Արամ Սկսենք
Dayana Սկսենք:
Արամ Ինչու՞ համձայնեցիր, որ քեզնից հարցազրույց վերցնեմ:
Dayana Դե դու առաջարկեցիր ես էլ համաձայնվեցի:
Արամ Դպրոց գնալուց լա՞վ ես սովորել:
Dayana Ահա, նույնիսկ ուզում էին մեդալ տալ:
Արամ Բա խի չտվեցին:
Dayana Չտվեցին, քանի որ չգնացի մեդալի համար քննության, վստահ չէի որ Հայերենից 20 կստանամ:
Արամ Սովորում էիր , ասենք ծնողների համար, թե՞ հասկանում էիր, որ դա քեզ պետք է:
Dayana Չէ միշտ սովորել եմ միայն իմ համար:
Արամ Հիշում ե՞ս վերջին զանգը, լա՞վ անցավ, ի՞նչ տպավորություններ են մնացել:
Dayana Եթե, անկեղծ ասեմ, անկապ էր, ամենահիմար օրերից մեկը: Շատ մանրամասն չասեմ, բայց այդ օրը կորցրեցի 10 տարվա ընկերոջս:
ԱրամՀիմա ի՞նչ որ դասարանցու հետ շփվում ես…
Dayana Ահա մի քանի դասարանցիներ մնացել են, որոնց հետ շփվում եմ, բայց երևի պատճառն էնա, որ իրանք հիմա Հայաստանում չեն: Հակառակ դեպքում `կշփվեի նրանցից միայն մեկի հետ:
Արամ Արդյո՞ք թանկ են քո համար դպրոցից մնացած ընկերները...թե՞ ավելի արժևորում ես նոր ընկերներիդ:
Dayana Բոլոր ընկերներս էլ թանգ են: Ունեմ դպրոցական ընկերներ, որոնց ոչ մեկի ու ոչնչի հետ չեմ փոխի: Բայց և ունեմ ընկերներ, որոնց ձեռք եմ բերել վերջերս ու էլի չափազանց թանկ են իմ համար:
Արամ Ունե՞ս այնպիսի ընկերներ, որ ամեն րոպե կարող են քո թիկունքին կանգնել…
Dayana Չէ, ամեն րոպե չէ, բայց կան էնպիսիք, որ աշխատում են միշտ կողքիս լինել, երբ տխուր եմ, ու ուրախ են, երբ ես եմ ուրախ:
Արամ Իսկ դու՞ այդպիսի ընկեր ես…
Dayana ՉԷ: Ես կորղ եմ ուրախանալ ընեկորջս հաջողությամբ, եթե նույնիսկ դա իմ անհաջողությունը լինի:
Արամ Ինչու, դրան արժանի մարդ չկա?
Dayana Արժանիններ կան...
Արամ Անցնենք ակումբին..., ի՞նչ պատճառներով ես գրանցվել այստեղ…
Dayana Գրանցվեցի Alizei-ի «Ես կաթ չեմ սիրում»-ը կարդալու համար:
Արամ Չէի՞ր կարում առանց գրանցվելու կարդաիր
Dayana Իհարկե կարող էի, բայց Guest-ը ինձ ասեց գրանցվի ու կարդա, ես էլ առանց երկար-բարակ մտածելու գրանցվեցի:
Արամ Dayana, Dayana ինչա նշանակում
Dayana Ուղղակի անուն, չնայած վերջերս իմացա, որ ինչ որ աստվածուհու անուն է: Բայց իրականում ինքը ուղղակի անուն է:
Արամ Կյանքը շա՞տ ես սիրում:
Dayana Եսիմ, երևի թե հա, երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց եթե ինչ որ մեկին պետք գա, առանց մտածելու կտամ:
Արամ Վանական մականվամբ, անդամին ճանաչու՞մ ես…
Dayana Իր համար 40 օրյա աղոթք է անում, չեմ խանգառում:
Արամ Սիրահարվա՞ծ ես:
Dayana Ես միշտ սիրահարված եմ:
Արամ Հը՞, հարցերս պրծան ինչ անենք
Dayana Սպասի ես քեզ հարցեր տամ:
Dayana Ինչի՞ց որոշեցիր ինձնից հարցազրույց վերցնել:
Արամ Ես քեզ շատ եմ սիրում
Dayana Իսկ ո՞նց իմացար որ ես լավնեմ, ու պիտի հետս ԱյՍիՔյուով հետո հասկանաս, որ ինձ շատ ես սիրում:
Արամ Akumb.am- շատ բաներա ասում:
Dayana Կարող ես հիշել առաջին գրառումը, որով ինձ նկատեցիր:
Արամ Հա հիշում եմ….շատ հետաքրիքիր դեպք էր:
Արամ Իմ վերևի մարդը թեմայում ես գրել էի…հետո խառնաշփոթ եղավ, դու ուրիշ մարդու մասին գրեցիր, ես էլ չէի տեսել քո գրառում, հետո տեսա Այվի գրածը, որ քո մասին գրել էր Արմինչիկս շատ լավ մայրիկ կդառնա, ես էլ գիտեի թե իմ մասինա գրել, Արմինչիկը հասկացել էի Արամչիկ:
Dayana Իսկ ինչու՞ դու կաս ակումբում:
Dayana Ո՞նց հայտնվեցիր ու ինչնա քեզ պահում:
Արամ Որ հայտնվեցի ակումբը, նոր էր բացվել, ես էլ գիտեի թե չաթա
Արամ Դու ու քո նման մի քանի մարդիկ:
Dayana Իսկ եթե ասենք մի օր բոլոր էն մարդիկ, ում համար դու մտնում ես ակումբ, դառնան `նպիսիեք, որոնց ակումբում չէիր ցանկանա տեսենլ, կթողնես ակումբը?
Արամ Դե ստանդարտ չեմ ուզում գրեմ տենց բան չի կարա լինի, էլի չի կարա լինի, բայց եթե իրանք չլինին ես կթողեմ:
Dayana Երբ դեռ դպրոց չէիր գնում ու քեզ հարցնում էին ինչ ես դառնալու, ի՞նչ էիր պատասխանում:
Արամ Օդաչու
Dayana Իսկ հիմա՞, նույն հարցին ինչե՞ս պատասխանում:
Արամ Լավ մարդ
Dayana Իսկ օդաչուն?
Արամ Մանկությունս գրկեց օդաչուին ու թռա~~վ
Dayana Իսկ կա մի բան, որ սիրում ես անել, որ անկախա ամեն ինչից, որ չես անում ուրիշների համար ուղղակի մենակ քո համար, թեկուզ տարօրինակ բան:
Արամ Մենակ իմ համա՞ր: Ինձ թվումա….որ երևի թե կա…ուղակի ես չգիտեմ կամ չեմ հասկանում
Dayana Իսկ ամեն ինչ ծնողներիդ հետ համաձայնեցնում ե՞ս:
Արամ Անպայման, ամեն մի մանրունք..
Dayana Իսկ արկածային գրականություն կարդու՞մ ես:
Արամ Գիրք կարդալ շատ հետաքրքիր ձևով եմ սկսել…մի հատ աղջիկ կար ինքը միշտ գիրք էր կարդում, ես էլ թամբալ էի/եմ գիրք չէի կարդում, հետո որ մի հատ գիրք կարդացի Հովազաձոր Գերինները, ու հետո ետ աղջկա հետ քննարկում էինք ժամերով, ենքան դուրս եկավ, որ ամեն անգամ գիրք կադում էի ու ետ աղջկա հետ քնարկում
Dayana Իսկ պատահմամբ սիրահարված չէիր այդ աղջկան:
Արամ Մմ….էտ ժամանակ կարողա սիրահարված էի բայց դա չէի հասկանում
Dayana Իսկ առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:
Արամ 1 տարի առաջ…
Dayana Կարող ես իրան համարել առաջին սեր
Արամ Դե եթե անտեսեմ դրանից հետո ինչ եղավ…կարող եմ
Dayana Փաստորեն առաջին անգամ 14 տարեկանում, կարծես թե բավականաին լուրջ տարիքում:
Dayana Ես օրինակ սիրահարվել եմ առաջին դասարանում, չնայած մանակապարտեզում էլ ինչ որ մեկը կար, բայց անունը չեմ հիշում…
Արամ Ու դա առաջին սեր ես համարում:
Dayana Իհարկե
Արամ Հիշու՞մ ես այդ տղուն:
Dayana Մինչև հիմա կապ ունեմ էդ մարդու հետ
Արամ Այոոո՜՜՜(դե բանա էլի, սաղ հարցազրույցը լուրջ էի)
Արամ Շնորհակալ եմ Դայան ջան, որ չմեժեցիր…
Dayana Խնդրեմ Արամ ջան:
Էջանիշներ