Սկսենք վերլուծությունից, որը ես կարող եմ անել, բայց չեմ անիհիմա անցնենք երկար մազերին, մորուքին, «փնթի հագուստին» (կերազես իմ չափ մաքուր լինես
) ու ընդհանրապեսին. եթե դրանք իմ համար հասարակական ինքնահաստատման չափանիշներ համարեի, ինչպես որոշ մարդիկ, ապա դա նաև իմ համար մարդկանց գնահատման չափանիշ կդառնար ու ես կսկսեի շփվել երկար մազերով, մորուքներով, «փնթի հագուստով» մարդկանց հետ: Դրանք իմ արտաքին մանիֆեստացիան են, որի հետ ես շատ գործ չունեմ (ինչպես թողնում եմ, այնպես էլ աճում է, նույնիսկ հագուստը. մնում է միայն բացել դարակն ու ընտրել):
Հայկօ, չգիտեի, որ դու հարկային տեսուչ էլ եսԱմսական ծախսերի մասին խոսք եղավ. իսկ ամսական ինչքա՞ն ես ծախսում՝ ուրիշներին՝ հարազատներիդ, ընկերներիդ, անծանոթ մարդկանց օգնելու համար: Իսկ ինչքա՞ն կուզենայիր ծախսել: Դու քեզ պատասխանատու զգում ե՞ս նրանց համար: Եթե հա, ի՞նչ ես անում, որ հեշտացնես նրանց կյանքը: Ի՞նչ ռեալ զոհողությունների ես պատրաստ դիմելու քո հարազատների ու քեզ համար թանկ մարդկանց համար (վերացական պատասխանները չեն ընդունվում, Հայաստանի կոնտեքստում ենք), ներառյալ՝ կենսակերպի փոփոխությունը, կայուն աշխատանքը (եթե զոհողություն ա, ասենք՝ չես սիրում, բայց անում ես) ու «սպիտակ թղթից» սկսելը: Մինչև ե՞րբ՝ սենց: Հերոստրատենց մասի՞ն ինչ կասես:դե, ինչ-որ չափով ծախսում եմ: Երբ լինում է: Պատասխանատու՞: Հազվադեպ: Ամեն չափահաս մարդ ինքն է իր համար պատասխանատու: Մինչև ե՞րբ: Մինչև ամեն ինչ իր բնական ձևով փոխի (կամ էլ քամին ասի՝ Սոֆ, էս երկրի գործը բուրդ ա, էշդ նստի ու գնա հյուսիս):
Պա՜հԻսկ չես կարծու՞մ, որ համեստությունը մեկ-մեկ իրոք զարդարում ա մարդուն: Ինչու՞ ես էդքան ինքնասիրահարված: Ամեն երկրորդ նախադասության մեջ «ես» ասելը արդյո՞ք ինքդ քեզ ինչ-որ բան ապացուցելու կամ համոզելու միջոց չի, փախուստ չի իրականությունից, մութ սենյակ ու սև կատու չի: Դու ու՞մ ի՞նչ ունես ապացուցելու: Բավականին շատ են էն մարդիկ, ովքեր իրենց գրանցամատյանում ունեն նույն էն «սխրագործություններից», որոնց մասին դու պարբերաբար բարձրաձայնում ես, իսկ նրանք՝ ոչ. ու մեկ ա՝ էդ մարդկանց շատ շատերը սիրում, հարգում ու առանձնացնում են, ու բնավ էլ ոչ էդ «սխրագործությունների» համար, այլ նրանց ինչ-որ ուրիշ հատկանիշների. արդյո՞ք քո բարձրաձայնելը էդ ուրիշ հատկանիշների բացակայությունը կոմպենսացնելու կամ թաքցնելու նպատակ չունի:մարդուն զարդարում է: Իսկ աստվածներին՝ նսեմացնում: Ամեն երկրորդ նախադասությունում «ես» ասելու պատճառաբանությունը տվել եմ «Ճոճիր ինձ» պատմվածքումս, որտեղ առաջինից մինչև յոթերորդ օրը «ես» բառը մի անգամ է կիրառվում:
Պրագմատի՞կ: Առողջ պրագմատիզմի մաս ունեմ: Օպորտունի՞ստ: Չափազանց ծույլ եմ դրա համար: Նպատակն արդարացնում է միջոցները եթե միջոցները չեն հակասում նպատակին: Կարճ ասած՝ կռվել հանուն խաղաղության նույնն է, ինչ դոմփվել հանուն կուսության: Հեռու գնացող նպատակներ չունեմ, չեմ սիրում ոչ մի բան պլանավորել: Փո՞ղ: Կնախընտրեի ապրել մի տեղ, որտեղ առանց դրա էլ կարելի է յոլա գնալ՝ ինձ դուր չի գալիս, ինչպես է փողը փոխում մարդկանց: Բայց հենց փողի նկատմամբ նորմալ եմ. երբ ինչ-որ բանի կարիքն ունեմ, որը ձեռք բերելու ամենաօպտիմալ տարբերակն այն գնելն է, կարիքը զգում եմ: Հակառակ դեպքում՝ ոչ: Երջանկության համար աշխարհի բոլոր փողերն էլ կարող են չբավականացնել:Պրագմատիկ ե՞ս: Իսկ օպորտունի՞ստ: Նպատակը արդարացնում ա՞ միջոցները: Իսկ դու հեռուն գնացող նպատակներ ունե՞ս: Ինչքա՞ն հեռու: Դրանց համար միջոցներ ձեռնարկում ե՞ս: Էդ նպատակին հասնելու համար ի՞նչ ես պատրաստ անելու, փոխելու, ջնջելու, ավելացնելու և այլն: Էս նույն կոնտեքստում. փողը ի՞նչ դեր ունի քեզ համար: Սիրում ե՞ս փող: Փողի պակասից նեղվում ե՞ս: Երբևէ էնքան վաստակել ե՞ս, որ ասես «այ էս ա, վսյո, էսքանը ինձ ըսե՜նց հերիք ա»: Ու Բենդեր ձյայի հարցը. ինչքա՞ն ա քեզ պետք երջանկության համար:
Նախանձ չեմ, բայց հիվանդագին արդարության զգացողություն ունեմ, ու երբ զգում եմ, որ մի բան արդար չի (նույնիսկ եթե ես եմ անարդար ինչ-որ մեկի նկատմամբ), բավականին շատ ներքին ու արտաքին կոնֆլիկտների է բերում:Նախանձ ե՞ս: Մենակ թե՝ անկեղծ: Հեչ նախանձել ե՞ս սև, թունավոր, կեղտոտ նախանձով: Կամ հեչ փորձել ե՞ս դու քեզ համոզել, որ «պետք չի ստեղ նախանձել սև, թունավոր, կեղտոտ նախանձով, որովհետև...» և այլն: Կամ հեչ մտածել ե՞ս «ախր խի պիտի սենց լիներ»: Եթե հա, փորձել ե՞ս էդ «սենցը» փոխել:
Էջանիշներ