User Tag List

Էջ 34 45-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #496
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբրահամի գոգը նկատի չունեի: Այլ հոգիների կայանը: Սա մեր եկեղեցու դավանաբանությունն է, որը բխում է նաև մեր ավանդույթից և պետք չէ աղանդավորի նման կառչել, թե ցույց տվեք, որտեղ է գրված ճշգրիտ այս կամ այն խոսքը:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Ներեցեք իհարկե փաստորեն այդ հոգիների կայան ասվածը զուտ առքելական եկեղեցու դավնաբանությունն է՞բխած ավանդությունից , որը ոչ մի կապ չունի՞ աստվածաշնչի հետ: Եվ եթե մեկն ուզում է իմանալ դրա սկզբունքն ըստ ասվածաշնչի /որը քրիստոնայաների գիրքն է / դուրս է գալիս, որ կառչում է աղանդավորների նման:

    Ինձ ուղակի հիացրեց ձեր պատասխանը...
    Վերջին խմբագրող՝ Էդուարդ_man: 26.12.2009, 23:11:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  2. #497
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ես այս կայքում ի՞նչ գոր ունեմ: Սա քարոզչություն չէ՞: Զբաղվում ենք: Բայց ասողին լսող է պետք: Եթե դու առավոտից մինչև երեկո կոկորդդ պատրում ես և մարդկանց ճշմարտություն ես ուսուցանում, բայց իրենք նմանվում են Սերմնացանի առակի այն հողին, ուր սերմն ընկնում է, բայց առօրյա հոգսերը խեղդում են այդ սերմը: Մարդը պետք է ցանկություն ունենա ամենաառաջինը փոխվել: Այդ պարագայում ոչ ոք էլ կարող է բան չասել, բայց այդ մարդը կգտնի ինքնուրույն, այն, ինչ ուզումէ գտնել:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Շնորհակալություն պատասխանի համար: Ես Ձեզ ի նկատի չունեի՝ հարցնելով, թե առաքելական եկեղեցին ինչու է պասիվ քարոզչության առումով: Իհարկե, ես գնահատում եմ Ձեր և Ձեր նման շատ եկեղեցականների դերը Աստծո խոսքի քարոզման գործում: Բայց ես ի նկատի ունեմ առաքելական եկեզեցու գործունեությանը. շատ քիչ են Ձեր նմանները. որ զբաղվում են Աստծո խոսքի տարածմամբ: Այսօր եկեղեցին փոխանակ ավելի շատ զբաղվի հենց այդ առաքելությամբ,չգիտես ինչու զբաղված է ազգային-մշակութային արժեքների պահպանմամբ և շատ հոգևոր հարցեր դիտարկում է որպես լոկ ազգային-մշակութային արժեքներ: Միանշանակ այսօր առաքելական եկեղեցին չի ապահովում հավատացյալ բնակչության պահանջները: Այն միայն անտեղի բնակչությանը քարոզում է զերծ մնալ ոչ առաքելական ուղղություններից (իհարկե ի նկատի չունեմ աղանդավորական ուղղություններից), որոնք իրոք զբաղված ես ճշմարիտ Աստծո խոսքի տարածմամբ ու քարոզմամբ:

  3. #498
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Տեր Հայր, կխնդրեի կարդալ ներքոհիշյալ թեման (եթե ժամանակ կունենաք, իհարկե)
    http://www.akumb.am/showthread.php?t=40273&page=24
    և պատասխանել, թե ըստ Հայ Առաքելական եկեղեցու ե՞րբ է ծնվել Հիսուս Քրիստոսը:
    Նախօրոք հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

  4. #499
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի պատկերացնի, որ պատասխանս այսպես կխճճեիր: Այն ամենը, ինչին դու եզրահանգեցիր, կոչվում է դուալիզմ, որը դատապարտված է բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից իբրև հերետիկոսություն: Չարը չի կարող հավասար լինել Աստծուն, առավել ևս նրա հետ հավասար գոյություն ունենալ: Չարի առկայությունն այնքանով է անհրաժեշտ, որքանով որ ուղղակի համեմատություն տեղի ունենա: Եւ ամենևին էլ Աստծո գոյությունը պայմանավորված չէ չարի գոյությամբ: Եւ նաև չի նշանակում, որ չարի անհետացումը կատաստրոֆիկ կդառնա: Չարի գոյությունն այս երկրի վրա պայմանավորված է այն բանով, որ Աստված մարդուն տվելէ ազատ կամք` ընտրություն կատարելու համար: Եթե կա ընտրություն, ապա գոնե 2 աղբյուր լինի, որոնցից ընտրություն կատարվի:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
    Շնորհակալ եմ Պատասխանի համար Տեր Հայր…

    Վաղուց որևէ մեկին հերիտիկոսության մեջ չէին մեղադրել, հույսով եմ չեք այրի ինձ խարույկի վրա

    Ինչ վերաբերվում է չարին ապա դուք այստեղ երկու հակասական թեզեր եք առաջ քաշում… նախ ասում եք որ չարը զուտ համեմատության համար է և այն զուտ բարին ճանաչելու համար է… կարծես թե դա Ձեզ համար այնքան էլ էական չէ, մինչդեռ եթե մենք Աստծուն չենք ճանաչելու ապա նրան հետևլու մասին խոսք չի կարող լինել, կամ էլինքնաբերաբար պիտի հետևենք Աստծուն…

    Երկրորդ,ասում եք որ Չարի գոյությունն այս երկրի վրա պայմանավորված է այն բանով, որ Աստված մարդուն տվել է ազատ կամք` ընտրություն կատարելու համար: Ընտրությունը երբեք Չարի ու Բարու կամ Լավի ու Վատի միջև չի լինում, եթե դրանք լինում են հավասար պայմաններում, այդտեղ ընտրություն չկա… Ընտրությունը կարող է լինել հավասարների միջև…

    Շնորհակալ եմ օրհնությունների համար… ինձ համար մեծագույն հաճույք է Ձեզ հետ բանավիճել

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (30.12.2009)

  6. #500
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Օրհնեք, Տեր Հայր

    Ծննդոց գրքում գրված է. "Տեր Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն" (Ծննդ., 2:15):

    Հարց 1. Ինչպես պետք է Ադամը մշակեր դրախտը? Ինչ իմաստով հասկանանք այդ "մշակելը"? Ակնհայտորեն` Աստվածաշնչում նկատի չի առնված այգեգործությունը այսօրվա իմաստով, որովհետև բնությունը դեռևս անիծված չէր, և քայքայիչ գործընթացներ` վնասատուներ, մոլախոտեր, ինչպես նաև աշխատանքային գործիքներ դեռևս չկային: Ուրեմն ինչը և ինչպես պետք է մշակեր Ադամը դրախտում?

    Հարց 2. Առհասարակ, ինչու Աստված Ադամին աշխատանք տվեց? Ով էր դրանից օգուտ ստանալու` Ադամը, իր կինը, կենդանիները, թե բնությունը? Եթե դրախտը Ադամի բերկրության համար էր (ուրիշ էլ ում?), ապա միթե մշակելու և պահպանելու պարտականությունը չէր նվազեցնելու այդ բերկրանքը?

    Հարց 3. Ումից կամ ինչից Ադամը պետք է պահպաներ դրախտը? Ինչպես պետք է պահպաներ (իհարկե ոչ հրացանով)? Եւ ինչու պետք է հենց Ադամը պահպաներ? Չէ որ Աստված, եթե կամենար, կարող էր Ինքը պահպանել: Եթե Ադամին է հանձնարարել, ուրեմն Ադամի օգտի համար է: Ինչ օգուտ պետք է ստանար Ադամը` այգին պահպանելով?

    Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Hamshentsi: 30.12.2009, 18:08:

  7. #501
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2009
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Աստվածաշնչում նշվում է՞ արդյոք, թե որտեղ է եղել Հիսուսը 16-30 տարեկան հասակում կամ գոյություն ունե՞ն այլ փաստեր դրա մասին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (26.02.2010)

  9. #502
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր

    Աստղ յան ողջունում եմ քեզ և բոլոր ակւմբցիներին. Ասեմ, որ արդեն ես հնարավորություն ստեղծեցի տնից ինտերնետ մտնելու համար, և ոչ միաըն տանից, աընպես որ հետ աըսու ես հասանելի եմ իմ շատ սիրելի և հարգելի ակումբցիներին, և պատրաստակամ նրանց բոլոր `բարի և ոչ այդքան, խելացի և երբեմն խելացնոր և տառատեսակ հարցերին պատասխանելու. Ես կուզենայի իմանալ կա արդըոք մի ժամ, երբ գրեթե բոլոր ակումբցիները <<իրար գլուխ են >> են հավաքվում` նրանց միանալու համար. Ինչևէ, մեր համագործակցությունը, ես կասեի նաև համաակումբացվումը շարունակվում է.
    Օրհնությամբ` Տեր Շմավոն

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.02.2010), Ambrosine (24.02.2010), ministr (24.02.2010)

  11. #503
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ յան ողջունում եմ քեզ և բոլոր ակւմբցիներին. Ասեմ, որ արդեն ես հնարավորություն ստեղծեցի տնից ինտերնետ մտնելու համար, և ոչ միաըն տանից, աընպես որ հետ աըսու ես հասանելի եմ իմ շատ սիրելի և հարգելի ակումբցիներին, և պատրաստակամ նրանց բոլոր `բարի և ոչ այդքան, խելացի և երբեմն խելացնոր և տառատեսակ հարցերին պատասխանելու. Ես կուզենայի իմանալ կա արդըոք մի ժամ, երբ գրեթե բոլոր ակումբցիները <<իրար գլուխ են >> են հավաքվում` նրանց միանալու համար. Ինչևէ, մեր համագործակցությունը, ես կասեի նաև համաակումբացվումը շարունակվում է.
    Օրհնությամբ` Տեր Շմավոն
    Բարև Ձեզ, Տեր Շմավոն: Շատ ուրախ եմ, որ արդեն խնդիրը լուծված է, և կարող եք ավելի հաճախ ակումբում լինել: Դժվար է ժամ ասել, թե երբ գրեթե բոլորով իրար գլխի հավաքված կլինենք, բայց ակումբի վիճակագրությունը ասում է հետևյալը՝
    Միաժամանակ ակտիվ եղած այցելուների առավելագույն թիվը 361-ն է: Դա եղել է 16.02.2010, ժամը 23:48-ին:
    Բայց դա էական չէ, քանի որ սա ֆորում է. դուք կարող եք ցանկացած ժամանակ կարդալ թեմաները, մասնակցել քննարկումներին, մեզ համար վիճահարույց հարցերը պարզաբանել... : Այնպես որ, երբ Ձեզ հարմար կլինի:
    Շնորհակալություն, որ մեզ չեք մոռացել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #504
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Իսկ երբևիցե քեզ հարց տվել ես թե ինչու են աղանդավորական կազմակերպությունները երբեմն հաջող գործունեություն ծավալում: Ես կասեմ, որովհետև այդ կազմակերպությունների և ոչ մի անդամ իրեն չի զատորոշում իր կազմակերպությունից և ամեն տեսակ խնդիր որ ծառանում է իրենց առջև, լուծում է ինչպես իրենը: Ես դեռ չեմ տեսել , որ որևէ աղանդավոր իր կազմակերպությանը փնովի ասելով, թե բան չի անում և այլն: Այդ շարքային աղանդավորը ինքը անձամբ գնում և լծվում է այդ գործին: Ինչով կարողանում է օգնում է, միայն պարապ չլինի: Իսկ մերոնք: Հազիվ մեծամասնությունը նստած տանը սուրճ ըմպելիս փնովեն սրան, նրան և քննադատեն եկեղեցին: Ամերիկացին գիտես ինչ է ասում և մտածում. Ինչ Կարող եմ անել իմ պետության համար, այլ ոչ թե ինչ կարող է պետությունը անել ինձ համար: Չեմ ուզենա, որ խոսքերս կտրուկ հնչեն, սակայն ասեցի այն ինչ զգում եմ: Թող յուրաքանչյուր մեկը , գոնե մեկ տարվա ընթացքում գոնե մեկ հոգու դարձի բերի դեպի եկեղեցի, և չսահմանափակվի Աստծուն հավատալ սպառողական տեսանկյունից և միայն մոմ վառելով : Իսկ գիտես ինչու պետք է բոլորը մտածեն այս հարցերի շուրջ, որովհետև եկեղեցին հենց ինքը ժողովուրդն է: Եւ եկեղեցու խնդիրներն ըստ աըդմ ժողովրդի խնդիրն է::
    Օրհնությամբ` Տեր Շմավոն

  13. #505
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երբևիցե քեզ հարց տվել ես թե ինչու են աղանդավորական կազմակերպությունները երբեմն հաջող գործունեություն ծավալում: Ես կասեմ, որովհետև այդ կազմակերպությունների և ոչ մի անդամ իրեն չի զատորոշում իր կազմակերպությունից և ամեն տեսակ խնդիր որ ծառանում է իրենց առջև, լուծում է ինչպես իրենը: Ես դեռ չեմ տեսել , որ որևէ աղանդավոր իր կազմակերպությանը փնովի ասելով, թե բան չի անում և այլն: Այդ շարքային աղանդավորը ինքը անձամբ գնում և լծվում է այդ գործին: Ինչով կարողանում է օգնում է, միայն պարապ չլինի: Իսկ մերոնք: Հազիվ մեծամասնությունը նստած տանը սուրճ ըմպելիս փնովեն սրան, նրան և քննադատեն եկեղեցին: Ամերիկացին գիտես ինչ է ասում և մտածում. Ինչ Կարող եմ անել իմ պետության համար, այլ ոչ թե ինչ կարող է պետությունը անել ինձ համար: Չեմ ուզենա, որ խոսքերս կտրուկ հնչեն, սակայն ասեցի այն ինչ զգում եմ: Թող յուրաքանչյուր մեկը , գոնե մեկ տարվա ընթացքում գոնե մեկ հոգու դարձի բերի դեպի եկեղեցի, և չսահմանափակվի Աստծուն հավատալ սպառողական տեսանկյունից և միայն մոմ վառելով : Իսկ գիտես ինչու պետք է բոլորը մտածեն այս հարցերի շուրջ, որովհետև եկեղեցին հենց ինքը ժողովուրդն է: Եւ եկեղեցու խնդիրներն ըստ աըդմ ժողովրդի խնդիրն է::
    Օրհնությամբ` Տեր Շմավոն
    Շատ ճիշտ խոսքեր են Տեր Շմավոն: Ուղղակի ամերիկացու հետ համեմատության վերաբերյալ մի ավելացում... Ամերիկացին իր մաշկի վրա զգում է, որ պետությունը անհանգստանում է իր խնդիրներով ու փորձումա աջակցել, իսկ հայաստանցին ցավոք սրտի դեռ այդ զգացողությունը չունի: Հենց այդ տարբերությունն էլ ինչոր տեղ ձևավորում է նման տարբեր մտածելակերպեր: Նույն օրինակը կարծում եմ նաև եկեղեցուն կարելի է վերագրել…

    հ.գ. ծանոթներիցս մեկը պատմում էր, որ երբ նոր էր հաստատվել Հոլանդիայում, մի օր երեկոյան ժամին մոլորվում է քաղաքի փողոցներից մեկում: Նրա մոլորված հայացքը նկատում են մոտակա ոստիկանները ու հարցնում, թե ինչ է պատահել ու երբ իմանում են, որ նա մոլորվել է, հարցնում են հասցեն՝ ու անձամբ ճանապարհում մինչև տուն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (25.02.2010), յոգի (26.02.2010)

  15. #506
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Տեր Շմավոն, շատ ուրախ եմ, որ "վերադարձաք" ակումբ

    Տարատեսակ քննարկումներ են տեղի ունեցել Ձեր բացակայության ընթացքում: Ու նման մի հարց առաջացավ ինձ մոտ, թե Քրիստոնեությունը կամ Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես է վերաբերվում Հին Կտակարանին: Աղադավորների կողմից չգիտես ինչու որպես օրենք է ընդունվում Հին Կտակարանի դրույթները` ուղղված տվյալ դեպքում հրեա ազգին:
    Ինձ համար Հին Կտակարանը գեղարվեստական գրականության շարքից է, որովհետև ինչքան, որ Քրիստոսը մարդասեր է, բարի, հանդուրժող և մեծահոգի, այնքան հին կտակարանում եհովան վրեժխնդիր, երբեմն նույնիսկ չար, մնացյալ ազգերի նկատմամբ անտարբեր կերպար է: Հիմա մեզ համար Հին Կտակարանը որպես ինչ է?

    Շնորհակալություն:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.02.2010), davidus (25.02.2010), E-la Via (07.03.2010), Tig (25.02.2010), յոգի (26.02.2010), Ջուզեպե Բալզամո (25.02.2010)

  17. #507
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Հին Կտակարանը նույնպես Աստվածաշունչ գիրք է, որի հիմնական նպատակը նախապատրաստել մարդկությանը Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն: Այո , ես նույնպես ընդունում եմ որ այն ամբողյությամբ հրեաների պատմությունն է, սակայն եթե մեր հայրերը գտել են որ այս գիրքը ևս պետք է քրիստոնյայի կյանքի համար, եկեք պապից պապական չիլնենք:Գիրքը գրված էԱստցո շնչով, իսկ Պողոս առաքյալն ասում է, որ ամեն գիրք որ աստվածաշունչ է օգտակար է հոգու համար:
    Օրհնությամբ `Տեր Շմավոն

  18. #508
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Եթե Ընտրությունը տեղի է ունենում հավասարների միջև, ապա ըստ քեզ պատիժն ու պարգևն էլ են հավասար: Այդպես է ?
    Օրհնությամբ`Տեր Շմավոն

  19. #509
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Բարև Ձեզ Տեր Հայր, 2 օր է ինչ կարդում եմ այս թեման, այստեղ գտել եմ բազում հարցերի ինձ համար սպառիչ պատասխաններ: Ասեմ ավելին. Ձեր գրառումներում կա ոգի, պատրաստակամություն, հանդուրժողականություն ու լայնախոհ մտքեր: Նույնիսկ կասեի կրոն բաժնում երևի միակ թեման է, որտեղ մթնոլորտը հանգիստ է ՝ շնորհիվ Ձեր Աստվածահաճո գործունեության: Ձեր առաքելությունն իրապես գնահատելի է: Պարզապես այն հոգևոր սովը, որ կա մեր՝ հավատացիալներիս, ներսում անկեղծորեն խոստովանեմ բավարարում եք: Խորհին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բարի գործի համար, հիրավի Տեր Քրիստոս տեսնում և գնահատում է Ձեզ:
    Կխնդրեի բավարարել հարցադրումս հետևյալի մասին. Ես գտնվում եմ հայրենիքից հեռու: Այն քաղաքում, որտեղ բնակվում եմ չկա հայ առաքելական եկեղցի կառույցը, հեևաբար շրջապատված եմ կաթոլիկ եկեղեցիներով: Արդյո՞ք լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, սխալ կդիտվի մուտքս կաթոլիկ եկեղեցի, հեևաբար մասնակցել պատաարագներին, այնուհետև ծիսակարգերին, և այլն: Հաջորդ հարցս չի վերաբերվում ինձ, սակայն հետաքրքիր է… Եթե կան սիրող զույգեր, բայց ազգությամբ օտար են իրար, հետևաբար տարբեր կրոնների ներկայացուցիչներ են, /կամայական դիտարկենք հետևյալը՝ տղան առաքելական է եկեղեցու հետևորդ է, աղջիկը՝ կաթոլիկ, և հակառակը/ ամուսնանալիս պսակադրության ծիսակարգը ո՞ր եկեղեցում պետք է տեղի ունենա երկու դեպքերում էլ:
    Աստված օրհնի բոլորիս:
    Հարգանքներով՝ Ռաֆայել Ղազարյան
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 26.02.2010, 06:08:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.02.2010), Tig (26.02.2010)

  21. #510
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր քահանային

    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հին Կտակարանը նույնպես Աստվածաշունչ գիրք է, որի հիմնական նպատակը նախապատրաստել մարդկությանը Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն: Այո , ես նույնպես ընդունում եմ որ այն ամբողյությամբ հրեաների պատմությունն է, սակայն եթե մեր հայրերը գտել են որ այս գիրքը ևս պետք է քրիստոնյայի կյանքի համար, եկեք պապից պապական չիլնենք:Գիրքը գրված էԱստցո շնչով, իսկ Պողոս առաքյալն ասում է, որ ամեն գիրք որ աստվածաշունչ է օգտակար է հոգու համար:
    Օրհնությամբ `Տեր Շմավոն
    Շնորհակալություն Տեր Շմավոն, բայց մի քիչ էլ եմ ուզում հարցը պարզեցնել:
    Այսինքն Հին Կտակարանը ուղղակի նախաբան է, որն ուղղակի կարելի է կարդալ, բայց ոչ ընդունել ի գիտություն (շատ շատ 10 պատվիրանները, բայց դրանք Քրիստոսը վերաձևակերպել է, հետևաբար Հին Կտակարանի 10 պատվիրանների հետ էլ գործ չունենք):
    Օրինակ այն, որ Աստծուն անհրաժեշտ է քրիստոնյայի ունեցվածքի տաս տոկոսը, կամ որ քրիստոնյան պետք է շաբաթ օրը գործ չանի, ըստ իս նոնսենս է:
    Ու նման բաներ ցույց տալով Աստվածաշնչում աղանդավորական կյազմակերպությունները կեղեքում են քաղաքացիներին` նրանց հավատացնելով, որ դա իրենց հոգու փրկության համար է և այլն: Մարդիկ էլ հոժարակամ հարստացնում են դրանց...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.02.2010), Tig (26.02.2010), յոգի (26.02.2010)

Էջ 34 45-ից ԱռաջինԱռաջին ... 2430313233343536373844 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •