Ինչ անեմ, թեման տեղափոխեմ «Զվարճալի» բաժի՞ն: Հարդ ջան, հատուկ քեզ համար էստեղ դնում եմ մի քանի հատ լօլ (
), տեղադրիր վերևի հոդվածի կարևոր ստրատեգիական հատվածներում: Ասենք՝ «Mario» խաղն ինձ մանկուց օգնել է, որ ես արագ կողմնորոշվեմ՝ անտառում սնկերի վրա ցատկելիս
:
Խաղերը գնահատելու համար պիտի նվազագույնը մի հինգ-վեց տարվա ստաժ ունենաս: Էլ չեմ խոսում էնպիսի բրածոներ հիշելու մասին, ինչպիսիք են Deus Ex-ը, Half-Life-ը ու System Shock-ը (խոսքը իննսունականների վերջերի մասին է): Նաև՝ միայն խաղալը բավական չէ: Խաղալ էլ կա, խաղալ էլ: Էլի վերադառնամ կինոներին. ինչ-որ մեկը կարող է դիտել «300»-ը, վայելել էկրանից լիտրերով ծորացող արյունն ու տեղնուտեղը մոռանալ այդ մասին, իսկ դու կարող ես ֆիլմը նայել, ապա բացել հանրագիտարաններն ու ինտերնետը և լիքը հավելյալ ու հավաստի տեղեկություններ կարդալ-իմանալ Սպարտայի, Պարսկաստանի ու Լեոնիդաս արքայի մասին: Նույնը խաղերի դեպքում է:
DIXIcarpe noctem
Բարև, Հայկօ ջան: Խնդիրն այն է, որ "Assassin's Creed խաղացած մարդիկ" իրոք չգիտեն, թե ովքեր են եղել հաշաշիները: Նրանք ընդամենը գիտեն երևույթի "խաղային մակարդակը": Իսկ Սաքոյին այս ամենը կարելի է սովորեցնել դպրոցում, ուր հաճախելու փոխարեն էլ նա հավանաբար ժամանակ է անցկացնում մոնիտորի առաջ...
Հ.Գ. Այսքան ֆորումներում եմ եղել և միայն այս ֆորումում են այսպես "խուճապային վախի մեջ" [QUOTE][QUOTE] ֆունկցիայից![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հայկօ (13.03.2010)
Հիմնականում լոգիկան զարգացնող խաղեր, եթե հոգնած չեմ լինում, օրինակ շախմատ:
Վերջին 3-4 տարվա ընթացքում կոմպով չեմ խաղում, մենակ Mafia եմ խաղացել, բայց հեռախոսով երթուղային մեջ որ ուրիշ անելու բան չկա խաղում եմ
Pandemonium
Asphalt 1,2,3,4
Tony Hawk's Pro Skater
Real Football 2009
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Լավ. ես լեզվաբան եմ, ինձ համար խիստ հետաքրքիր էր «ասասին» և «հաշիշ» բառերի նույնարմատ լինելու փաստը, ժամանակին արաբերենում, պարսկերենում, անգլերենում, ֆրանսերենում ու հայերենում փոխառված բառերի մասին մի փոքրիկ հոդված էի գրում, այդ նոր տեղեկությունն ինձ շատ օգնեց: Իսկ «խաղային մակարդակ» ասածը նույնիսկ դու չգիտես ինչ է, չէ՞: Խոստովանի՛ր, որ գաղափար անգամ չունես, թե ինչ տեղեկություններ կարելի է քաղել Assassin's Creed խաղից հաշաշինների մասին, ուղղակի գրել ես՝ գրելու համար, քանի որ քննարկման կոնտեքստում հանդիպում է «խաղ» բառը: Ի՞նչ գիտես, որ այդ մարդիկ չգիտեն, թե ովքեր են եղել հաշաշինները: Դա ինչ-որ փակ-գաղտնի ինֆորմացիա՞ է, որ հասու է միայն ընտրյալներին: Թե՞ խաղացել ես վերոհիշյալ խաղը և ֆիքսել բոլոր պատմական սխալները: Չեմ կարծում. դու բավականաչափ կամքի ուժ ու վճռականություն ունես՝ խաղեր չխաղալու համար:
Հ.Գ. Մեղրն էլ է լավ բան, քանի դեռ չես սկսել օրական երեք լիտր ուտել:
DIXIcarpe noctem
Չէ, ժամանակին խաղացել եմ - կարճ պերիոդներով խաղացել եմ "Մարիո" և "Սերիոզ Սեմ" - ավելի լուրջ ու հիմնավոր "Կազակի": Հիմա, երբ կարիք եմ ունենում ցրվելու, շախմատ եմ խաղում: Քո ասած խաղի մասին հենց նոր իմացա և ուղղակի ենթադրեցի, որ պատմական ինֆորմացիան այնքան էլ այն չի լինի: Գոնե Հաշաշինների հիմնադրի անունը այդ խաղում... կա՞:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Թեմայի սկզբում տեղադրված 7 կետերը կարդալով չկարողացա ծիծաղս զսպեմ: Ուղակի զարմանում եմ թե մարդ ինչպիսի երևակայություն պիտի ունենա որ կարողանա նման սուտ մտքեր շարադրի, մալադեց EA Games-ի մասնագետներին:
Հայկօ ջան դու նշում ես թե խաղերը զարգացնում են տրամաբանությունը, շուտ կողմնորոշվելու ունակությունը, խաղերի միջոցով իմանում ես պատմական փաստեր, խաղերի անուններ ես նշում թե տեսեք ես խաղերը ինչքան բան են սովորացնում...
1. Տրամաբանություն և շուտ կողմնորոշվելու ունակություն զարգացնելու համար գոյություն ունի մի հիանալի խաղ` որի անունն է ՇԱԽՄԱՏ
2. Պատմական փաստեր իմանալու համար հարկավոր չի ինչ որ խաղեր խաղալ, այլ պետք է պարզապես որոշ ժամանակ դրամադրել համապատասխան գրքեր կամ հոդվածները կարդալուն, ու համոզված եմ որ այդ ժամանակը մի քանի անգամ ավելի քիչ կլինի քան խաղ խաղալունը
3. Հետաքրքիր փաստեր էլ կարելի է իմանալ բազմաթիվ ամսագրերից
4. Նաև պետք չի մոռանալ որ խաղեր խաղացողների 90%-ը չի խաղում որպեսի ինչ որ բան իմանա, այլ պարզապես խաղում է կամ հաճույքի համար կամ էլ արդեն կախման մեջ է խաղերից
Դեմ չեմ որ խաղերը որոշ բաներ զարգացնում են մարդու մեջ, բայց նույն խաղերի հետևանքով մարդ այնքան վնաս է կրում որ օգուտները չնչին բաներ են վնասի համեմատ: Օրինակ խաղը մարդու մեջ առաջացնում է ագրեսիվություն, կախում խաղերից ...: Հիշեք թե գերմանիայում քանի դեպք է եղել երբ երեխան խաղի ազդեցության տակ սպանել է ընտանիքի անդամներին, համադասարանցիներին...
Էլ չեմ խոսում են փաստի մասին որ գեյմերների 80%-ը վիրտուալ աշխարհից դուրս չեն կարողանում իրենց դրսևորել, դժվարությամբ են շփվում իրենց տարիքի մարդկանց հետ...
Օգուտ 20% - 80% ՎՆԱՍ
Վերջին խմբագրող՝ min-mak: 13.03.2010, 22:23:
Lion (14.03.2010)
Պառդո՞ն:
Անհետաքրքիր ա ձեզ հետ: Բոլորդ խոսում եք մի բանի մասին, որից համարյա ոչ մի գաղափար չունեք: Բոլորդ լրջագույնս քննարկում եք մի բան, որ ի սկզբանե շաղախված է եղել հումորի շատ մեծ չափաբաժնով: Ես հիմա ինձ զգում եմ մի մարդու նման, ով շատ ծիծաղելի անեկդոտ է պատմել, բայց քանի որ ոչ ոք չի ծիծաղում, ստիպված հատ-հատ բացատրում է անեկդոտի իմաստը՝ դրա ամբողջ համուհոտը հարամ անելով: Գրածդ, min-mak ջան, ծայրից ծայր սխալ է ու հիմնված է գեյմերների մասին այն սխալագույն կարծիքի վրա, որ նշել եմ վերևում: Կարող եմ, իհարկե, մանրամասն անդրադառնալ քո նշած բոլոր դրույթներին՝ գրելով, թե որտեղ ինչը չի համապատասխանում իրականությանը, բայց արդյո՞ք արժի:
1. Շախմատը ձանձրալիագույն խաղ ա: Ես ձեզ եմ ներկայացնում իմ սուբյեկտիվ կարծիքն ու ձեզ լիովին իրավունք եմ վերապահում ինձ տեղեկացնելու, որ ես շախմատից բան չեմ հասկանում, ինչպես և ես իրավունք (և հիմքեր) ունեմ ենթադրելու, որ այս քննարկման մասնակիցներից շատ շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ է իսկական, որակյալ, մեծ բյուջեով ու տաղանդավոր ստեղծողներով համակարգչային խաղը: Ի դեպ, ինչքան ես եմ հասկանում, շախմատը տրամաբանության հետ ոչ մի կապ չունի. ցանկացած տրամաբանություն մտածողություն է, բայց ոչ բոլոր մտածողություններն են տրամաբանություն. ահա այս տրամաբանական եզրահանգման վրա հիմնվելով՝ ես պնդում եմ, որ շախմատ խաղալիս մարդու տրամաբանությունը չի զարգանում: Բլից-պարտիաների դեպքում՝ գուցե շուտ կողմնորոշվելուն կօգնի, բայց արդյո՞ք եթե շախմատը նպաստում է այդ երկու ունակությունների զարգացմանը, հարկավոր է կառչած մնալ միայն շախմատից: Գլյուկոզան կշտացնում է մարդուն. արդյո՞ք մարդը սոված ժամանակ պիտի միայն գլյուկոզա սրսկվի: Գրքերում ամեն ինչ կա գրած. արդյո՞ք մենք պետք է դադարենք օգտվել Ինտերնետից: Իհա՛րկե ոչ:
2. Իսկ ինչու՞ չփորձել առավելագույնս օգուտ քաղել մի բանից, որ նաև հաճելի է:
3. Նույնը, ինչ շախմատի համար: Եղբայր, ես ամսագրեր էլ եմ կարդում, գրքեր ու հոդվածներ էլ, բազմաթիվ ուրիշ նյութեր էլ, երբեմն նույնիսկ գրում եմ այդ հոդվածներից, ու այնուամենայնիվ՝ դա ինձ բնավ չի խանգարում, որ ես մեկ-մեկ հաճելի ժամանակ անցկացնեմ համակարգչիս էկանի առաջ: Քեզ մոտ եզակին հանդես է գալիս որպես ամբողջության բացառում. դա սխալ է:
4. «Խաղերից կախման մեջ լինել» հասկացություն չկա: Եթե նույն տրամաբանությամբ դատենք, ապա ինչ-որ մեկն էլ կարող է կախման մեջ լինել գիրք կարդալուց, մեկ ուրիշը՝ սեղանի թենիսից, երրորդը՝ բազառ-բլոտից: Բայց դու ճիշտ ես ասում. խաղում են, նախ և առաջ, հաճույքի համար: Իսկ ուրիշ ինչի՞ համար պիտի մարդը խաղա ու ժամանակ անցկացնի, կասե՞ս:
Օգուտի, վնասի, ագրեսիայի ու մարդասպան պզուկոտ դեռահասների մասին: Ոչ մի խաղ երբեք չի կարող մարդասպանության դրդել այն մարդուն, ով իր էությամբ ի զորու չէ մարդ սպանելու: Չնայած՝ սա դեռ թողնենք մի կողմ. մոտավորապես պատկերացնու՞մ ես, թե քանի՜ խաղացող կա ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ գոնե գիտես, որ շա՜տ շատ: Իսկ քանի նման մարդասպանության դեպք է գրանցվե՞լ: Հատուկենտ: Կարելի է հաշվել միայն ձեռքերի մատնեի վրա: Հիմա՝ օրինակ. աշխարհում կան փիլիսոփայություն ուսումնասիրող մեկ միլիոն ուսանողներ, որոնցից հինգը շուտով սպանելու են իրենց ընկերուհուն, ծնողին կամ դասախոսին. արդյո՞ք սրա միակ մեղավորը նրանց ուսումնասիրած փիլիսոփայությունն է: Գուցե ատա՞մն էր ցավում, կամ գենետիկ հոգեկան հիվանդությու՞ն ուներ, կամ գուցե փո՞ղ էր պետք, կամ այդ օրը երեկոյան «Տեխասյան սպանդ բենզասղոցո՞վ»-ն էր նայել: Ինչու՞ կինոների մասին ոչ ոք չի խոսում, իսկ հենց գործը հասնում է խաղերին, բոլորին սարսափեցնում է մկնիկի ձախ կոճակով սպանվող կանաչավուն զոմբին:
Տոկոսներ ներկայացնելուց, ի դեպ, մի շտապիր, եթե այդ տոկոսային հարաբերություններն ապացուցող փաստեր չունես: Ի՞նչ ութսուն տոկոսի մասին է խոսքը: Հաշվապահների մեջ էլ դժվար շփվող մարդիկ կան, ուրեմն հաշվապահությունը վնա՞ս է մարդու հոգևոր առողջությանը: Նորից եմ ասում, ձեր մեծ մասի կարծիքը «գեյմեր» երևույթի մասին ծայրից ծայր սխալ է: Կան, իհարկե, բացառություններ, կան ինքնամփոփ կամ ագրեսիվ մարդիկ, ովքեր նաև համակարգչային խաղեր են խաղում, բայց բացառությունը օրենք չէ: Դուք պարզապես չեք իմանա, որ ձեր դիմացը նստած լուրջ, փողկապով-կոստյումով մարդը նաև գեյմեր է, որովհետև այդ երևույթը ձեզ մոտ ասոցացվում է համակարգչից կախման մեջ ընկած դեռահասի պատկերի հետ, և այդպիսով՝ ձեզ կթվա, որ գեյմերները միայն վերոհիշյալ դեռահասներն են: Ոչինչ, ժամանակին կինոն էլ էր արգելված հաճույք, կանանց դերակատարությամբ թատրոն նայելն էլ էր խայտառակություն, իսկ որոշ գրքեր կարդալու համար այրում էին խարույկի վրա:
DIXIcarpe noctem
Ժողովուրդ, ի՞նչ եք էս թեման լուրջ-լուրջ քննադատում, յանի որ հիմա «ինտերնետի վրա նստած չլինեիք», էդ չխաղացողներիդ մեծ մասը խաղալիս չէիք լինելու՞:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ