User Tag List

Էջ 50 199-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100150 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #736
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կա կոռուպցիոն հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը», - Հովիկ Աբրահամյան:
    Սաղ հեչ, բայց էն վերջում խոսող կնոջը (բոլոր իսկական կանանցից ներողություն եմ խնդրում բառն ապականելուս համար) հավեսով կխեղդեի… Ֆո՛ւ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2010), Chuk (02.02.2010), Kuk (02.02.2010), Ձայնալար (04.02.2010), Տրիբուն (02.02.2010)

  3. #737
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ

    - Աղջի, Փոստանջյա՛ն, նըստիր վըրանում,
    Ի±նչ ես Ստրասբուրգը քարուքանդ անում,
    Կուռկուռ ես շինել, չեմ հանգըստանում
    Վիճակըս լալով,
    Մաղարիչ տալով,
    Բիզնեսըս անտեր՝
    Ընկել եմ հանդեր:
    Ամա՜ն, էրեցիր էդ քո խասյաթով,
    Ստիպված՝ ցուցակը կըփոխեմ վատով...

    Երգում է Հովիկն, ու չի կարենում
    Զարուհին հանգիստ նըստի վըրանում:
    - Էն ո՞վ էր, Րաֆֆի՛, որ կանչում էր մեզ.
    ՕԵԿ-ին դըրին իմ փոխարեն... տե՛ս...
    Մըտիկ տուր, Րաֆֆի, տես,
    թե Ստրասբուրգում
    Ո՜նց են առանց ինձ սըրանք հաբըռգում:
    Ա՜խ Րաֆֆի, Րաֆֆի, քեզ ո՞վ էր խնդրում...
    Ո՞վ է դաշնակին դաշնակից ընտրում...

    * * *
    Նիկոյանենք նիստ են անում,

    Զեկույց գըրում անհամբեր,
    Խընդում, իրար աչքով անում,
    Երգը զընգում սարն ի վեր:
    - Ամպի տակից հյուր է գալի,
    Մարտի մեկը դիտարկում,

    Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
    Հոնգուր-հոնգուր Ստրասբուրգում

    Ա՜յ պաղ հյուրեր, յոնջա հյուրեր.
    Որ գալիս եք Ստրասբուրգից,
    Գալիս՝ ընկնում սըրանց ջըրեր,
    Գոհ մընացի՞ք ձեր դիրքից:


    Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ
    Վառված սիրտը էն հյուրի,
    Յարաբ հավնե՞ց, դուրը եկա՞վ
    Ռեպորտաժը «Հայլուրի»:
    ............................................
    ............................................
    Ամպի տակից հյուր է գալի,
    Նալոգն առնում ու լըռում,
    Տեսնես փողը ո՞վ է տալի
    Պակաս-պըռատ էս դարում...

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2010), Chilly (03.02.2010), My World My Space (03.02.2010), Nadine (04.02.2010), Norton (02.02.2010), Rammer (02.02.2010)

  5. #738
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Տիմոշենկոն Յանուկովիչին «դատարկություն» է անվանել
    Ուկրաինայի վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն հերթական անգամ նախատել է հակառակորդ թեկնածու «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչին` իր հետ այսօր երեկոյան նախատեսված հեռուստաբանավեճին չներկայանալու համար:

    Տիմոշենկոն նրան անվանել է «դատարկություն»:

    Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության եթերից Տիմաշենկոն, ցույց տալով Յանուկովիչի համար նախապատրաստված բազմոցը ասել է. «և այսօր ես ստիպված եմ նայել այս դատարկ նստարանին, այդ «դատարկության» հետ բանավեճի մեջ մտնել…….. կարևորն այն է, որ այդ «դատարկությունը» չզբաղեցնի նախագահի պաշտոնը» , - հղում անելով ուղիղ եթերին, գրում է «Ռիա Նովոստին» (РИА Новости):

    Ավելի վաղ, Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր մասնակցել հեռուստաբանավեճին, իր կուսակցության ներկայացուցիչ Աննա Գերմանի խոսքերով, «չցանկանալով ստի առաջնությունում մրցակցել Տիմոշենկոյի հետ»:

    Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախանշված է փետրվարի 7-ին: Հունվարի 17 –ին անցկացված առաջին փուլից հետո Յանուկովիչը ձայների մոտ տասը տոկոսային առավելութուն ունի գործող վարչապետի նկատմամբ:
    panorama.am
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (02.02.2010), Rammer (02.02.2010), Աբելյան (02.02.2010)

  7. #739
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2010
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Քաղաքական անեկդոտներ

    Տիգրան Սարգսյանը երևի 1 տարի առաջ Հ1-ով ասաց«...թխվածքեղեն...»

  8. #740
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Քաղաքական անեկդոտներ

    — Ո՞վ է, որ ԱԺ խորհրդարանում իրեն պահում է կիրթ, քաղաքավարի ու սուտ չի խոսում։
    — Դպրոցականների էքսկուրսիայի մասնակից։

    Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան...
    Աղբյուրը՝ www.aravot.am

  9. #741
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Քաղաքական անեկդոտներ

    Գալուստ Սահակյանը սահմանեց ռեկորդ` համարյա մեկ ամիս առանց բլթոցների

    Երևան, Հայաստան – Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ արտահերթ կառավարության նիստ, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվո շքանշան հանձնեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարին: Վարչապետը բարձր գնահատեց Սահակյանի նվաճումը և կոչ արեց նաև այլ խորհրդարանականներին հետևել Սահակյանի օրինակին:

    Շքանշանի հանձնման արարողության ընթացքում Սարգսյանը նշեց. “Այսօր մենք տեսնում ենք, որ տարիների աշխատանքը սկսել է տալ իր արդյունքը: Խոստովանենք, որ նույնիսկ կառավարությունում քչերն էին հավատում, որ պարոն Սահակյանը կկարողանա հասնել նման արդյունքի: Պատկերացնում եք` գրեթե մեկ ամիս”, ասաց վարչապետը` ընկերաբար թփթփացնելով գործընկերոջ ուսին:

    Հայկական ԶԼՄ-ները դեռ հունվարի կեսերին սկսեցին ահազանգել, որ մի քանի շաբաթ շարունակ հանրապետական պատգամավորը չի դրսեվորել իրեն հատուկ վարքագիծ: Ա1+ի լրագրողական անձնակազմը խոստովանում է, որ իրենց աշխատանքի զգալի մասը կաթվածահար էր եղել պատգամավորի անսպասելի զսպվածության պատճառով:

    “Առաջին շաբաթն առանց աբսուրդ արտահայտությունների մենք բացատրում էինք հետտոնական պասիվ վիճակով”, կիսվում է A1+ի թղթակից Վիկտորիա Աբրահամյանը, “բայց երբ նա զերծ մնաց բլթոցներից նաև երկրորդ շաբաթվա ընթացքում, մենք հասկացանք, որ ինչ-որ բան փոխվել է… իրոք անհանգստացանք… Բարեբախտաբար այդ ժամանակ մեզ օգնեց ԱԺ նախագահը և ոստիկանության որոշ պաշտոնյաներ իրենց ասուլիսներով:”

    Ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է Սահակյանի անբնական պահվածքը: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանեց, որ “հանրապետական խմբակցության ղեկավարի տարօրինակ պահվածքը հիմնականում պայմանավորված է ամանորյա տոներով և կրում է ժամանակավոր բնույթ:”

    “Վստահ եմ,” ասաց Մուսինյանը, “մի քանի օրից մեր գործընկերը կվերադառնա իր բնականոն մամլո ասուլիսներին, և անհանգստության կարիք այլևս չի լինի:”

    Սահակյանի սկանդալային զսպվածությունը համընկավ Հայաստանում Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնական այցի հետ: Վրաստանի նախկին նախագահը այցելեց Հայաստան քննարկելու երկու հարևան երկրների համագործակցության հարցերի լայն շրջանակ:

    Շևարնաձեն ունեցավ հանդիպումներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի, նախագահի և ԱԺ նախագահի հետ: “Որպես Վրաստանի նախկին նախագահ` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր երկիրը պատրաստ է սերտացնել կապերը Հայաստանի հետ: Իսկ Ջավախքի հարցում, եթե ուզում եք, կարող ենք գնալ զիջումների: Ես էդ տղեն եմ”, հավելեց Շևարդնաձեն:

    Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ջերմորեն ընդունեց վրացի բարձրաստիճան հյուրի խոսքերը: “Հայաստանը, ինչպես գիտեք, մեծ նշանակություն է տալիս քաղաքականության մեջ նախկին նախագահների դերին: Կարծում եմ` Հայաստան-Շևարդնաձե երկխոսությունը պտղաբեր կլինի երկու երկրների համար”,- ասաց Նալբանդյանը:

    “Ի դեպ, հաջորդ ամիս նախատեսվում է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Շևարդնաձեենց տուն` քննարկելու Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համագործակցության հարցեր,” հավելեց Նալբանդյանը:

    Վրաստանի նախկին նախագահի այցի վերաբերյալ հաջորդ երկուշաբթի սպասվում է Գալուստ Սահակյանի հատուկ մամլո ասուլիսը: Փորձագետների գնահատմամբ` Սահակյանի` բլթոցներից զերծ միամսյակի ավարտը կհամընկնի այդ ասուլիսի հետ:

    armcomedy.com

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.02.2010), Kuk (04.02.2010), Rammer (04.02.2010), Հայկօ (05.02.2010)

  11. #742
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Իսկ դուք Թայիթիում եղե՞լ եք

    Ռումինիայի պաշտպանության նախարարությունը երկրաշարժից տուժած Հայիթիին օգնության համար առանձնացված փոքր զորախումբն ու 200 տոննա բեռը երեկ սխալմամբ ուղարկել է Թայիթի կղզի (գտնվում է Պոլինեզիայում` Հայիթիից շատ հեռու), այլ ոչ թե Հայիթի: Երբ ռումինացի զինծառայողները հայտնվել են Թայիթիի օդանավակայանում եւ հայտնել իրենց առաքելության մասին, տեղի ղեկավարության մոտ հիստերիկ ծիծաղ է առաջացել: Իսկ դրանից ավելի զայրացած Ռումինիայի պաշտպանության նախարարն ասել է. «Թող գրողի ծոցը կորչեն, լրիվ նույն կերպ են հնչում` Հայիթի, Թայիթի, Մայիթի, Պապիթի…»:
    http://www.armtimes.com/comment/reply/1338#comment-form

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.02.2010), Chuk (05.02.2010), Elmo (15.02.2010), helium (06.02.2010), Kuk (05.02.2010), Mephistopheles (08.02.2010), My World My Space (05.02.2010), Norton (05.02.2010), Rammer (06.02.2010), Ջուզեպե Բալզամո (06.02.2010), Ռուֆուս (06.02.2010), Տրիբուն (06.02.2010)

  13. #743
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Սիրուն նկարներ…

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (06.02.2010), Norton (06.02.2010), Rammer (06.02.2010), Աբելյան (08.02.2010), Ձայնալար (10.02.2010), Ջուզեպե Բալզամո (06.02.2010)

  15. #744
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուն նկարներ…
    Մեֆոսյա էս Շաշիկի նկարը որ տեսա գիտես ինչ հասկացա: Այս արածը իրոք որ բարի և բարեգործ է: Նա լինելով ոչխար, մարդկանից առնում է իր բոլոր հարազատներին`գառներին և ոչխարներին և ուղարկում է Հայաստանից դուրս` ավելի լավ տեղ: Հլը դեմքին նայի անմեղ ոչխար...Իսկ ինչ են անում մենք? Մենք իր հարազատններին մոռթում ենք խաշլամա ենք դնում, խորոված ենք անում: Դրա համար էլ Սաշիկնեց ամբողջ կլանը`մարդկանց կերպարանքով ոչխարները տենց ատում են մեզ` մարդկանց:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (06.02.2010), Աբելյան (08.02.2010), Տրիբուն (06.02.2010)

  17. #745
    Սիրահարված ... Amarysa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Małopolska
    Տարիք
    41
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք


    Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.02.2010), Chuk (09.02.2010), Kuk (09.02.2010), Mephistopheles (09.02.2010), My World My Space (09.02.2010), Norton (09.02.2010), Rammer (09.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  19. #746
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Սերժ Սարգսյանը Թուրքիային կոչ է անում «վճռականություն» հանդես բերել

    Ազատություն.ամ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (10.02.2010), Chuk (09.02.2010), My World My Space (09.02.2010), Norton (10.02.2010), Rammer (09.02.2010)

  21. #747
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    Սով էր, սով էր Մկստան,
    Մոտ էր ահեղ դատաստան,
    Սերժիկն ընկավ դռնեդուռ,
    Էլ չթողեց տուն-կտուր,
    Դաշնակ-ՕԵԿ գեղովի

    Կանչեց գաղտնի ժողովի,
    Թե ոնց անեն՝ չդատվեն,
    Մարտի մեկից ազատվեն:
    Ու հենց էդ նեղ մոմենտին
    Մի Մուկ խոսեց իր հերթին.
    - Ես ահագին տափուկ եմ ,
    Բայց կյանք տեսած մի Մուկ եմ:
    Տես, բերել եմ մի յաշիկ,
    Մեջը՝ կոնյակ ու երշիկ,
    Մեկին գտնենք արժանի,
    Տանի Ստրասբուրգ, բաժանի:

    Բայց յաշիկն ո±վ քաշ անի:
    - Արծրուն, դո°ւ:
    - Ես տհաճ եմ:
    - Նառա, դո°ւ:
    - Բարգավաճ եմ:
    - Դավիթ-Արմեն թող մեկից
    Բռնեն Ժորժի քամակից...
    Դավիթն էլ թե՝ անխիղճ ես,
    Տեղից՝ վատն է իմիջըս,
    Եղեք մի քիչ կարեկից,
    Ես ո՞նց բռնեմ քամակից...
    - Մի՞թե ազնիվ մեր ցեղը
    Կորչելու է զուր տեղը,
    Բա ի՞նչ ծախեմ ես դրանց,
    Փակեն-պրծնեն ամեն հարց -
    Ասավ Սերժիկն ու զանգեց...
    Հինգ շրջանը դառավ վեց:

    chi.am

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.02.2010), Askalaf (10.02.2010), Chuk (10.02.2010), Kuk (10.02.2010), My World My Space (10.02.2010), Rammer (10.02.2010), Աբելյան (10.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  23. #748
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Սերժ Սարգսյանն այսօր ելույթ ունեցավ Chatham House-ում

    կամ ինչպես ինքն է ասում Chatլախ House-ում

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (11.02.2010), Հայկօ (10.02.2010), Վիշապ (10.02.2010), Տրիբուն (11.02.2010)

  25. #749
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Խոսրով Հարությունյանի համար սեքսն այլանդակություն է

    «Մաքուր հեռուստաեթեր» օպերացիայի շրջանակներում Հանրային խորհրդի մի քանի անդամներ երեկ քարոզ էին կարդում ԵՊՀ մեծ դահլիճ բերած ուսանողներին: Դահլիճը ծիծաղից թուլացավ, երբ Խոսրով Հարությունյանն ասաց «…ցավոք սրտի, և բռնությունը, և սեքսը, և տարբեր տեսակի այլանդակություններ մեր իրականության անբաժանելի մասն են…»: Տեղերից ռեպլիկներ թողեցին, թե Խոսրով Հարությունյանի համար փաստորեն սեքսն այլանդակության շարքից է:
    Չի դզում էդ հաղորդումները նախագահականից արգելեք, տեսնեմ ով ռիսկ կանի ցույց տա, ինչ եք կապիկություն անում?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  26. #750
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ադնակլասսնիկիում ընկերներիցս մեկի ստատուսը՝ «Լսել ե՞ք, Ջոլին որոշել ա Տիգրան Թորոսյանին որդեգրի»: Բացել ա ինձ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.02.2010), ministr (11.02.2010), Rammer (11.02.2010)

Էջ 50 199-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100150 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •