User Tag List

Էջ 48 199-ից ԱռաջինԱռաջին ... 384445464748495051525898148 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #706
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ՝ Նոր տարվա առաջին օրերին, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին Երեւանի Կենտրոն համայնքի շարքային քաղաքացիներ են: Զրույցը հետաքրքիր է այնքանով, որ անմիջականորեն վերաբերում է թիվ 10 ընտրատարածքում տեղի ունենալիք ընտրություններին, ու երեւի նաեւ դա է պատճառը, որ այն խնամքով գաղտնալսվել եւ սղագրվել է: Այսպես թե այնպես, գաղտնալսված այս հեռախոսազրույցը, կարծում ենք, կարող է որոշակի պատկերացում տալ տեղի ունեցած «ընտրությունների» եւ այդ գործընթացի ստվերային մեխանիզմների մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք զրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով:

    - Ալո՛: Բարի օր, ախպերըս:

    - Քոնն է՜լ, քոնն է՜լ, ուրախ տարի ըլնի՜...

    - Էս աչքիս դու լրիվ խորացել ես, ախպերըս: Լավ անցկացրի՞ք:

    - Հլը շողուլի չեմ գալիս: Դո՞ւք ոնց անցկացրիք:

    - Ինձ էս Նոր տարին լրիվ դզեց, ախպեր:

    - Ի՞նչ մոմենտով:

    - Դե էս ընտրությունների մոմենտով, ախպեր: Նոր տարվա տակ ահագին փող կպցրինք: Բերին նաղդ տվին, ասին էն խշշշ... խշշշ...-ին պտի անցկացնեք: Նենց որ, ճոխ Նոր տարի արինք, ապե:

    - Չոռնին տվե՞ց:

    - Տո չէ, այ ախպեր, էնի մարդ ա ման գալի փող պոկի, էնի փող տվող ա՞: Վոբշմ, տվողը տվեց: Նենց որ, թաղի տղերքին հավքի, ամսի տասին գործ կա:

    - Ի՞նչ գործ:

    - Լցելու:

    - Ախպեր, ընձի քիչ լից, գլուխս տրաքում ա...

    - Քվեաթերթիկի մասի՛ն եմ ասում, արա, քո ուշքն ու միտքը արաղն ա:

    - Չջոգի, ախպեր, ուրեմն ես բանուգործ թողած՝ էդ ազիզ օրով պտի գամ էդ խշշշ... խշշշ...-ի համար վիզ դնե՞մ:

    - Ի՞նչ կապ ունի ում համար, ախպեր: Ինքը շեֆի մոտիկն ա, ուրեմն էդ գործը պտի արվի:

    - Մի խշշշ... խշշշ... էլ շեֆն ա, էլի, խշշշ... խշշշ.. խշշշ... Բա ասում էր սրանից հետո չեսնի ընտրություն ենք անելո՜ւ, օրենքով ենք շարժվելո՜ւ...

    - Տենց բան ա ասե՞լ:

    - Տելեվիզըրով եմ լսել:

    - Ուրեմն վրեքս կայֆավատ ա էղել, կամ էլ էդ օրվա դոզան շատ ա էղել: Բայց էդ կապ չունի, մեզ ինչ ասել են՝ էն ենք անում:

    - Նիսյա՞:

    - Խի՞ նիսյա, ախպեր: Եթե խփոցի էթա, փող են տալու:

    - Ինչքա՞ն:

    - Նայած խփոցիին: Եթե հասցնես շուտ էթաս գործ տաս, որ քեզ են խփել, դվայնոյ են վճարելու:

    - Բա շո՛ւտ ասա, ապե: Ես նաղդ էթամ էն գլխից գործ տամ, հետո՛ իջնեմ տեղամաս: Ո՞ւմ վրա եմ գործ տալու:

    - Ցուցակը էն խշշշ... խշշշ...-ի մոտ ա:

    - Վոբշմ, կպավ, ախպեր: Էրեսիս կապույտ ներկ-բան պետք ա՞ քսեմ:

    - Շտաբում կա: Բայց նայի շատ չքսես, թե չէ էն Չոռնին կիմանա, թե վրեն կայֆեր ես բռնում:

    - Հա, լավ, առաջին անգամը չի: Դե լավ, ես էթամ տղեքին ասեմ, որ պատրաստվեն: Կզանգվենք:

    - Հաջող:

    Այս գաղնալսումը, կարծում ենք, լրջորեն կհետաքրքրի իրավապահներին եւ կօգնի է՛լ ավելի օպերատիվորեն արձագանքել թիվ 10 ընտրատարածքում արձանագրված միջադեպերին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (16.01.2010), Rammer (15.01.2010), Yellow Raven (15.01.2010), Արևածագ (02.02.2010)

  3. #707
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Էսօր մառշուտկի մեջ ականջալես եմ եղել նման մի բազմաբովանդակլից և հուզումնալից դիալոգի:
    -Արա Սաշիկը ընենց լավ մարդա...
    -Որ Սաշիկը?
    -Ոնց ապե Սաշիկը ընգեր: Սեռրժի ախպերը: Մեր հարևանի տղեն իրանց մոտ աշխտում: Ասում ա ընենց կարգին մարդա: Շատա սիրում բարեգործություն անել: Մարդկանց օգնել:
    -Ապեր բայց իրանց մասին վատ բաներ եմ լսել:
    -Ապեր չէ ինչ ես ասում: Էտ սաղ չուզողություն ա: Նախանձ: Ապեր ինքը գիտես ինչ դեմք ա, շատ բարի մարդա: Ասում որ գալիս տենում կագնած ենք չէ, մի հատ սիգարետա տալիս ասում տղեք ջան ծխեք:
    -Ինչ բարեգործություն արել որ?
    -Ապե դե ասում ա ինքը շատա սիրում օգնել մարդկանց, բայց կնիկը չի թողում:

    Խեղճ Սաշիկ:Բոլորն էլ հոգով բարի, մարդասեր արարածներ են: Ես պատկերացնում եմ թե Լիֆիկի կնիկը ինչ հրեշ ա...Էտ մարդուն էս ինչ օրն ա գցել:
    Վերջին խմբագրող՝ Rammer: 15.01.2010, 23:47: Պատճառ: Լացս եկավ Սաշիկի համար...

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.01.2010), Ambrosine (15.01.2010), CactuSoul (18.01.2010), helium (18.01.2010), Kuk (15.01.2010), Mephistopheles (15.01.2010), murmushka (16.01.2010), Աբելյան (16.01.2010), Հայկօ (16.01.2010), Մանուլ (20.01.2010), Նարե (16.01.2010), Տրիբուն (16.01.2010)

  5. #708
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Հ.Գ. Բազմաթիվ հանդիասատեսնների խնդրանքով....Ականջալեսը դա նույն ականատեսն ա բայց երբ ականջներով ա ու չի երևում մենակ լսվում ա

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.01.2010), Ambrosine (16.01.2010), Kuk (16.01.2010), Աբելյան (16.01.2010), Բիձա (16.01.2010)

  7. #709
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    -Ապեր չէ ինչ ես ասում: Էտ սաղ չուզողություն ա: Նախանձ: Ապեր ինքը գիտես ինչ դեմք ա, շատ բարի մարդա: Ասում որ գալիս տենում կագնած ենք չէ, մի հատ սիգարետա տալիս ասում տղեք ջան ծխեք:
    Մի հատիկ սաղի համա՞ր, տղերքը թռչում են որ սաղն էլ մի մուխ քաշեն էտ «սուրբ» սիգարետից, բայց ինչ բարի մարդա, ես չէի պատկերացնի, ի դեպ իրանք էլ են բարի մարդիկ պաշտպանում են երգչի պատիվը.

    Սպեցնազին պառկացրել են

    Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետ Սարո Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու որոշում է կայացրել: Կալանավորվել են նաեւ գեներալի անվտանգության ծառայության եւս 2 աշխատակիցներ, որոնք Սարո Թովմասյանի հետ բերման էին ենթարկվել ոստիկանություն` 2 օր առաջ «Ջիանի» ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո: Ի դեպ, երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ջիանիում» Սեյրան Սարոյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի բանդաների ընդհարման մասին: Ըստ մեր տեղեկությունների, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Լյովիկի բանդան վիրավորել է ակումբի երգիչ Սարոյին, ով գեներալի մտերիմներից է, Սարոն էլ զանգել է գեներալի մարդկանց: Այս թիմը շատ արագ ժամանել է դեպքի վայր:

    Ըստ մեր աղբյուրների, առաջին հարվածներից մեկը ստացել է Ալրաղացի Լյովը: Այնուհետեւ նրա ականջի տակ ատրճանակով կրակել են` թերեւս վախեցնելու նպատակով: Երբ Լյովիկի մտերիմներից «Գլորիա» խաղատան սեփականատեր Գլորիայի Գրիշի թիկնապահը հանել է «Մաուզերը», գեներալի մարդիկ այն խլել են թիկնապահի ձեռքից եւ հենց դրանով էլ ծեծի ենթարկել Գլորիայի Գրիշին, ով, ինչպես տեղեկացրել ենք, տեղափոխվել էր հիվանդանոց: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեպքի վայրից փախած Լեւոն Սարգսյանն այդ ընթացքում հասցրել է «Ջիանի» կանչել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը, ըստ մեր տեղեկությունների, գետնին է պառկացրել «սպեցնազին»: Ըստ լուրերի, այս պահին ոստիկանությունում պահվում են Սեյրան Սարոյանի թիմից եւս մի 15 հոգի:http://www.armtimes.com/271

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.01.2010), ministr (16.01.2010)

  9. #710
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը, ըստ մեր տեղեկությունների, գետնին է պառկացրել «սպեցնազին»:
    թռչնաբուծականի տղերքն են է.....!!!!!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.01.2010), Mephistopheles (16.01.2010)

  11. #711
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Սպեցնազին վրաերթ հա փաստորեն? ու փաստորեն ոչ միայն սպեցնազին...

    Լենին պապին մեռել է,
    Մեզ մի ավանդ թողել է,
    Օլիգարխներ դուք դառեք,
    Իրար կերեք կշտացեք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    bari hoki (16.01.2010)

  13. #712
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր



    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.01.2010), CactuSoul (18.01.2010), Chilly (20.01.2010), davidus (18.01.2010), Elmo (20.01.2010), Enigmatic (19.01.2010), helium (18.01.2010), Jarre (19.01.2010), matlev (21.01.2010), My World My Space (17.01.2010), Nadine (24.01.2010), Rammer (18.01.2010), Ungrateful (20.01.2010), Արևածագ (02.02.2010), Լեո (23.01.2010)

  15. #713
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Հատված ոստիկանության դիմումից:

    Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.01.2010), Chuk (18.01.2010), davidus (19.01.2010), Kuk (18.01.2010), Mephistopheles (19.01.2010), Հայկօ (19.01.2010), Նաիրուհի (04.06.2010), Ֆոտոն (19.01.2010)

  17. #714
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մանրաստիճան չինովնիկի ցուցմունքներից...

    Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց:

  18. #715
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ՎԱՐՔ ՀԱՃԱԽՈՐԴԱՑ

    Եվ նա սկսեց... թուրքերեն երգել:
    Սերժիկի ձայնը, սկզբում կերկեր,
    Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,
    Հայ-թուրքականի ծիրի մեջ մտավ,
    Ու գնա՜ց, գնաց...
    Դաշնակցությունը մթագնեց-մնաց:
    Մինչ Սփյուռքի կոնկրետ պատվերով ծնած
    Զայրույթը վառվեց ծեր աչքերի մեջ,
    Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:
    Առաջին անգամ, առաջի՜ն անգամ
    Աստ, համազգային մտքի փարախում
    Կենկենն ու բյուրոն ականջ են կախում
    Ինչ-որ Սերժիկի անօրեն խոսքի:
    Աստ, ուր հնչել են գոհարներ մտքի՝
    Կլիզմա, պրիվետ Ռոբ, բառաչող կովեր,

    Կամ վատ պարողին բաներ խանգարող,
    Առաջին անգամ,
    Առաջի՜ն անգամ
    Թրքամոլության մանանեխ ընկավ:
    Բայց Դաշնակցությունն, ինչպես վայել է,
    Ուտելով զբաղված՝ անաղմուկ մնաց:
    Իսկ Սերժի երգը թափ առավ, գնա՜ց...
    Գնաց՝ Ստամբուլի դռները մաշեց,
    Եկավ՝ Էդոյի թշերը քաշեց,
    Անկապ խոստումով կարծես թե խաբվեց
    Ու մի պահ հետո կրկին ցած թափվեց:
    Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես,

    Կոկաին փոշու բարակ շերտի պես...
    Դաշնակցությունը մի պահ վերհիշեց,
    Թե իր ակցիաներն ում հետ է ճշտում,
    Որքան փայ ունի կերակրատաշտում...
    Փղձկացող Բյուրոն հազիվ բարբառեց.
    «Լեւոն, հեռացիր»... Ու ձայնը մարեց:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (19.01.2010)

  20. #716
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Կոչ - Հայտարարություն

    Բեեեեե,
    Բռռռ,
    Մեեեե,
    Մուււ...

    <Երիտասարդ ազգային անասունների միություն>

  21. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.01.2010), Chuk (20.01.2010), Enigmatic (20.01.2010), Gayl (20.01.2010), Kuk (20.01.2010), murmushka (20.01.2010), Norton (25.01.2010), Ungrateful (20.01.2010), zanazan (21.01.2010), Աբելյան (20.01.2010), Հայկօ (20.01.2010), Նարե (20.01.2010), Տրիբուն (22.01.2010)

  22. #717
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան հանրապետականներ են, ովքեր քննարկում են Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն աշխարհաքաղաքական մարտահրավերները: Զրույցում հնչած գնահատականներն ու մեկնաբանությունները, բնականաբար, կարող են եւ չհամապատասխանել իրականությանը, ինչը, սակայն, որեւէ կերպ չի նվազեցնում սույն գաղտնալսման նշանակությունը: Ամեն դեպքում, ստորեւ ներկայացնում ենք գաղտնալսված հեռախոսազրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով: Վստահ ենք, որ ընթերցողներն իրենք միանգամայն ի վիճակի կլինեն սեփական եզրահանգումներն անել եւ որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ այսպես.

    - Ալո՞: Բարի օր, ախպերըս:

    - Յա՜, էս ո՞ւմ նժդեհական ձենն եմ լսում Բա էս ո՞ւր ես չկաս, չես երեւում: Ի՞նչ կա-չկա, դե պատմի:

    - Բան չկա, ի՞նչ պատմեմ: Ասեցի զանգեմ, տենամ էս Ղարաբաղի մոմենտով շուխուռը ճիշտ ա՞: Դու շեֆի հետ մոտիկ ես, ոնց էլ ըլնի՝ մի էրկու բան կիմանաս:

    - Ճիշտն ասած՝ էն օրը տղերքով մոտն էինք...

    - Մենակ-մենակ խաշ եք կերե՞լ

    - Չէ, այ ախպեր, Ղարաբաղի մոմենտով ուզում էինք մի էրկու հարց ճշտեինք: Հարցրեցինք, ասեցինք էդ Եվրախորհուրդ ա, ինչ խշշշ... խշշշ... ա, ի՞նչ մուտիլովկեք ա անում...

    - Հետո՞, ի՞նչ ասեց

    - Ասեց լուրջ բան չկա, բայց մի հատ մեսիջ են ուղարկել:

    - Ի՞նչ մեսիջ

    - Շատ տարօրինակ մեսիջ ա. «Յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ»:

    - Չջոգի, ախպեր

    - Հա, մենք էլ չջոգինք, հետո ինքը բացատրեց: Ասում ա՝ կառոչի, էդ է՛ս ա նշանակում. «Վոբշմ, յոթ շրջանը տալիս եք: Ով փորձի դրա դեմ խոսա, վեցերորդ վարչությունը ուղարկում եք մոտը: Հույս չունենաք, թե հինգ շրջանով կպրծնեք: Փորձված աղվեսը չորս ոտքով ա թակարդն ընկնում: Երեք նախագահների ասածը ձեր համար ասնավանի չի՞: Կառոչի՝ ձեզ էրկու ամիս ժամանակ, թե չէ մարտի մեկը քթներիցդ կբերենք»:

    - Վայ ես դրանց խշշշ... խշշշ... խշշշ...

    - Խշշշ... խշշշ... ասիր ու պրծա՞ր:

    - Բա հետո՞:

    - Էլ ի՞նչ հետո: Շեֆին հարցրեցինք՝ ասեցինք բա դո՞ւ ինչ ես պատասխանել, ասեց դիլխոր մի ընկեք, Մոսկվայից մեսիջ ա էկել:

    - Ի՞նչ մեսիջ

    - Շատ կարճ տեքստով. «Մեկ, երկու, մեկ, երկու»:

    - Այսինքն ի՞նչ: Մեկ-երկու ասելով՝ թողի խշշշ... խշշշ...-ը քաշի՞:

    - Չէ, այ ցավդ տանեմ, էդ նշանակում ա՝ «մի հատ շո՛ւտ արի մոտս, մի էրկու խոսալու բան կա»:

    - Բա հետո՞:

    - Էլ ի՞նչ հետո, սամալյոտ նստեց, գնաց: Հիմա սպասում ենք, տենանք գալու ա ինչ ասի:

    - Պարզ ա... դե լավ, ախպերըս. երեք-ույու-չորս

    - Էդ ո՞րն ա

    - Էդ նշանակում ա՝ թռնելու վախտն ա: Նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս

    -Մերսի, ջիգյար: Հենց որ մի բան իմացա, քեզ կծնգցնեմ:

    - Հաջող

    Կարծում ենք, սույն գաղտնալսումն իսկապես որոշակի պատկերացում է տալիս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (20.01.2010), Nadine (24.01.2010), Rammer (20.01.2010), Արևածագ (02.02.2010)

  24. #718
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ցավոտ, շատ ցավոտ հումո՞ր...........

    հայաստանում օրենքներից սարսափելի միայն դրանց կիրառման պրակտիկան է....................
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (20.01.2010)

  26. #719
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Ռոբերտ Քոչարյան - Կենդանակերպի նշանը՝ Մոսկա:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է դրամատիկ իրադարձություններով:

    Երկուշաբթի օրը՝ այցելություն Թեհրան: Ահմադինեժադի հետ երկխոսությունը չի ստացվի: Կպարզվի, որ պարսկերենը «կլիզմա» բառի համարժեքը չունի: Ժեստերով չբացատրեք:

    Երեքշաբթին ծանր հիասթափությունների օր է: Կպարզվի, որ Իրանը Հաագայի կլիենտներին քաղաքական ապաստան չի տալիս: Աստղերը խորհուրդ են տալիս դեպրեսիան հաղթահարել տուռնիկի միջոցով:

    Չորեքշաբթի օրը՝ այցելություն Դուբայ: Ծանր հոգեկան ապրումներ: Կպարզվի, որ «Քոչարյան» ազգանունով մարդիկ Դուբայում գտնվում են ոստիկանության մշտական հսկողության ներքո:

    Հինգշաբթին բարենպաստ է հատկապես մեծ քաղաքականություն վերադառնալու համար: Հնարավոր է՝ մուտքի մոտ դիմավորեն ձեռնաշղթաներով: Մի՛ վհատվեք:

    Ուրբաթ օրը՝ այցելություն Աֆրիկա: Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս երկար վայելել հարազատ միջավայրը, բայց զոլավոր շորեր չհագնել. Նամիբիայում բորենիների որսն արգելված չէ:

    Շաբաթը եւ կիրակին անցկացրեք խարույկի շուրջը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  27. #720
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Զոնծիիիիկ


    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

    ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԶԸ


    Ազգային ժողով: Ինքը, ինչպես միշտ, պատրաստվում է ասուլիսի: Դահլիճում նստած՝ բարձրաձայն մտքեր է հայտնում, գլխով անում, ժպտում... Ժամանակ չկա, կես ժամից լրագրողները գալու են:

    Հանկարծ միջանցքից աղմուկ է լսվում: Ինքը զգուշորեն բացում է դուռը եւ ոտնածայրերի վրա դուրս գալիս միջանցք... Իսկ այնտեղ ահավոր տեսարան է. Զարուհի Փոստանջյանը, մետաղյա բռնակով երկար զոնտիկը ձեռքին վազում է Հովիկ Աբրահամյանի հետեւից ու փորձում հարվածներ հասցնել, բայց սա անսպասելի ճարպկությամբ հաջողացնում է խույս տալ հարվածներից, եւ ի վերջո մտնում է ինչ-որ սենյակ, Զարուհին էլ՝ հետեւից: «Վայ մամա ջան», շշնջում է ինքը եւ փակում աչքերը... Սենյակից ահավոր թմփոցներ են լսվում, աղմուկ, այնպիսի տպավորություն է, թե ներսից ինչ-որ ծանր բանով հարվածում են պատերին... «Շեֆ, զգույշ, էդ չկոտրվո՛ղ տեսակն ա», գոռում է ինքը: Զարուհին մի պահ գլուխը հանում է դռնից... «Ես զոնտի՛կը նկատի ունեի», կմկմում է ինքը ու ետ ցատկում... Ներսում աղմուկը շարունակվում է: Երբեմն-երբեմն ինչ-որ աղիողորմ ձայներ են լսվում. «Վա՛խ գլուխս... Ախր Ստրասբուրգն ինչիդ ա պետք.,.. վա՛խ թուշըս...»: «Թուշ» բառի վրա որտեղից որտեղ, ասես գետնի տակից, ծլում է Էդուարդ Նալբանդյանը ու գլխով դռան կողմը ցույց տալով՝ հարցնում. «Էս ի՞նչ հաշիվ ա»: «Հեչ, Զարուհին Հովիկ Արգամիչի նկատմամբ զանգվածային անկարգություն ա հրահրում», ասում է ինքը, ապա ականջը հպում դռանը ու շարունակում. «Բայց աչքիս՝ մի քիչ շատ տվեց...»: «Հովիկ Արգամիչը ներսն ա՞», ուրախացած վեր է ցատկում Էդուարդ Նալբանդյանը, դուռը բացում ու գլուխը ներս մտցնում. «Շեֆ, հեռախոսդ կտա՞ս զանգեմ էն Դավութօղլուին, իմով զանգում եմ՝ չի վերցնում»: Այդ պահին ինչ-որ դխկոց է լսվում, ու Նալբանդյանը գլուխը ետ է քաշում՝ ձեռքով ճակատը բռնած... «Այ հիմա հաստատ դառավ զանգվածային», շշնջում է Սամվել Նիկոյանը, որը, պարզվում է, մինչ այդ պոլին նստած՝ սուսուփուս զեկույց էր գրում: «Զեկույցդ կտա՞ս մի քիչ վառեմ», ասում է չգիտես որտեղից հայտնված Արմեն Ռուստամյանը՝ մոմը ձեռքին, ու տեսնելով Էդուարդ Նալբանդյանին՝ համենայն դեպս մի չորս անգամ պահանջում է նրա հրաժարականը...

    Այդ պահին դուռն աղմուկով բացվում է, ու գնդակի պես դուրս է շպրտվում Հովիկ Աբրահամյանը՝ ծվեն-ծվեն եղած շորերով ու գզգզված մազերով: Դռան միջից երեւում է զոնտիկի դեֆորմացված բռնակը...

    Արթնանում է ՀՀԿ նիստում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (23.01.2010), Nadine (24.01.2010), Արևածագ (02.02.2010)

Էջ 48 199-ից ԱռաջինԱռաջին ... 384445464748495051525898148 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •