Տենց էլ չհասկացա, թե Պարսկաստանում հարսանիքների երգելը ինչ կապ ունի Հայ սուպերսթար նախագծին մասնակցել չմասնակցելու հետ:
Թե՞ հարսանիք երգելը համարում եք այնքան անպատվաբեր, որ այդ փաստը շեշտելով փորձում եք երգչին վարկաբեկել: Հարսանիք երգելու մեջ ոչ մի կրիմինալ չկա: Անգամ համաշխարհային հռչակ վայելող երգիչներն են ընդունում մասնավոր միջոցառումների երգելու հրավերներ:
Իսկ թե Պարսկաստանում Ռաիսան ինչ գործունեություն է ծավալել, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Պարսկաստանում մեկ տեսահոլովակ ունենալը եւ հարսանիքներին երգելու հրավերներ ստանալը դա դեռ ճանաչված լինելու չափանիշ չի: Հայաստանում էլ կան բազմաթիվ կատարողներ, որոնք ունեն տեսահոլովակ, բայց ճանաչում չեն վայելում, բեմական ակտիվ գործունեություն չեն ծավալում եւ հանգիստ կարող են Սուպերսթարին մասնակցել:
Էջանիշներ