Կարծես աստիճանաբար ձևավորվում է SSS-ի... ֆան-կլուբ![]()
Կարծես աստիճանաբար ձևավորվում է SSS-ի... ֆան-կլուբ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չափազանց հավակնոտ հայտարարություն էպարզապես նա համակիրներ է ձեռք բերում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ամեն դեպքում հաճելի է - ամեն անգամ ակումբ մտնելիս առաջին հերթին այս թեմաներով եմ անցնում - միշտ մի հաճելի ու մարդկային երանգ կարելի է գտնել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այսօր սխալ ոտքից արթնացա... Պատճառը մեր դռան մոտ կանգնած մեքենայից լսվող Ազնավուրի "La boheme"-ն էր...
Ամեն առավոտ արթնացել եմ այդ երաժշտության ձայնից...Եղբորս կուռքերից է Ազնավուրը...Համարյա 2 տարի է լինում ինչ առավոտները մեր տանը հանդարտ է...
_Կգնամ բանակ,կպրծնեք ինձանից,-սա էր ամենօրյա մեր վեճերի տրամաբանական ավարտը...Գնացիր...չպրծանք..."La boheme " եմ ուզում... Կցորդ 46942
Վերջին խմբագրող՝ SSS: 27.03.2010, 12:38:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (29.03.2010), Ariadna (29.03.2010), CactuSoul (27.03.2010), Farfalla (27.03.2010), Gayl (27.03.2010), Lion (27.03.2010), Meme (27.03.2010), Minerva (01.04.2010), My World My Space (08.04.2010), Tig (29.03.2010), Yevuk (21.04.2010), Դատարկություն (29.03.2010), Դարք (27.03.2010), Ինչուիկ (06.04.2010), Մանուլ (29.03.2010)
Սիրո խարույկ քո սրտի մեջ
Պատանդ մի սիրտ իմ ափի մեջ
Եվ իմ ափը քո ձեռքերում,
Եվ քո հոգին պար է բռնում...
Սիրո խոսքեր քո շուրթերից իմ շուրթերին...
Անհագ կարոտ քո աչքերում իմ աչքերին...
Անկշտություն քո հայացքում իմ հայացքից,
Ահարկու դող իմ ողջ մարմնում ինձ մոտեցող
քո մարմնից...
Եվ թվացյալ տարածություն մեր արանքում...
Մենք երկուսով արարեցինք հավերժություն...
Էլ ոչ մի խոսք ...ՍԵՐՆ է խոսում...
Էհ...2006թ.
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Առավոտյան դժվար արթնացա և անպատվեցի ժամերը առաջ տալ մոգոնողին...
Սուրճի բաժակը շոշափելով գտա,քանի որ աչքերս դեռ փակ էին...Լավն էր...Որոշեցի ,որ այսօր առանց make up ի եմ տանից դուրս գալու...հա ինչ անենք սենց էլ վատը չեմ...երևի...Չոլկաս ինչ արեցի իմ ուզած ձևով չկանգնեց..ուֆֆֆ..բա հլա էս եղանակը...յախք... Նյարդայնացած բաճկոնը գցեցի վրաս ու դուրս եկա...Թե էս կանգառն ինչիա մեր տանից էսքան հեռու...Հազիվ հասա...Հանկարծ ինչ որ մեկը դեպի ինձ պարզեց մանուշակների փոքրիկ փունջ...գլուխս բարձրացրեցի վեր...Մեր կանգառում միշտ մի մարդ է լինում.ծխախոտ է վաճառում, կամ խուլ է կամ լալ,չգիտեմ,ամեն դեպքում չի խոսում...նա էր...չհասկացա ինչու էր հենց ինձ ընտրել ,զարմացած նրան էի նայում և չգիտեի ինչ անել...Այնքան բարի էր ժպտում իր անատամ բերանով...Ինչ կարող էի անել բացի պատասխան ժպիտից և ծաղիկները վերցնելուց...գլխով շնորհակալություն ասացի...նա շրջվեց ու գնաց դեպի իր փոքրիկ սեղանը...ժպիը դեռ դեմքին էր...Իսկ ես դեռ ապշած կանգնել ու նրան էի նայում...ժպիտը չէր հեռանում դեմքից...աստված իմ ...նա ժպտում էր բոլորին..մարդկանց,անցնող երթուղայիններին,աղջիկներին...կյանքին...նա ժպտում էր կյանքին..չնայած նրան որ...կապ չունի նա ժպտում էր...իսկ ես...ինչս էր պակաս որ այդքան դժգոհ էի...Սիրում եմ ինքս ինձ համար նոր բաներ բացահայտել...նայեցի մանուշակներիս փնջին ու ժպտացի նրանց...թքած թե չէի ուշանում աշխատանքից![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (01.04.2010), Ariadna (29.03.2010), CactuSoul (29.03.2010), Farfalla (29.03.2010), Lion (29.03.2010), Meme (29.03.2010), Minerva (01.04.2010), Nare-M (10.08.2010), NetX (08.04.2010), Rhayader (29.03.2010), Yevuk (21.04.2010), Դատարկություն (29.03.2010), Երկնային (30.03.2010), Ինչուիկ (06.04.2010), Լուսաբեր (29.03.2010), Մանուլ (29.03.2010), Ուլուանա (29.03.2010)
Վաայ...նոր սենյակս ճնճղուկ էր մտել...եկավ "արտաթորեց" keyboard իս գնաց![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Համե՞ղ էր: Ճնճղուկը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
SSS (01.04.2010)
Rhayader (30.03.2010)
Սիրի'ր այս կյանքը,սիրի'ր նաև ինձ,
Սիրի'ր մեծ սերը,սիրի'ր և տուր ինձ,
Երկինք սլացի'ր և ինձ տար քեզ հետ,
Փնտրիր ուրիշին ,բայց մնա ինձ հետ,
Հեռացի'ր ինձնից սակայն արի հետ,
Եվ մոռացի'ր ինձ'ընդմիշտ հիշելով
Արտասուք թափի'ր սիրուց այրվելով...
Սիրի'ր տանջանքը,տանջվի'ր հանուն ինձ,
Սիրի'ր ապրելը, ապրի'ր հանուն ինձ:
Ատի'ր ամենքին,ատի'ր ստվերը իմ,
Վե'րացրու հավետ գոյությունը իմ...
Խենթացի'ր,խնդրեմ սիրուդ կարոտից,
Սիրի'ր անցյալը,հետ կանչի'ր նորից...
Եվ սիրի'ր տենդը,ծածուկ ինձ հպվի'ր,
Մոռացի'ր անցյալը,ներկան մոռացի'ր,
Սիրիր ինքդ քեզ և ինձ հասկացիր...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ավելի ակտիվ ու կենսախինդ ռիթմիկայով է) նո՞ր ես գրել: Իհարկե, կարծում եմ՝ մի քանի տեղ հղկման տեղ ունի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
SSS (01.04.2010)
Ստեղծագործական առումով բեղուն տարի՞ էր 2006-ը։
What is mind? No matter. What is matter? Never mind!
Minerva (07.04.2010)
Երեք տարի առաջ էր...որոշել էի ,որ կյանքն անիմաստ է ու վստահ էի ,որ երբեք երջանիկ չեմ լինելու...Կյանքն ինձ պատժեց այդ մտքերի համար և այդ պահին հասկացա ,որ երջանիկ էի...
Հիմա հայտարարում եմ Ես Երջանիկ եմ... մենակ թե նորից ինձ չպատժես...էլ չեմ կարող...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Մանուլ (06.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ