Հարդ-ի խոսքերից
Անկանիմ Առաջի Քո
(Ծնկի գամ քո առաջ)

Տեքստի թարգմանություն.
Անկանիմ առաջի քո
(ծնկի գամ քո առաջ, ընկնեմ ոտքերդ)
Եվ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
(Եվ խնդրեմ թողություն մեղքերիս)
Մի անտես առներ Հար զաղաչանս իմ:
(Հայր, մի անտեսիր աղաչանքներս)
-----------------------------------------------------------------
Այսօր Գոլով Ի Բեթանիայ
Այսօր գոլով ի Բեթանիայ.
(Բեթանիա գալով)
Քո ամենազօր հրամանաւդ.
(քո հրամանով)
Ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ.
(կանչեցիր Ղազարին և դողաց մահը)
Դըժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ.
(դժողքը պարտվեց, ապականությունը լուծվեց (ապականություն սաելով այստեղ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Ղազարն արդեն 4 օր էր, ինչ մահացած էր և սկսել էր քայքայվել)
Կենդանարար Քրիստոս կեցի ըզմեզ.
(կյանք տվող Քրիստոս, կյանք տուր մեզ)

----------------------------------------------------------
Ահաւոր ես Թագաւոր

Մոդերատորական. Հաշվի առեք, որ գրաբարից թարգմանությունը մոտավոր է, հնարավոր է, որ լինեն սխալներ:
Էջանիշներ