրջ չի ընդունի։

    Սակայն Աստվածաշնչում կան գիտական և պատմական այնպիսի տեղեկություններ, որոնք գրվել են երկուսից երեք հազարամյակ առաջ, սակայն միայն վերջին դարաշրջանում է, որ մարդիկ կատարել են այդ բացահայտումները։

    Ահա այդպիսի մի քանի օրինակներ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.05.2012)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Երկիր մոլորակի ձևը

    Ե՞րբ գիտությունը հաստատեց, որ Երկիրը կլոր է և ե՞րբ էր, որ Երկրի գնդաձև լինելու գաղափարը դարձավ ընդունված ամբողջ աշխարհում։ Գուցե դժվար է նշել կոնկրետ ամսաթիվ, բայց դա տեղի է ունեցել վերջին մի քանի հարյուրամյակներում։

    Սակայն, հույն փիլիսոփաների կողմից երկրի գնդաձևության հավանականությունը տեսաբանելուց դարեր առաջ, մարդկանց կողմից տիեզերքից՝ երկիրը կլոր ֆորմայով տեսնելուց հազարամյակներ առաջ՝ մ.թ.ա. 8–րդ դարում, երբ աշխարհի գերակշռող մասը այն կարծիքին էր, թե երկիրը տափակ է, Աստվածաշունչը հայտնել է.

    «Նա է երկրի շրջանի վրա նստողը» Եսայա գլուխ 8, 22 համար։

    Բայց կարելի է մտածել, որ սա թարգմանություն է, և գուցե բնագիր լեզվում նման ձևով գրված չի եղել։ Այս համարում հայերեն «շրջան» բառը թարգմանվել է եբրայերեն «խուգ» բառից, որը նշանակում է գնդակ։ Ուրիշ թարգմանություններում այս համարը հետևյալ կերպ է թարգմանվել.

    «Նա է երկրի գնդի վրա նստողը» (Douay Version)
    «Նա է շրջանաձև երկրի վրա նստողը» (Moffatt)

    Արդյո՞ք այս տեղեկությունը գիտականորեն ճշգրիտ չէ։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.04.2010), emo (18.04.2010), My World My Space (10.04.2010), Sambitbaba (27.05.2012), Tig (10.04.2010), Vook (09.04.2010)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Ինչի՞ վրա է «հիմնված» երկիրը


    Ե՞րբ է բացահայտվել այն փաստը, որ երկիրը գտնվում է բաց տարածության մեջ։ Ե՞րբ է այս գաղափարը դարձել ապացուցված փաստ և ե՞րբ է այն դարձել համատարած կարծիք։ Երևի բոլորդ էլ կհամաձայնվեք, որ ոչ 3.500 տարի առաջ։

    Իսահակ Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի մասին հրատարակվեց 1687 թվականին։ Իսկ մինչ այդ համատարած կարծիքները սկզբունքորեն նման էին Հնդիկների տեսությանը։ Ըստ դրա երկիրը շատ հիմքեր ուներ, որոնք հիմնված էին մեկը մյուսի վրա։ Տարածված կարծիք էր, որ երկիրը կանգնում է չորս փղերի վրա, փղերը՝ կրիայի, կրիան՝ օձի, իսկ օձն էլ լողում էր տիեզերական ջրերում։

    Մ.թ.ա. 5–րդ դարի հույն փիլիսոփա Էմպեդոկլը (Empedocles) կարծում էր, թե երկիրը գտնվում է մրրիկի վրա և հենց այդ մրրիկի շնորհիվ էլ շարժվում են երկնային մարմինները։

    Շատ հարգված էր նաև Արիստոտելի կարծիքը։ Արիստոտելը ընդունում էր, որ երկիրը կլոր է, սակայն նա հերքում էր այն գաղափարը, թե երկիրը չունի հիմքեր՝ ոչնչից կախված չէ։ Իր՝ On the Heavens աշխատությունում, նա գրեց. «Ջուրը կամ երկիրը չեն կարող օդում կախված մնալ, դրանք պետք է ունենան հենարան»։ Ըստ Արիստոտելի արևը, լուսինը և աստղերը ամրացված են ամուր, թափանցիկ ոլորտի վրա։ Ոլորտը տեղավորված է ոլորտի մեջ, որտեղ կենտրոնում գտնվում է անշարժ երկիրը։ Երբ ոլորտները պտտվում են մեկը մյուսի մեջ, դրանց վրայի մարմինները՝ արեգակը, լուսինը և մոլորակները, պտտվում են երկնքում։ Արիստոտելի տեսությունը ընդունվում էր որպես փաստ մոտ 2.000 տարի։

    Աստղադիտակի շնորհիվ աստղագետները սկսեցին կասկածի ենթարկել Արիստոտելի տեսությունը և Նյուտոնի բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ մոլորակները կախված են դատարկ տիեզերքում ձգողականության ուժի շնորհիվ։

    Իսկ Աստվածաշչում դեռ 3.500 տարի առաջ չափազանց պարզ գրվել էր.

    «Նա տարածում է հյուսիսը պարապի վրա, և երկիրը կախում է ոչնչի վրա» Հոբ գլուխ 26, խոսք 7։

    Մեր լեզվում «ոչինչ» թարգմանվել է եբրայերեն «բելիմահ» բառից, որը բառացի նշանակում է «առանց որևէ բանի»։ «Contemporary English Version» թարգմանության մեջ այդ բառը թարգմանվել է այսպես. «երկիրը կախում է դատարկ տարածությունում»։

    Համաձայնվեք, որ «դատարկ տարածությունում» կախված Երկրի այս նկարագրությունը շատ տարբերվում էր այն ժամանակների մարդկանց պատկերացումներից։

    Փաստորեն իր ժամանակներից առաջ անցնելով Աստվածաշնչի գրողն արձանագրել է գիտականորեն ճշգրիտ տեղեկություն։

    Արդյո՞ք այս տեղեկությունը գիտականորեն ճշգրիտ չէ։

    ՀԳ՝ այնպես որ պետք չի այդքան քննադատորեն վերաբերվել ու գտնել միայն հակասություններ ու դավանաբանության հետ կապված բացասական մտքեր։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.04.2010), emo (18.04.2010), Freeman (01.07.2010), Sambitbaba (27.05.2012), Tig (10.04.2010), Vook (09.04.2010), Արծիվ (09.04.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Բժշկությունը և Աստվածաշունչը


    Ե՞րբ է աշխարհին հայտնի դարձել հականեխիչ միջոցները կիրառելու գաղափարը։ Մոտ 19–րդ դարում։

    Այն ժամանակ, երբ աշխարհը տեղեկություններ չուներ ինֆեկցիաների և վարակների մասին, Աստվածաշնչում՝ Մովսիսական օրենքում կային այս հարցին վերաբերող՝ այն ժամանակների համար շատ զարմանալի օրենքներ։ Ահա մի քանիսը։

    (կներեք, դրանք էնքան էլ հաճելի թեմաների մասին չեն )

    «Եվ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբ որ դուրսը հարկավորի նստելու լինես՝ նրանով փորես, և դարձեալ քո աղբը ծածկես» Բ Օրինաց 23 գլուխ, խոսք 13։

    Հիմա կմտածեք, յանըմ ի՞նչ։ Ասեմ։ Այս օրենքը վերաբերում էր ռազմական բանակին։ Այս առողջապահական կանոնը այն ժամանակների համար շատ առաջադեմ էր։ Դա օգնում էր ջուրը զերծ պահել աղտոտումից, պաշտպանում էր ճանճերի միջոցով տարածվող դիզինտերիայից և լուծ առաջացնող այլ հիվանություններից, որոնք նույնիսկ այսօրվա զարգացած դարում խլում են միլոնավոր կյանքեր։ Մինչև այսօր կան ազգեր ու ցեղեր, որ օգտագործում են մարդկային արտաթորանքը, որպես բուժիչ միջոց։

    Մի քանի այլ օրենքներ.

    «Եթէ մի մարդի մարմնի մորթումը ուռեցք կամ քոս կամ պաղպաջ լինի եւ նորա մարմնի մորթումը բորոտութեան ախտ դառնայ, այն ժամանակ նա Ահարօն քահանայի կամ նորա որդիների՝ քահանաների մէկի մօտ տարուի: Եւ քահանան նայէ մարմնի մորթում եղած ախտին. եւ եթէ ախտի միջի մազերը սպիտակի է փոխուել, եւ ախտը մարմնի մորթիցը խոր է երեւում, բորոտութեան ախտ է այն. եւ քահանան պիտի նայէ նորան՝ եւ անմաքուր հրատարակէ նորան: Իսկ եթէ նորա մարմնի մորթի մէջ պաղպաջը սպիտակ է՝ եւ մորթիցը խոր չէ երեւում, եւ մազն էլ սպիտակի չէ փոխուել, այն ժամանակ քահանան եօթը օր արգելուած պահէ ախտակիրին: Եւ քահանան եօթներորդ օրը նայէ նորան, եւ եթէ ախտը իր կերպովը մնում է, եւ մորթի մէջ չէ տարածուել, այն ժամանակ քահանան եօթն օր էլ արգելուած պահէ նորան» Ղևտացոց գլուխ 13, 1-5 համարներ։
    Այստեղ տեսնում ենք վարակիչ հիվանդին հասարակությունից մեկուսացնելու սկզբունքը, որի լրջությունը ցավոք մինչև այսօր նույնիսկ կիրթ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում։

    «Եւ բոլոր չորս ոտքի վերայ գնացող անասուններից իրանց թաթերի վերայ գնացողների ամենը անմաքուր լինի ձեզ համար. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի: Եւ նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. նորանք անմաքուր են ձեզ համար: Եւ ամեն ինչ բանի վերայ որ նորանց մէկ մեռածը ընկնի, թէ փայտի աման լինի կամ հադերձ՝ կամ մորթ կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման որ լինի՝ անմաքուր պիտի լինի. ջուրը պիտի գցուի այն, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ յետոյ մաքուր է: 33 Եւ ամեն ինչ հողի ամանի մէջ որ նորանցից ընկնելու լինի, ամեն ինչ որ նորա մէջ է՝ անմաքուր պիտի լինի, եւ այն ամանը պիտի կոտրէք» Ղևտացոց գլուխ 11, համարներ 27, 28, 32, 33։
    Այս օրենքը վերաբերում էր հիվանդությունից սատկած կենդանիներին (որքանով, որ հասկացել եմ իմ ուսումնասիրությունների ընթացքում)։ Այստեղ նույնպես երևում է հիվանդությունը չտարածելու գաղափարը։ Նրանք պետք է պահպանեին մաքրության բարձր կանոններ։

    Մեկ ուրիշ հետաքրքիր օրենք գտնվում է Թվոց 19–րդ գլխի 1-13 համարներում։ Ըստ այդ օրենքի դիակի դիպչած ցանկացած մարդ անմաքուր էր հայտարարվում։ Նա պետք է մաքրման արարողության ենթարկվեր։ Այդ արարողության մեջ էր մտնում հագուստները լվանալը և լողանալը։ Այդ մարդիկ պետք է 7 օրվա ընթացքում խուսափեր ուրիշների հետ շփումից։ Իսկ մարդիկ մինչև այսօր համբուրում են մահացածներին։ Մեկնաբանությունները թողնում են ձեզ։

    Այս և նմանատիպ այլ օրենքներ իրենց մեջ պարունակում են այն ժամանակների համար «աննորմալ» իմաստություն։

    Արդյո՞ք այս տեղեկությունները գիտականորեն ճշգրիտ չեն։

    ՀԳ՝ Ուշադրություն դարձրեք, որ այս օրենքները գրել է Մովսեսը, որը մեծացել էր Եգիպտոսում և ստացել էր Եգիպտական բարձրագույն կրթություն։ Այդ կրթության մի մասն էր կազմում այն, ինչի մասին կարդում ենք The International Standard Bible Encyclopaedia–ում. «Այս բժիշկների գիտելիքները հիմնված էին միմիայն փորձերի և կախարդության վրա և ամբողջությամբ ոչ գիտական էին»։ Չունենալով գիտական այսօրվա հայտնագործությունները, Աստվածաշունչը դեռ այն խավար ժամանակներում տվել է նման ճշգրիտ օրենքներ։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.04.2010), Freeman (01.07.2010), Tig (10.04.2010), Vook (09.04.2010)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Աստվածաշունչը և պատմությունը


    Համաձայն Աստվածաշնչի Դանիել գրքի 5–րդ գլխի, Պարսկաստանի կողմից գրավվելուց առաջ, Բաբելոնի վերջին կառավարիչն է եղել Բաղդասարը։ Աստվածաշնչից բացի ուրիշ ոչ մի տեղ չէր խոսվում Բաղդասարի մասին, ուստի Աստվածաշունչը քննադատվեց, որպես ոչ ճշգրիտ ու սուտ տեղեկություններ պարունակող գիրք։

    Սակայն 19–րդ դարում Իրաքի հարավում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվեցին հին գրություններ, որոնցից մեկը աղոթք էր, որը արվել էր Բաբելոնի թագավորի ավագ որդու՝ Նաբոնիտի առողջության համար։ Իսկ ո՞վ էր Նաբոնիտի որդին։ Բաղդասարը։ (Այս հարցի ավելի մանրամասն բացատրությունը կարող եք գտնել այստեղ. «Biblical Archaeology Review» (magazine), May/June 1985, էջեր 74, 75, 77)

    Փաստորեն այս քննադատությունը անհիմն էր և միայն այն, որ պատմական այլ արձանագրություններում չկար այդ թագավորի մասին, Աստվածաշունչը համարել էին սուտ։ Արդյո՞ք դա արդար է և արդյո՞ք ճիշտ մոտեցում է։

    Լավ, Բաղդասարը իրականում գոյություն ունեցել է։ Սակայն արդյո՞ք նա եղել է թագավոր Բաբելոնի փլուզման ժամանակ։

    1) Գտնված հին փաստաթղթերի համաձայն Բաղդասարը Նաբոնիտի որդին է, գահի ժառանգորդը։

    2) Իսկ սեպագիր արձանագրություններից մեկում, որը կոչվում է «Նաբոնիտի պոեմը» (Verse Account of Nabonidus), ասվում է. «Նա [Նաբոնիտոսը] վստահեց զորքը իր մեծ որդուն, անդրանիկին։ Ամբողջ երկրի բանակները դրեց նրա հրամանի տակ։ Նա [Նաբոնիտոսը] նրան [իր որդուն] տվեց ամեն բան և թագավորությունը տվեց նրան»։ (Սրա մասին մանրամասներ կարող եք գտնել այստեղ. «Ancient Near Eastern Texts», edited by James B. Pritchard, published in Princeton, New Jersey, by Princeton University Press, Third edition with supplement, 1969, էջ 313)։

    Փաստորեն այստեղից երևում է, որ Բաղդասարը հավասար էր թագավորին։ Ես այս տեղեկությունը պարզաբանում է, թե ինչ հեղինակությամբ է Բաղդասարը Դանիելին անում հետևյալ առաջարկը. «Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւնեւ կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կը հագնես եւ ոսկի մանեակ՝ պարանոցիդ վերայ. եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կ’լինես» Դանիել գլուխ 5, 16 համար։ Բաղդասարը Դանիելին կարող էր առաջարկել լինել «երրորդ իշխան», քանի որ առաջինը Նաբոնիտոսն էր, երկրորդը ինքը՝ Բաղդասարը և երրորդը կարող էլ լինել Դանիելը։

    Արդյո՞ք սա հակասում է պատմությանը։ Արդյո՞ք Աստվածաշունչը լույս չի սփռում այս պատմության մասին սակավ պատմական արձանագրությունների վրա։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.04.2010), Vook (09.04.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր մոլորակի ձևը

    Ե՞րբ գիտությունը հաստատեց, որ Երկիրը կլոր է և ե՞րբ էր, որ Երկրի գնդաձև լինելու գաղափարը դարձավ ընդունված ամբողջ աշխարհում։ Գուցե դժվար է նշել կոնկրետ ամսաթիվ, բայց դա տեղի է ունեցել վերջին մի քանի հարյուրամյակներում։

    Սակայն, հույն փիլիսոփաների կողմից երկրի գնդաձևության հավանականությունը տեսաբանելուց դարեր առաջ, մարդկանց կողմից տիեզերքից՝ երկիրը կլոր ֆորմայով տեսնելուց հազարամյակներ առաջ՝ մ.թ.ա. 8–րդ դարում, երբ աշխարհի գերակշռող մասը այն կարծիքին էր, թե երկիրը տափակ է, Աստվածաշունչը հայտնել է.

    «Նա է երկրի շրջանի վրա նստողը» Եսայա գլուխ 8, 22 համար։

    Բայց կարելի է մտածել, որ սա թարգմանություն է, և գուցե բնագիր լեզվում նման ձևով գրված չի եղել։ Այս համարում հայերեն «շրջան» բառը թարգմանվել է եբրայերեն «խուգ» բառից, որը նշանակում է գնդակ։ Ուրիշ թարգմանություններում այս համարը հետևյալ կերպ է թարգմանվել.

    «Նա է երկրի գնդի վրա նստողը» (Douay Version)
    «Նա է շրջանաձև երկրի վրա նստողը» (Moffatt)

    Արդյո՞ք այս տեղեկությունը գիտականորեն ճշգրիտ չէ։
    Բայց հետաքրքիր ա, ռուսերեն տարբերակներում տենց բան չկար:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (09.04.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Նույնն էլ քո ասած սայտերում գնդի մասին խոսք չկար:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (09.04.2010)

  17. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հետաքրքիր ա, ռուսերեն տարբերակներում տենց բան չկար:
    Ներողություն եմ խնդրում, վրիպակ եմ թույլ տվել։ Ոչ թե 8-րդ գլուխ, այլ Եսայա 40:22

    Ռուսերեն Смысловой Перевод-ում գրված է՝ Он восседит над земным кругом, Макария-յում և Синодальный-ում՝ над кругом земли

    ՀԳ՝ Հայկո ջան, մերսի որ նկատեցիր սխալը և հուշեցիր

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (09.04.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    «Նա է երկրի շրջանի վրա նստողը» Եսայա գլուխ 8, 22 համար։
    Ընդհանրապես, շրջանն ու գունդը տարբեր երևույթներ են: Ինչքան գիտեմ, հին ժամանակ շատերի մոտ ա ընդունված եղել, որ Երկիրը շրջանաձև ա (բայց ոչ գնդաձև):
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.04.2010), Mephistopheles (28.07.2010)

  21. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, շրջանն ու գունդը տարբեր երևույթներ են: Ինչքան գիտեմ, հին ժամանակ շատերի մոտ ա ընդունված եղել, որ Երկիրը շրջանաձև ա (բայց ոչ գնդաձև):
    Հայկ ջան, միայն գնդաձև առարկաներն են բոլոր տեսանկյուններից շրջանի տեսքով երևում։ Տափակ սկավառակը ավելի շուտ կերևար էլիպսաձև, ոչ թե շրջանաձև։

  22. #12
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աստվածաշունչ. արժանահավատ գիրք

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, միայն գնդաձև առարկաներն են բոլոր տեսանկյուններից շրջանի տեսքով երևում։ Տափակ սկավառակը ավելի շուտ կերևար էլիպսաձև, ոչ թե շրջանաձև։
    Հարցը էնքան երևալու մեջ չի, ինչքան ընդունելու:
    Օրինակ հին Հնդկաստանում էս ձև էին պատկերացնում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (09.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բողոքի գիրք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 672
    Վերջինը: 11.11.2018, 19:11
  2. Java-ի գիրք
    Հեղինակ՝ shgalex, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.08.2008, 08:09
  3. Գիրք կարդում եք
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2007, 17:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •