"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինքդ քեզ հեչ դավաճանե՞լ ես։ Դավաճանել ասելով նկատի ունեմ սկզբունքներին դեմ գնալը, ինքդ քեզ ստելը ու նման բաներ... Եթե հա, մի-երկու խոսքով չէի՞ր նկարագրի, թե ինչ պատահեց, որ հիմա համարում ես դավաճանություն։
Դավաճանել եմ. հավատացել եմ որոշ մարդկանց, ում առողջ դատողությունս պնդում էր՝ մի՛ հավատա: Մանրամասնել կամ անուններ տալ չեմ պատրաստվում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինձ սիրու՞մ ես:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
AniwaR (30.03.2010)
Չես կարծու՞մ, որ երկար մազերը, մորուքը, փնթի հագուստն ու ընդհանրապես՝ ուրիշներից տարբերվելուն ուղղված ձևական, արտաքին, վարքային բաները ուղղակի հավայի զիզիբիզիներ են, որոնք, ընդ որում, քեզ ավելի շատ խանգարում են, քան թե օգնում, ու դու իրանց ձեռը կրակն ես ընգել, բայց կյանքում չես խոստովանի էդ, որովհետև նախ՝ կարող ա դու ինքդ էլ էդ հլը հստակ չես գիտակցում, ու երկրորդ՝ վախենում ես, որ դրանք քո էության շատ ավելի մեծ մասը կարող են լինել, քան քեզ ա թվում, ու դնացից ազատվելը արդեն էնքան էլ հեշտ չի, որովհետև դրանք վերացնելով՝ կարող ա քո մի մեծ մասն էլ հետները վառես, ու հանկարծ պարզվի, որ տակը մնում են մենակ Վիկիպեդիան ու ակնոցը: Կարո՞ղ ես արդյոք ձևաբանական և շարահյուսական վերլուծության ենթարկել նախորդ նախադասությունը:
Ամսական ծախսերի մասին խոսք եղավ. իսկ ամսական ինչքա՞ն ես ծախսում՝ ուրիշներին՝ հարազատներիդ, ընկերներիդ, անծանոթ մարդկանց օգնելու համար: Իսկ ինչքա՞ն կուզենայիր ծախսել: Դու քեզ պատասխանատու զգում ե՞ս նրանց համար: Եթե հա, ի՞նչ ես անում, որ հեշտացնես նրանց կյանքը: Ի՞նչ ռեալ զոհողությունների ես պատրաստ դիմելու քո հարազատների ու քեզ համար թանկ մարդկանց համար (վերացական պատասխանները չեն ընդունվում, Հայաստանի կոնտեքստում ենք), ներառյալ՝ կենսակերպի փոփոխությունը, կայուն աշխատանքը (եթե զոհողություն ա, ասենք՝ չես սիրում, բայց անում ես) ու «սպիտակ թղթից» սկսելը: Մինչև ե՞րբ՝ սենց: Հերոստրատենց մասի՞ն ինչ կասես:
Իսկ չես կարծու՞մ, որ համեստությունը մեկ-մեկ իրոք զարդարում ա մարդուն: Ինչու՞ ես էդքան ինքնասիրահարված: Ամեն երկրորդ նախադասության մեջ «ես» ասելը արդյո՞ք ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցելու կամ համոզելու միջոց չի, փախուստ չի իրականությունից, մութ սենյակ ու սև կատու չի: Դու ու՞մ ի՞նչ ունես ապացուցելու: Բավականին շատ են էն մարդիկ, ովքեր իրենց գրանցամատյանում ունեն նույն էն «սխրագործություններից», որոնց մասին դու պարբերաբար բարձրաձայնում ես, իսկ նրանք՝ ոչ. ու մեկ ա՝ էդ մարդկանց շատ շատերը սիրում, հարգում ու առանձնացնում են, ու բնավ էլ ոչ էդ «սխրագործությունների» համար, այլ նրանց ինչ-որ ուրիշ հատկանիշների. արդյո՞ք քո բարձրաձայնելը էդ ուրիշ հատկանիշների բացակայությունը կոմպենսացնելու կամ թաքցնելու նպատակ չունի:
Պրագմատիկ ե՞ս: Իսկ օպորտունի՞ստ: Նպատակը արդարացնում ա՞ միջոցները: Իսկ դու հեռուն գնացող նպատակներ ունե՞ս: Ինչքա՞ն հեռու: Դրանց համար միջոցներ ձեռնարկում ե՞ս: Էդ նպատակին հասնելու համար ի՞նչ ես պատրաստ անելու, փոխելու, ջնջելու, ավելացնելու և այլն: Էս նույն կոնտեքստում. փողը ի՞նչ դեր ունի քեզ համար: Սիրում ե՞ս փող: Փողի պակասից նեղվում ե՞ս: Երբևէ էնքան վաստակել ե՞ս, որ ասես «այ էս ա, վսյո, էսքանը ինձ ըսե՜նց հերիք ա»: Ու Բենդեր ձյայի հարցը. ինչքա՞ն ա քեզ պետք երջանկության համար:
Նախանձ ե՞ս: Մենակ թե՝ անկեղծ: Հեչ նախանձել ե՞ս սև, թունավոր, կեղտոտ նախանձով: Կամ հեչ փորձել ե՞ս դու քեզ համոզել, որ «պետք չի ստեղ նախանձել սև, թունավոր, կեղտոտ նախանձով, որովհետև...» և այլն: Կամ հեչ մտածել ե՞ս «ախր խի պիտի սենց լիներ»: Եթե հա, փորձել ե՞ս էդ «սենցը» փոխել:
Հլը որ էսքանը:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 30.03.2010, 20:54:
DIXIcarpe noctem
Հա, մոռացա հարցնեմ. նախորդ գրառումս վրեդ ազդում ա՞, նեռվայնացնում ա՞, թե՞ չէ: Էլի՝ անկեղծ: Հիմա քո կարծիքով ես քո դեմքին ե՞մ թռել, թե՞ չեմ թռել: Քո կարծիքով ինչու՞ եմ էս երկրորդ գրառումս անում: Քո կարծիքով ինչու՞ եմ հարցնում քո կարծիքը էս երկրորդ գրառմանս մասին: Եթե էս երկրորդ գրառումս չլիներ, նախորդին նույն կերպ կպատասխանեի՞ր: Քո կարծիքով ես հիմա ուղղակի ալիքներն եմ խառնում՝ առանց ասելու բան ունենալու՞, թե՞ իրոք էս մի գրառմանս մեջ ինչ-որ իմաստ կա: Մեկ էլ՝ ուղիղ հարց լսելիս առաջին մղումդ «հա/չէ» պատասխանելն ա՞, թե՞ միշտ համենայն դեպս մտածում ես՝ ոնց կարելի ա ինչը ֆռռացնել ու տենց էլ կոնկրետ բան չասել: Բա քո կարծիքով էս վերջին հա՞րցս ինչու տվեցի: Ի՞նչ ես կարծում՝ ճիշտ ե՞ս կարծում, թե՞ չէ: Բա ինչու՞ ես սխալ կարծում:
DIXIcarpe noctem
Amaru (31.03.2010), Arpine (22.10.2011), Empty`Tears (02.04.2010), Rhayader (30.03.2010), Whyspher Whisper (31.03.2010), Դարք (30.03.2010), Ռուֆուս (30.03.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Սկսենք վերլուծությունից, որը ես կարող եմ անել, բայց չեմ անիհիմա անցնենք երկար մազերին, մորուքին, «փնթի հագուստին» (կերազես իմ չափ մաքուր լինես
) ու ընդհանրապեսին. եթե դրանք իմ համար հասարակական ինքնահաստատման չափանիշներ համարեի, ինչպես որոշ մարդիկ, ապա դա նաև իմ համար մարդկանց գնահատման չափանիշ կդառնար ու ես կսկսեի շփվել երկար մազերով, մորուքներով, «փնթի հագուստով» մարդկանց հետ: Դրանք իմ արտաքին մանիֆեստացիան են, որի հետ ես շատ գործ չունեմ (ինչպես թողնում եմ, այնպես էլ աճում է, նույնիսկ հագուստը. մնում է միայն բացել դարակն ու ընտրել):
Հայկօ, չգիտեի, որ դու հարկային տեսուչ էլ եսԱմսական ծախսերի մասին խոսք եղավ. իսկ ամսական ինչքա՞ն ես ծախսում՝ ուրիշներին՝ հարազատներիդ, ընկերներիդ, անծանոթ մարդկանց օգնելու համար: Իսկ ինչքա՞ն կուզենայիր ծախսել: Դու քեզ պատասխանատու զգում ե՞ս նրանց համար: Եթե հա, ի՞նչ ես անում, որ հեշտացնես նրանց կյանքը: Ի՞նչ ռեալ զոհողությունների ես պատրաստ դիմելու քո հարազատների ու քեզ համար թանկ մարդկանց համար (վերացական պատասխանները չեն ընդունվում, Հայաստանի կոնտեքստում ենք), ներառյալ՝ կենսակերպի փոփոխությունը, կայուն աշխատանքը (եթե զոհողություն ա, ասենք՝ չես սիրում, բայց անում ես) ու «սպիտակ թղթից» սկսելը: Մինչև ե՞րբ՝ սենց: Հերոստրատենց մասի՞ն ինչ կասես:դե, ինչ-որ չափով ծախսում եմ: Երբ լինում է: Պատասխանատու՞: Հազվադեպ: Ամեն չափահաս մարդ ինքն է իր համար պատասխանատու: Մինչև ե՞րբ: Մինչև ամեն ինչ իր բնական ձևով փոխի (կամ էլ քամին ասի՝ Սոֆ, էս երկրի գործը բուրդ ա, էշդ նստի ու գնա հյուսիս):
Պա՜հԻսկ չես կարծու՞մ, որ համեստությունը մեկ-մեկ իրոք զարդարում ա մարդուն: Ինչու՞ ես էդքան ինքնասիրահարված: Ամեն երկրորդ նախադասության մեջ «ես» ասելը արդյո՞ք ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցելու կամ համոզելու միջոց չի, փախուստ չի իրականությունից, մութ սենյակ ու սև կատու չի: Դու ու՞մ ի՞նչ ունես ապացուցելու: Բավականին շատ են էն մարդիկ, ովքեր իրենց գրանցամատյանում ունեն նույն էն «սխրագործություններից», որոնց մասին դու պարբերաբար բարձրաձայնում ես, իսկ նրանք՝ ոչ. ու մեկ ա՝ էդ մարդկանց շատ շատերը սիրում, հարգում ու առանձնացնում են, ու բնավ էլ ոչ էդ «սխրագործությունների» համար, այլ նրանց ինչ-որ ուրիշ հատկանիշների. արդյո՞ք քո բարձրաձայնելը էդ ուրիշ հատկանիշների բացակայությունը կոմպենսացնելու կամ թաքցնելու նպատակ չունի:մարդուն զարդարում է: Իսկ աստվածներին՝ նսեմացնում: Ամեն երկրորդ նախադասությունում «ես» ասելու պատճառաբանությունը տվել եմ «Ճոճիր ինձ» պատմվածքումս, որտեղ առաջինից մինչև յոթերորդ օրը «ես» բառը մի անգամ է կիրառվում:
Պրագմատի՞կ: Առողջ պրագմատիզմի մաս ունեմ: Օպորտունի՞ստ: Չափազանց ծույլ եմ դրա համար: Նպատակն արդարացնում է միջոցները եթե միջոցները չեն հակասում նպատակին: Կարճ ասած՝ կռվել հանուն խաղաղության նույնն է, ինչ դոմփվել հանուն կուսության: Հեռու գնացող նպատակներ չունեմ, չեմ սիրում ոչ մի բան պլանավորել: Փո՞ղ: Կնախընտրեի ապրել մի տեղ, որտեղ առանց դրա էլ կարելի է յոլա գնալ՝ ինձ դուր չի գալիս, ինչպես է փողը փոխում մարդկանց: Բայց հենց փողի նկատմամբ նորմալ եմ. երբ ինչ-որ բանի կարիքն ունեմ, որը ձեռք բերելու ամենաօպտիմալ տարբերակն այն գնելն է, կարիքը զգում եմ: Հակառակ դեպքում՝ ոչ: Երջանկության համար աշխարհի բոլոր փողերն էլ կարող են չբավականացնել:Պրագմատիկ ե՞ս: Իսկ օպորտունի՞ստ: Նպատակը արդարացնում ա՞ միջոցները: Իսկ դու հեռուն գնացող նպատակներ ունե՞ս: Ինչքա՞ն հեռու: Դրանց համար միջոցներ ձեռնարկում ե՞ս: Էդ նպատակին հասնելու համար ի՞նչ ես պատրաստ անելու, փոխելու, ջնջելու, ավելացնելու և այլն: Էս նույն կոնտեքստում. փողը ի՞նչ դեր ունի քեզ համար: Սիրում ե՞ս փող: Փողի պակասից նեղվում ե՞ս: Երբևէ էնքան վաստակել ե՞ս, որ ասես «այ էս ա, վսյո, էսքանը ինձ ըսե՜նց հերիք ա»: Ու Բենդեր ձյայի հարցը. ինչքա՞ն ա քեզ պետք երջանկության համար:
Նախանձ չեմ, բայց հիվանդագին արդարության զգացողություն ունեմ, ու երբ զգում եմ, որ մի բան արդար չի (նույնիսկ եթե ես եմ անարդար ինչ-որ մեկի նկատմամբ), բավականին շատ ներքին ու արտաքին կոնֆլիկտների է բերում:Նախանձ ե՞ս: Մենակ թե՝ անկեղծ: Հեչ նախանձել ե՞ս սև, թունավոր, կեղտոտ նախանձով: Կամ հեչ փորձել ե՞ս դու քեզ համոզել, որ «պետք չի ստեղ նախանձել սև, թունավոր, կեղտոտ նախանձով, որովհետև...» և այլն: Կամ հեչ մտածել ե՞ս «ախր խի պիտի սենց լիներ»: Եթե հա, փորձել ե՞ս էդ «սենցը» փոխել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժող, ուրեմն՝ պա սիկրետու վսեմու սվետու. ես ոչ մեկին ծալելու, թրծվածությունը փորձելու, ուրիշ մանր, ճղճիմ, ձևական ու ցուցադրական բաներով զբաղվելու միտք չեմ ունեցել, չեմ էլ զբաղվել, ով ինչ հասկացել ա՝ իրա գործն ա: Վերևում արդեն գրել եմ. հարցազրույց ա, ես էլ հարցրել եմ էն, ինչ ուզում էի հարցնել, ինչը ինձ համար հետաքրքիր ա, ու ոչ մի արտասովոր բան (մանավանդ՝ ծանր հրետանի ու դամբուլիզմ) ստեղ չեմ տեսնում, հույս ունեմ՝ հարցազրույցի օբյեկտն էլ չի տեսնում: Կարող էի հարցնել ստանդարտ «որ դեմդ մետեորիդ ընկնի, մեջից Վիշնուն դուրս գա ու հայերեն հարցնի «կրակ կլնի՞, աբեր», ո՞ր նոտայով կգոռաս «վայ քու արա»», բայց չեմ հարցրել:
DIXIcarpe noctem
Amaru (31.03.2010), Empty`Tears (02.04.2010), Rhayader (30.03.2010), Արևածագ (30.03.2010), Դարք (30.03.2010)
Երեւի պատճառնեից մեկն էլ նա է, որ քո հարցերը մի հոգու համար չափազանց շատ երեւացինՀայկօ;1971171[B-ի խոսքերից
կտոր-կտոր պատասխանեմ:
Ամենասկիզբը կարդալիս մոտս միտք առաջացավ՝ Հայկօ, կարո՞ղ է տաքություն ունեսՀա, մոռացա հարցնեմ. նախորդ գրառումս վրեդ ազդում ա՞, նեռվայնացնում ա՞, թե՞ չէ![]()
բայց հետո տպավորությունս ցրվեց:
Մենակ սա.Հիմա քո կարծիքով ես քո դեմքին ե՞մ թռել, թե՞ չեմ թռել:
դա հերքում էԻսկ չես կարծու՞մ, որ համեստությունը մեկ-մեկ իրոք զարդարում ա մարդուն:
Եսի՞մ))) երևի քեզ էլ է բացել:Քո կարծիքով ինչու՞ եմ էս երկրորդ գրառումս անում:
Չգիտեմ, իմ կարծիքով մի փոքր «переигрываешь»Քո կարծիքով ինչու՞ եմ հարցնում քո կարծիքը էս երկրորդ գրառմանս մասին:
Երկրորդ գրառումն առաջինին պատասխանելուց հետո եմ պատասխանել, բայց չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխեր:Եթե էս երկրորդ գրառումս չլիներ, նախորդին նույն կերպ կպատասխանեի՞ր:
Իմաստ, կարծում եմ, կա, բայց դժվար է կանխատեսել՝ կա արդյոք կարիքը, թե ոչ:Քո կարծիքով ես հիմա ուղղակի ալիքներն եմ խառնում՝ առանց ասելու բան ունենալու՞, թե՞ իրոք էս մի գրառմանս մեջ ինչ-որ իմաստ կա:
Կախված է նրանից, թե ով ու ինչ հարց է տալիս: Փաստորեն, երկրորդը, հա՞Մեկ էլ՝ ուղիղ հարց լսելիս առաջին մղումդ «հա/չէ» պատասխանելն ա՞, թե՞ միշտ համենայն դեպս մտածում ես՝ ոնց կարելի ա ինչը ֆռռացնել ու տենց էլ կոնկրետ բան չասել:
Որպես կիսաուղիղ հարց, որին պատասխանելը կարող էր ցույց տալ, թե ինչպես եմ ես պատասխանում հարցերին:Բա քո կարծիքով էս վերջին հա՞րցս ինչու տվեցի:
Չեմ կարող ասել քո փոխարեն:Ի՞նչ ես կարծում՝ ճիշտ ե՞ս կարծում, թե՞ չէ:
Չես կարող կարծել իմ փոխարեն:Բա ինչու՞ ես սխալ կարծում:![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ariadna (30.03.2010), Whyspher Whisper (31.03.2010), Yevuk (31.03.2010), Արևածագ (30.03.2010), Հայկօ (31.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ