User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Հայկական, գեղջկական Երաժշտություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Միանգամից ասեմ, որ սա ու ժողովրդականը թեև նույն բանն են, բայց գեղջկական երգերը մի քիչ տարբերվում են:

    Շատերը (շատ շատերը) բոլորովին ծանոթ չեն այս երաժշտությանը: Այսպիսի երաժշտություն հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս (չգիտեմ ինչի), սովորական մարդու համար երևի անհասանելի է այսպիսի երաժշտությանը ծանոթանալը, քանի որ ոչ մի տեղ նորմալ տեղեկություն չկա սրա մասին: Ափսոս, որ Յութուբում էլ նորմալ բան չկա, թե չէ չիմացողների համար այս թեման շատ օգտակար թեմա կլիներ ինքնամաքրման համար:

    Հիմա բացատրեմ, թե ինչն եմ այսքան շատ գովում:
    Ուրեմն, հնում, երբ ասենք գյուղացին գործ էր անում. օրինակ՝ գութանով հողի հետ էր աշխատում, քթի տակ սովորաբար մի երգ էր երգում, դա ժողովրդի ծոցից ելած երգ էր, որը փոխանցվում էր սերնդե սերունդ:
    Տվյալ աշխատանքի ժամանակ մի երգ կա, ավարտվում է՝ «Գութան չլներ, աշխարհն ի՞նչ էր» նախադասությամբ… ամեն անգամ այդ խոսքերին հանդիպելով մարմնովս սարսուռ է անցնում:
    Սրանք աշխարհի ամենապարզ երգերն են, ԲԱՅՑ, իմ կարծիքով սրանից էն կողմ երգ չկա... սրանք ոչ թե գրվել են պատվերով, ինչ որ մեկի կողմից, փող աշխատելու նպակաով, կամ թող լինի ինչ որ մեկի սրտից բխած, բայց նպատակով, որ այդ երգով նա դառնա ինչ որ բան (այսինքն անձնական շահ է հետապնդում այնուամենայնիվ), այլ սրանք կազմվել, կառուցվել, կատարելագործվել են աշխատանքի ժամանակ, առանց որևե շահի, թեկուզ մաքուր շահի:

    Երբ նոր էինք կոնսերվատորիա ընդունվել, այդ երգերը լսելուց (դե հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը) դեռ միայն քմծիծաղ էին մարդիկ տալիս, իսկ մի քանի ամիս հետ ոչ միայն սկսեցինք սիրել դա, այլ գրեթե ողջ կուրսով այդ դասից հետո էտ երգերն ենք քթի տակ երգելով գնում: Ինչքան մաքուր, ինչքան անկեղծ...

    Քանի որ երաժշտություն ներկայացնելու հնարավորություն չկա, գրեմ մի քանի երգերի բառեր:

    Ձիգ տո՛ւ, Քաշի՛
    Այ եզը, արահո՜, արահո՜
    Ա՜յ լուծդ մաշի ա՜յ եզը, արահո՜
    Արահո, արահո՜

    Հոլ Արա Եզո
    Ջան ախպեր ջա՜ն
    Հո՜
    Թոլ արա եզո
    Ջան ախպեր
    Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Դե ծաղիկ ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Հո՜

    Գութաներգ

    Յա՜ր, յա՜ր, հորովել, հոտաղ ջան յա՜ր,
    Յա՜ր, յա՜ր ակն ակոսին, ձեն չերողի բաջին,
    Յա՜ր, յա՜ր, յա՜ր, գութանը դաշտ կուբանի,
    Շեկ աղջիկ հաց կուտանի,
    Մին կը քելա, մին կայնի,
    Մարդու խելքը կուտանի:

    Կան նաև կանանց աշխատանքային երգեր: Դրանք տարբերվում են նրանով, որ կանայք այնպիսի աշխատանքներ էին կատարում, որոնց տակ կարծես տակտ էր լսվում, ու դրանք ավելի համաչափված էին աշխատանքի ձայների տակ:

    Սանդի Երգ

    Ու խանե, ու խանե, ու խանե, ու խանե,
    Ու խիյո, ու խիյո, ու խիյո, խի - յո:
    Սանդ կծեծեմ, բեդար, բեդար, խանե, խանե, խիյո, խիյո
    Խանե, խանե, խիյո, խիյո:
    Իրիկմ ունիմ, գեշ ա բեդար, խանե, խանե, խիյո խիյո:
    Խանե, խանե, խիյո, խիյո:

    Ահա և հարսանեկան երգ: (թագվորը փեսան էր, որ ըհամարվում էր տվյալ օրվա թագավորը)

    Թագվորի Գովք

    Թագվոր բարով, հազար բարով, հազար բարով:
    Կարմիր ծաղիկ տերեվներով, տերեվներով:
    Աստվածածին, արևդ օրշնի, դու վարդ իր բացված թփերով:
    Մեր թագվորն էր աջ, աջոց խաչ ու մաչ,
    Խաչկապներ կարմիր, արևն էր կանաչ:

    Վիպերգեր: (հատված Մոկաց Միրզայից)

    Օրն էր ուրբաթ,
    Լուս ի շաբաթ,
    Գեաշտ էրիր ենք Մալաքյավեն,
    Թղթիկ մ'էկավ Ջըզիրու քաղքեն,
    Առին, բերին Մալաքյավեն,
    Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն.
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Առեց, կարդաց քաղցրիկ լեզվեն,
    Էրավ մաղդեն,
    Շլեց աչքեր, կախեց չանեն,
    Քաղվավ կարմիր գույն երեսեն:
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Կանչեց, ասավ իր մշակին, -
    Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
    Վըրա դըրեք թամքը սադափին,
    Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն:
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Պանդխտական երգեր, կամ Անտունիներ

    Կռունկ
    Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
    Մ՛ի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

    Թողեր եմ ու եկեր մըլքերս ու այգիս,
    Քանի որ ա՜խ կանիմ՝ կքաղվի հոգիս.
    Կռո՛ւնկ, պահ մի՛ կեցիր, ձայնիկդ ի հոգիս,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

    Աշուն է մոտեցել, գնալու ես թեպտիր,
    Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
    Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացիր:

    Կանչե՛, Կռունկ

    Կանչե, կռունկ, կանչե, քանի գարուն է,
    Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է.
    Կռունկ ջան, կռունկ ջան, գարուն է,
    Ա՜խ, սիրտս արուն է:


    Կանչե, կռունկ, կանչե, քանի արոտ է,
    Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է.
    Կռունկ ջան, կռունկ ջան, արոտ է,
    Ա՜խ, սիրտս արուն է:


    Կանչե կռունկ, կանչե, քանի արև է,
    Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե.
    Կռունկ ջան, կռունկ ջան, արև է,
    Ա՜խ, յարիս բարևե՛:

    Դեռևս այսքանը, հետո էլի կավելացնեմ:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.05.2010), Ariadna (09.03.2010), ars83 (28.06.2010), Boboloz (07.03.2010), CactuSoul (07.03.2010), Claudia Mori (04.05.2012), davidus (09.03.2010), Kita (08.03.2010), may (08.03.2010), Sagittarius (08.03.2010), sharick (09.03.2010), Tig (04.05.2012), Արիացի (08.03.2010), Լուսաբեր (15.03.2010), Նաիրուհի (08.03.2010), Ուլուանա (08.03.2010), Ռուֆուս (08.03.2010), Սերխիո (08.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. հայկական այընտրանքային երաժշտություն
    Հեղինակ՝ khawar, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.06.2018, 01:37
  2. Հայկական ավանգարդ երաժշտություն
    Հեղինակ՝ Ալտերնատիվ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.04.2018, 23:38
  3. RAP երաժշտություն
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.02.2008, 19:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •