Կան երգեր, որոնք Սուրոյի կատարմամ հաճույքով լսում եմ, բայց սա մրցույթ է եւ մասնակիցներին համեմատության մեջ դնելով պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները, որ ընտրենք արժանավորին: Եթե ես, հաղթանակի առումով, նախապատվությունը տալիս եմ Րաֆֆիին, դա դեռ չի նշանակում, որ նախագծի ավարտից հետո միայն Րաֆֆի եմ լսելու:
Ամբողջ նախագծի ընթացքում, ամեն ինչ արվում էր, որ Սուրենը իրեն «լավ» զգա: Ամեն ինչ կարծես հարմարեցվում էր Սուրենի հնարավորություններին: Բոլորս էլ գիտենք, որ Սուրենը Էրիկ Կլեպտոնի սիրահար է, մրցույթի ընթացքում քանի՞ անգամ Սուրենի կատարմամբ հնչեցին երգեր Կլեպտոնի երգացանկից: Սուրենին տալիս էին էնպիսի երգեր, որոնց կատարման ընթացքում նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, քանի որ իր ակումբային գործունեության ընթացքում, բազմիցս անդրադարձել էր այդ երգերին եւ հասցրել էր վարպետանալ: Այս հանգամանքը արդեն իսկ ստեղծում էր մրցակցային անհավասար պայմաններ, որտեղ Սուրենը հայտնվում էր շահեկան դիրքում:
Իսկ Րաֆֆին հակառակը, երգացանկի առումով, հայտնվել էր, իր համար ոչ շահեկան դիրքում: Նա, անընդմեջ ստիպված էր հանդես իր համար անսովոր ոճում: Ինչու՞ ես պետք է այս հանգամանքը աչքաթող անեմ, արդյոք արդա՞ր է հաշվի չառնել, որ պայմանները ի սկզբանե անհավասար էին: Կարճ ժամանակահատվածում Րաֆֆին պետք է հասցներ մերվել եւ զգալ այդ ոճի կատարման համար անհրաժեշտ ճիշտ մաներան: Անձամբ ես, համոզված էի, որ Րաֆֆին չի կարողանա հաղթահարել իր առաջ դրված ոճային պատնեշը: Բայց, ի զարմանս ինձ, նա ցուցաբերեց անսպասելի կատարողական ճկունություն եւ բացարձակապես չխեղճացավ, հակառակը կարողացավ պատվով դուրս գալ եւ ըստ արժանվույն ներկայանալ:
Այս առումով նա նույնպես հաղթանակած է, քանի որ, ռոք եւ բլյուզ ոճում լինելով բացարձակ սկսնակ, նա կարողացավ արժանավայել մրցակցել, ի սկզբանե այդ ոճում հանդես եկող մրցակցի հետ:
Ինձ համար հաղթող ընտրելիս ես փորձում եմ լինել մակսիմալ օբյեկտիվ եւ հաշվի առնել բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվել միայն այս կամ այն մասնակցի, այս կամ այն ոճի հանդեպ ունեցած անձնական հախապատվությամբ:
Էջանիշներ