Որ ասեմ 100000 հոգու պտի ասես անունները ասա՞, ես մարդուն եմ ճանաչում:
Էրևումա:

Հայկական մի հատ ֆիլմ կա անունը չեմ էլ հիշում, ուրեմն մի մարդ ուզում է ֆիլմ նկարի մահվան դատապարտված բանտարկյալի մասին, դե կարճ ասած քիթը այնպիսի տեղեր ա խոթում, որ սրան հավքում բերում են բաժին, դե գնդապետը(կամ էլ գեներալ չեմ էլ հիշում) ինչ գործ ունես այնտեղ որտեղ քեզ չի կարելի, սա էլ բացատրումա հետո էլ ասում ա, որ իրա հերոսը այնպիսի մեկնա ով առհամարական ժպիտը դեմքին ա ընդունում իր մահը, դե սրան ասում ա դե որ այդպես ա արի քեզ ուրիշի անուն ազգանունով ձևակերպեմ գնա մի քանի օր նստի տես, որ հասկանաս բանտարկյալի հոգեբանությունը, դե անցնում ա մի քանի օր ու էս մարդուն լուրա հասնում, որ գնդապետը մահացել ա ու հասկանում, որ խրվելա ցեխի մեջ քանի որ ուրիշի անուն ազգանունով ա նստած ու պետք է էտ մարդուն գնդակահարեն և այսպես սրան տանում են գնդակահարելու և կրակոց ու... իհարկե ամեն ինչ սարքած էր և ռեժիսորին գնդապետը ապացուցեց, որ առհամարական ժպիտով մահվանը չեն դիմավորում, եթե կորցնելու բան ունես
Էդ կոչվումա սեփական խելքի ձեռքը ընկնել կրակը:
Ասենք ես մահվանից չեմ վախենում, բայց էդ չի նշանակում, որ ամեն օր ռուսական ռուլետկա եմ խաղում կամ էլ փողոցը աչքերը փակ եմ անցնում: Ընդհակառակը, մահվանից չվախենալը ստիպումա ավելի սիրել կյանքը, ու ինչքան հնարավորա քիչ ժամանակ ծախսել աննպատակ ու անիմաստ գործերի վրա:

Ապեր խոսալով չի, հիմա կարողա քեզ էնքան ես տրամադրել, որ այդպես ես ասում, բայց եթե ունես ընտանիք ընկերներ, կիսատ գործեր այսինքն կորցնելու բան ուրեմն ինձ թվում է որ դա միայն խոսքեր են:
Քեզ կարա թվա ոնց դու կամենում ես:
Բանն տրամադրելու մեջ չի: Բանն ուղղակի չվախենալու մեջա: Ուղղակի մի օր հասկանում ես, որ վախենալու բան չկա: Էդ խորքիցա գալիս: Մահը աշխարհի ամենաուրախ երևույթը չի, բայց դա դեռ վախենալու, ու նամանավանդ խոնարհվելու պատճառ ճի: