User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

  1. #31
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի սկզբում տեղադրված 7 կետերը կարդալով չկարողացա ծիծաղս զսպեմ: Ուղակի զարմանում եմ թե մարդ ինչպիսի երևակայություն պիտի ունենա որ կարողանա նման սուտ մտքեր շարադրի, մալադեց EA Games-ի մասնագետներին:
    Հայկօ ջան դու նշում ես թե խաղերը զարգացնում են տրամաբանությունը, շուտ կողմնորոշվելու ունակությունը, խաղերի միջոցով իմանում ես պատմական փաստեր, խաղերի անուններ ես նշում թե տեսեք ես խաղերը ինչքան բան են սովորացնում...
    1. Տրամաբանություն և շուտ կողմնորոշվելու ունակություն զարգացնելու համար գոյություն ունի մի հիանալի խաղ` որի անունն է ՇԱԽՄԱՏ
    2. Պատմական փաստեր իմանալու համար հարկավոր չի ինչ որ խաղեր խաղալ, այլ պետք է պարզապես որոշ ժամանակ դրամադրել համապատասխան գրքեր կամ հոդվածները կարդալուն, ու համոզված եմ որ այդ ժամանակը մի քանի անգամ ավելի քիչ կլինի քան խաղ խաղալունը
    3. Հետաքրքիր փաստեր էլ կարելի է իմանալ բազմաթիվ ամսագրերից
    4. Նաև պետք չի մոռանալ որ խաղեր խաղացողների 90%-ը չի խաղում որպեսի ինչ որ բան իմանա, այլ պարզապես խաղում է կամ հաճույքի համար կամ էլ արդեն կախման մեջ է խաղերից

    Դեմ չեմ որ խաղերը որոշ բաներ զարգացնում են մարդու մեջ, բայց նույն խաղերի հետևանքով մարդ այնքան վնաս է կրում որ օգուտները չնչին բաներ են վնասի համեմատ: Օրինակ խաղը մարդու մեջ առաջացնում է ագրեսիվություն, կախում խաղերից ...: Հիշեք թե գերմանիայում քանի դեպք է եղել երբ երեխան խաղի ազդեցության տակ սպանել է ընտանիքի անդամներին, համադասարանցիներին...
    Էլ չեմ խոսում են փաստի մասին որ գեյմերների 80%-ը վիրտուալ աշխարհից դուրս չեն կարողանում իրենց դրսևորել, դժվարությամբ են շփվում իրենց տարիքի մարդկանց հետ...


    Օգուտ 20% - 80% ՎՆԱՍ
    Մին-Մակ ջան, քո գրառման՝ իմ կողմից բոլդ արված հատվածների մասին, էս թեմայի առաջին գրառումը կարդալով՝ արդեն իսկ պետք է հասկանալի լիներ, որ գրառում կատարողը ունի տրամաբանություն և շուտ կողմնորոշվելու ունակություն, ժամանակ տրամադրում է գրքեր, հոդվածները և ամսագրեր կարդալուն…
    համով-հոտով գրառում ա գրել… հիմա էն տոկոսների մասին, նույն շատ կարդացող մարդիկ էլ հաճախ առօրյա շփման խնդիրներ են ունենում, բայց դա պարտադիր չի… Իսկ էդ սպանությունների հետ կապված՝ ասեմ, որ խելագար մարդասպաններ էլ կան, որ շատ են կարդում, կան էլ որ կյանքում գիրք չեն կարդացել, համակարգիչն էլ չգիտեն ինչ ա, էդ ամենը շատ հարաբերական ա…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.03.2010, 23:38:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2011), Rhayader (14.03.2010), Հայկօ (13.03.2010)

  3. #32
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Խաղերը մարզում են տեսնելու և նկատելու ունակությունը

    Ես փոքր ժամանակ շատ էի խաղում, առավոտվանից գիշեր դենդի էի խաղում, հետո Սեգա, կարճատես եմ դարձել դենդիի տանկերի շնորհիվ: Նկարում ճիշտ հակառակն ա: Դրա պատճառով էլ հիմա չեմ խաղում: Չնայած միտքը սխալ ա նկարում արտահայտված, գեյմեր/ոչ գեյմեր նույն բանն են տեսնում, ուղակի ուշադրության հարցն ա, որ յանի գեյմերը որոշ բաներ նկատում ա, իսկ ոչ գեյմերը չի նկատում: Չնայած դրան ոչ մի լուրջ ապացույց չկա դեռ:
    Իսկ էն EA Games որ գրել էի, մոտ 1-2 շաբաթ առաջ լուրերի մեջ էր հայտնվել, որ գեյմեռները բանակում շատ ավելի լավ են ծառայում նկատելու ունակության շնորհիվ: Մեկին գիտեմ, բառիս բուն իմաստով օրը 14 ժամ խաղում ա, բանակ տանեն մի օր չի ձգի:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  4. #33
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Տրամաբանություն և շուտ կողմնորոշվելու ունակություն զարգացնելու համար գոյություն ունի մի հիանալի խաղ` որի անունն է ՇԱԽՄԱՏ
    Բոոոոո՜րինգ
    4. Նաև պետք չի մոռանալ որ խաղեր խաղացողների 90%-ը չի խաղում որպեսի ինչ որ բան իմանա, այլ պարզապես խաղում է կամ հաճույքի համար կամ էլ արդեն կախման մեջ է խաղերից
    Կաշմառ կակոյ))) իհարկե, ոչ մեկն էլ չի խաղում նոր բան իմանալու համար: Գեղարվեստական գրքեր էլ չենք կարդում այդ նպատակով: Դա, կարելի է ասել, հաճելի կողմնակի էֆեկտ է: Բայց համակարգչային խաղերից կախման մեջ գտնվող մարդը միշտ էլ բան կգտներ, որից կախման մեջ հայտնվեր, եթե խաղեր չլինեին: Կազինո, օրինակ: Բայց ես չգիտեմ ոչ մեկին, ով Վորլդ Ոֆ Վորքրաֆթ խաղալուց առաջացած պարտքերից տունը ծախի:
    Այո, խաղերը կարող են ուժեղ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ առաջացնել. այն մարդիկ, ովքեր իրենց կյանքից դժգոհ են, ստանում են իրականությունից փախչելու ալտերնատիվա. նոր կյանք, նոր մարմին: Կարող են հերոս լինել ու փրկել աշխարհը: Կարող են աշխարհի ութերորդ հրաշալիքը կառուցել: Կարող են մեծ պետության իշխան դառնալ: Բայց համակարգիչն անջատում ես, վերադառնում ես աշխարհ: Մարդու ամբիցիաների անբավարարվածությունը միանշանակ բերում է ագրեսսիայի: Համոզված եմ՝ նույնիսկ Հիտլերը կարող էր ավելի լավ մարդ լինել, եթե օրը մի քանի ժամ Էյջ Օֆ Իմփայրս խաղար:
    Օրինակ խաղը մարդու մեջ առաջացնում է ագրեսիվություն, կախում խաղերից ...: Հիշեք թե գերմանիայում քանի դեպք է եղել երբ երեխան խաղի ազդեցության տակ սպանել է ընտանիքի անդամներին, համադասարանցիներին...
    Ագրեսսիա առաջացնում են հասարակական ու ընտանեկան բազմաթիվ ֆակտորներ: Իսկ մեղադրում են կինոն, գրքերը, խաղերը, երաժշտությունը... Միանգամից հիշում են, որ այդ երեխան այս խաղն էր խաղում կամ այն խաղը: Բայց գրեթե բոլոր երեխաներն են խաղեր խաղում: Գրեթե ցանկացած երեխայի դիսկադարանում, անկախ նրանից, մարդ կսպանի թե ոչ, կարելի է գտնել գրեթե նույն խաղերը: Ու ոչ մեկի մտքով չի անցնում մեղադրել ընտանիքը, դաստիարակությունը, առնետների վանդակ հիշեցնող դպրոցը, հայաթի բլատնոյ Գագոյին, ում «ջահելն» է սպանողը, որը նրան սովորեցնում էր. «ազիզ, քեզ որ մեկը (կամայական հայհոյանք) ասի, հերդ էլ ըլնի, հորս արև, դանակը հանի կոխի սիրտը: Չհելնե՞նք (քաղաքավարի ասած՝ լևի), մի քիչ էլ պլան կա մոտս, հետո կուռենք: Թազա մաշնես տեսե՞լ ես»:
    Էլ չեմ խոսում են փաստի մասին որ գեյմերների 80%-ը վիրտուալ աշխարհից դուրս չեն կարողանում իրենց դրսևորել, դժվարությամբ են շփվում իրենց տարիքի մարդկանց հետ...
    Ասեմ քեզ, որ երեխաների ու երիտասարդների մոտ 70 տոկոսը ինչ-որ չափով գեյմեր է: Ոչ գեյմերների հետ ես էլ եմ դժվարությամբ շփվում. նրանք սովորաբար հետաքրքրություններից զուրկ մարդիկ են:
    Ինչքան են մարդիկ սիրում խոսել մի բանից, որից ոչ մի պատկերացում չունեն: Այս գրառումը «Հեմինգուեյ մի կարդա, ձկնորսական հանրագիտարան կարդա» շարքից էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2011), Pchuk (14.03.2010), Sagittarius (14.03.2010), Հայկօ (13.03.2010), Ռեդ (14.03.2010)

  6. #34
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղերը մարզում են տեսնելու և նկատելու ունակությունը

    Ես փոքր ժամանակ շատ էի խաղում, առավոտվանից գիշեր դենդի էի խաղում, հետո Սեգա, կարճատես եմ դարձել դենդիի տանկերի շնորհիվ:
    Ես էլ 90-ականներին մոմի ու ֆանարիկի լույսի տակ գիրք կարդալով եմ աչքերս փչացրել: Ոչ մի վայրկյան չեմ ափսոսացել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #35
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Չէ, ես էս թեման հաստատ տեղափոխելու եմ «Զվարճալի»: _DEATH_ ջան, հոդվածում ինչ որ գրված է, ամբողջովին սուտ է. իրականում Տիտանիկն էլ է «Fallout»-ի տուփին բախվելուց ծակվել, Քենեդին էլ է դարձել պզուկոտ դեռահաս գեյմերի ջոյստիկի հարվածի զոհը, Ֆրեդի Մերկուրին էլ adult-only խաղից է սպիդ վարակվել:

    Իսկ համակարգչային խաղերը տեսողությանը վնաս չեն, ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ: Մեծ փորձ ունեմ երկու բնագավառներում էլ: Պարզապես հարկավոր է ճիշտ ռեժիմով նստել մոնիտորի առջև (ժամը մեկ՝ գոնե մի տասը րոպե ընդմիջում, աչքերի մարզանք) ու մոնիտորի վրա էլ փող չխնայել:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2011), Rhayader (14.03.2010)

  9. #36
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Խաղերը լավ բան են Նրանք մխիթարող հատկություն ունեն, հատկապես երբ վիրտուալ Ռեալը հաղթում է վիրտուալ Բարսելոնային

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (27.01.2011)

  11. #37
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող են հերոս լինել ու փրկել աշխարհը: Կարող են աշխարհի ութերորդ հրաշալիքը կառուցել: Կարող են մեծ պետության իշխան դառնալ: Բայց համակարգիչն անջատում ես, վերադառնում ես աշխարհ:
    Ոչ միշտ ես վերադառնում

    Ես մի քանի տարի առաջ շատ էի խաղում, GTA VC 5 ժամ խաղալուց հետո դուրս էի եկել, մեկ էլ անկախ ինձնից վազեցի փողոցում, ուզում էի մի հատ մաշնի դուռ բացեի, լավ ա հետս մարդ կար:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (14.03.2010)

  13. #38
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միշտ ես վերադառնում

    Ես մի քանի տարի առաջ շատ էի խաղում, GTA VC 5 ժամ խաղալուց հետո դուրս էի եկել, մեկ էլ անկախ ինձնից վազեցի փողոցում, ուզում էի մի հատ մաշնի դուռ բացեի, լավ ա հետս մարդ կար:


    Դզեց :

    Ջահել ժամանակ, երբ դեռ Splinter Cell էի խաղում (առաջինը), ցերեկային լամպերին նայելիս երբեմն մտածում էի, թե սրանցից ո՞ր մեկը կրակոցից կջարդվի, իսկ ո՞ր մեկն է զրահապատ : Ավելի հետաքրքիր օրինակ բերեմ, որ միայն ինձ մոտ չի, որ նկատել եմ. Fallout III-ին սիրահարվածությանս ժամանակ ես (ու ոչ միայն ես. փոքրիկ սոցհարցում եմ անցկացրել) ափսոսում էի կոկա-կոլայի մետաղե կափարիչները գցել (խաղում դրանք փոխարինում են դրամին):

    Բայց միշտ վերադարձել եմ իրականության գիրկը, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Համակարգչային խաղերն իմ իրականության անբաժան մասն են :
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2011), Tyler (20.03.2010)

  15. #39
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես էս թեման հաստատ տեղափոխելու եմ «Զվարճալի»: _DEATH_ ջան, հոդվածում ինչ որ գրված է, ամբողջովին սուտ է. իրականում Տիտանիկն էլ է «Fallout»-ի տուփին բախվելուց ծակվել, Քենեդին էլ է դարձել պզուկոտ դեռահաս գեյմերի ջոյստիկի հարվածի զոհը, Ֆրեդի Մերկուրին էլ adult-only խաղից է սպիդ վարակվել:

    Իսկ համակարգչային խաղերը տեսողությանը վնաս չեն, ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ: Մեծ փորձ ունեմ երկու բնագավառներում էլ: Պարզապես հարկավոր է ճիշտ ռեժիմով նստել մոնիտորի առջև (ժամը մեկ՝ գոնե մի տասը րոպե ընդմիջում, աչքերի մարզանք) ու մոնիտորի վրա էլ փող չխնայել:
    Հայկօ ջան բայց ես չեմ ասում սուտ ա, ուղակի նկարի նենց տպավորություն ա, որ ոչ գեյմերը կարճատես ա, իսկ գեյմեր դառնալով ուղղվել ա տեսողությունը, իսկ միտքը լրիվ ուրիշ բան ա գրված: Ասում եմ հնարավոր ա տենց բան, ուղղակի մինչև ասելը, նախ պետք ա հետազոտություններ անել ու համոզվել որ իսկապես տենց բան կա:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (14.03.2010)

  17. #40
    Մշտական անդամ min-mak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    268
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Չեմ վիճում, դուք հաղթեցիք

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.03.2010), Rhayader (14.03.2010), Tyler (20.03.2010), Հայկօ (14.03.2010), Ռեդ (14.03.2010)

  19. #41
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան բայց ես չեմ ասում սուտ ա, ուղակի նկարի նենց տպավորություն ա, որ ոչ գեյմերը կարճատես ա, իսկ գեյմեր դառնալով ուղղվել ա տեսողությունը, իսկ միտքը լրիվ ուրիշ բան ա գրված: Ասում եմ հնարավոր ա տենց բան, ուղղակի մինչև ասելը, նախ պետք ա հետազոտություններ անել ու համոզվել որ իսկապես տենց բան կա:
    Նկարը ցույց ա տալիս, որ ոչ գեյմերի ուշադրությունը միանգամից գնում ա պալմայի վրա (դե, պալմա չտեսած չտես ազգ ենք), իսկ գեյմերը միանգամից ֆիքսում ա թշնամիներին, թշնամիների քանակը, տեսակը, զինվածությունը, ջարդվող ու պայթող օբյեկտները, թաքնվելու ու սնայպերների տեղակայման կետերը, իր ու թշնամու նահանջի հնարավոր ուղիները, նռնակների պայթելուց կտորների ռիկոշետի հավանականությունը, փամփուշտի շարժման կորագիծն ու էլի մի քանի տասնյակ բաներ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.01.2011), _DEATH_ (14.03.2010)

  21. #42
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում min-mak-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ վիճում, դուք հաղթեցիք
    Երանի Ցոլակն ու Ջեկ Թոմսոնն էլ տենց հեշտ համոզվեին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #43
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երանի Ցոլակն ու Ջեկ Թոմսոնն էլ տենց հեշտ համոզվեին:
    Ջեկ Թոմսոնին հարկավոր ա Ուվե Բոլլով ծեծելով սպանել :
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (20.03.2010)

  24. #44
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարը ցույց ա տալիս, որ ոչ գեյմերի ուշադրությունը միանգամից գնում ա պալմայի վրա (դե, պալմա չտեսած չտես ազգ ենք), իսկ գեյմերը միանգամից ֆիքսում ա թշնամիներին, թշնամիների քանակը, տեսակը, զինվածությունը, ջարդվող ու պայթող օբյեկտները, թաքնվելու ու սնայպերների տեղակայման կետերը, իր ու թշնամու նահանջի հնարավոր ուղիները, նռնակների պայթելուց կտորների ռիկոշետի հավանականությունը, փամփուշտի շարժման կորագիծն ու էլի մի քանի տասնյակ բաներ:
    Rhayader ջան, իսկ էտ ուղղությամբ ինչ որ հետազոտություններ արվել են, թե ուղակի ենթադրություններ են: Ինձ էսքան ժամանակ էտ ա հետաքրքրում: Որովհետև իմ ճանացած մոլի խաղացողները զենք բռնել էլ չեն կարա:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  25. #45
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 7 պատճառ, թե ինչու խաղերը կարող են քեզ դարձնել գերմարդկային արարած

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader ջան, իսկ էտ ուղղությամբ ինչ որ հետազոտություններ արվել են, թե ուղակի ենթադրություններ են: Ինձ էսքան ժամանակ էտ ա հետաքրքրում: Որովհետև իմ ճանացած մոլի խաղացողները զենք բռնել էլ չեն կարա:
    Դու է՞լ ես նրանցից, որ EA Games-ի հայտարարությունը լուրջ են ընդունել թեթև տար) սրանք մարտական սիմուլյացիաներ կամ ուսուցողական ծրագրեր չեն: Ընդամենը խաղեր: Խաղերի նկատմամբ նման պահանջ դնելն անգամ հիմարություն է (թեչէ կարո՞ղ ա բանակում հետդ մոտ քսան տեսակի զենք տանես, գռանատամյոտից էլ պիստալետի նման կրակես)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս Հայաստանն ավելի միջազգային դարձնել։
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.11.2016, 03:01
  2. Խաղերը 3D-ով
    Հեղինակ՝ AG16, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 30.01.2011, 00:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •