A.r.p.i. (21.06.2010), Enigmatic (25.06.2010), Kuk (25.06.2010), matlev (26.06.2010), Nadine (08.07.2010), Rammstein (19.06.2010), Tig (23.06.2010), Ungrateful (25.06.2010), _Հրաչ_ (26.06.2010), Արևածագ (21.06.2010), Երվանդ (17.06.2010), Հայաստան-Վրաստան (18.06.2010), Հայուհի (17.06.2010), Նաիրուհի (17.06.2010), Շինարար (17.06.2010)
*e}|{uka* (17.06.2010), A.r.p.i. (21.06.2010), Chuk (17.06.2010), davidus (17.06.2010), Farfalla (02.07.2010), Kuk (17.06.2010), Rammer (17.06.2010), Rammstein (19.06.2010), _Հրաչ_ (26.06.2010), Արևածագ (21.06.2010), Երվանդ (17.06.2010), Էլիզե (23.06.2010), Լեո (21.06.2010), Հայուհի (17.06.2010), Ձայնալար (17.06.2010), Նաիրուհի (17.06.2010), Շինարար (17.06.2010), Տրիբուն (17.06.2010)
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր
- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն է: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել Պազիկ, Կամազ, Գազ-51 եւ Կռազ ավտոմեքենաները՝ ըստ «սկոռուստների» թվի աճման կարգի: Ծափահարություննե՛ր: Բարեւ ձեզ, պարոն Սարգսյան:
- Շատ բարեւ ձեզ:
- Պարոն Սարգսյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել մեր հեռուստախաղին: Դուք է՞լ եք ուզում դառնալ միլիոնատեր:
- Ե՞ս: Աչքիս՝ տեղը չես բերում, թե ում հետ ես խոսում: Ես պռոստը իմացա, որ սենց խաղ կա, էկա տենամ էդ ովքե՞ր են, որ ուզում են առանց դաբրոյի միլիոնատեր դառնան:
- Փաստորեն դուք ոչ թե խաղին մասնակցելու էիք եկել, այլ վերահսկելու:
- Այ հիմա տեղը բերիր: Բա ախպերս չի ասե՞լ ով ինչ փող աշխատի՝ մենք փայ ենք: Հիմա էլ նենց վախտեր են, որ մարդու դավերիա չի անում: Դրա համար էլ էկա, որ տեղում կանտրալիրըվատ անեմ:
- Լավ, լավ, պարոն Սարգսյան... Բայց քանի որ արդեն եկել եք, գուցե այնուամենայնիվ մասնակցե՞ք խաղին:
- Պրոբլեմ չկա: Ի՞նչ հարց ունես, ասա:
- Եվ այսպես, առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ո՞րն է ժողովրդի հետ հարաբերվելու ամենաճիշտ ձեւը: Տարբերակ ա. Ութ հոգու պառկացնելը, բ. Երեք մատի կոմբինացիան, գ. Երեք հազարական դրամ բաժանելը, դ. Հինգ հազարական դրամ բաժանելը:
- Ինչքան ասեցի՞ր: Հինգ հազար դրամ բաժանե՞նք: Ա՛ռռըս քեզ:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Հա:
- Ձեր պատասխանը ճի՛շտ է: Տարբերակ բ՝ «Երեք մատի կոմբինացիան: Շնորհավորում եմ, հինգ հարյուր դրամը ձերն է:
- Ա՛չքս տենա:
- Համեցեք, համեցեք... Երկրորդ հարցը, եւ հազար դրամ: Ներկայումս ինչպիսի՞ հարաբերություններ են իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Տարբերակ ա. Առեւտրային, բ. Քաղաքական, գ. Խնամիական, դ. Բարիդրացիական: Եվ այսպես, ձեր պատասխանը...
- Սպասի, է, սպասի, վրա մի՛ տուր: Կարա՞մ մի հատ զանգեմ:
- Այո, իհարկե. դուք կարող եք օգտվել «զանգ ընկերոջը» հնարավորությունից:
- Ի՞նչ ընկեր, ախպորս եմ զանգում:
- Դե, առավել եւս...
- Ալո՛, Սերժի՞կ: Հա, ես եմ: Ուզում եմ դառնամ միլիոնատեր... Ինչի՞ ես ասում «էլի՞»: Խա՛ղ ա, խա՛ղ... Ստավկա չանե՞մ...Չէ, ուրիշ խաղ է: Տելեվիզրի մեջ եմ: Հա, մի բան հարցնեմ: Էն ազգայիններին մի քիչ փող պտի փոխանցեիր, փոխանցել ե՞ս: Հլը չէ՞: Լավ, էղավ: Հըմ... Ուրեմն՝ «ա» տարբերակը բացառվում ա: «Բ» տարբերակը էն գլխից բացառվում էր... Բարի-դրացիականը ո՞րն ա, հարեւանությունը՞... Չէ, էդ գործով մյուս ախպերս ա՛: Մնաց «գ» տարբերակը. խնամիակա՛ն:
- Դա ձեր վերջնակա՞ն տարբերակն է:
- Տեղը չես բերո՞ւմ:
- Լավ, լավ: Շնորհավորում ենք, հազար դրամը ձերն է: Երրորդ հարցը, եւ երկու հազար դրամ...
- Մի րոպե... Ալո՛: Հա: Էղավ: Կներեք, բայց պիտի գնամ: Ախպերս ասում ա ինչքան քիչ խոսաս ու տելեվիզրով էրեւաս, էնքան լավ:
- Դե ինչ արած, հաջողություն ձեզ: Իսկ մեզ մնում է միայն տեղեկացնել, որ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի: Ցտեսություն:
ՉԻ
ՇՈԳ ՕՐՎԱ ԽՈՀԵՐ
Աշխարըս մե թեժ ամառ է, պաղերումեն բեզարիլ իմ,
Դաշնակների ընդդիմադիր խաղերումեն բեզարիլ իմ,
Մարդկանց վըրա շոգն ազդիլ է, չին դիմանում էլ ներվերըն,
Էրեկ հով էր, քանց վուր էսօր, վաղերումեն բեզարիլ իմ։
Էս բյուջեի ճեղքվածքի հիդ շատացել է բոշի եղըն,
Ժողովըրդի աչքի փուշն է ԳԹԿ-ի շեֆի բեղըն,
Էլ անվըճար վո՞ւնց ընդունվիմ, խանգարում է Ֆլեշ Բարսեղըն,
Բողոքարկման մեջըն գոված փողերումեն բեզարիլ իմ...
Թե պեսոկի բիզնես անիմ՝ վընաս կու տա մարթա մեկըն,
Թե մե ուրիշ բիզնես դընիմ՝ կու խանգարի դաժան ՊԵԿ-ըն ,
Ֆրանսիայի պես գոզալ թիմն էլ վարի տըվավ Դոմենեկըն,
Վերջին ստավկաս փոզմիշ էլավ... Խաղերումեն բեզարիլ իմ։
Վո՞ւր մե պատին գըլուխըս տամ, ոչ ռուսն օգնեց, ոչ Բրյուսելըն,
Ճըգնաժամըն խորացիլ է, ծանրացիլ է վարկ ուզելըն,
Չեմ էլ կարում ֆուտբոլ նայեմ, զահլա տարավ վուվուզելըն,
Սերժի էքսի օրվան սպասող ճաղերումեն բեզարիլ իմ...
ՉԻ
Ասում են՝ գտնվել է ԼՏՊ-ի նմանակը
••Սեղմել՝ ցույց տալու համար
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Սանկտ-Պետերբուրգ: Մի քանի րոպեից եռակողմ հանդիպումը կսկսվի, բայց Մեդվեդեւը դեռ չկա: Սենյակում ինքն ու Ալիեւն են: Դեմ դիմաց նստած՝ թարս-թարս նայում են իրար, բայց ձայն չեն հանում: Բայց լռությունը գնալով անտանելի է դառնում: Վերջապես Ալիեւը չի դիմանում. «Հը՛, քիրվա, հիմա էն Մադրիդի մոմենտով ի՞նչ ես ասում»: Ինքը մի պահ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա գլխի է ընկնում. «Հա՜, դու էլ էի՞ր Իսպանիայի վրա ստակվա դրել»: Ալիեւը տխուր գլխով է անում: «Է՜հ», ծանր հոգոց են հանում երկուսով, ու զրույցը դարձյալ ընդհատվում է: «Լավ, չկա՝ չկա, արի չինգաչուկ խաղանք», առաջարկում է ինքը: «Արի խաղանք, բայց՝ Աղդամի վրա», առաջարկում է Ալիեւը: «Չի՛ն-գա՛-չո՛ւկ», ասում են երկուսով եւ... ով սարսափ.... Իլհամը բռունցքով քար է ցույց տալիս, ինքը՝ մկրատ... Ու հենց այդ պահին դահլիճ է մտնում Մեդվեդեւը... «Դմիտրի Անատոլեւիչ, մենք այստեղ որոշ առաջընթաց ունենք», ուրախ-ուրախ զեկուցում է Ալիեւը, բայց ինքը ընդհատում է. «Սուտ է ասում, ի՞նչ առաջընթաց, ինքը ինձ բռունցքով սպառնաց, ես էլ ասեցի աչքերդ կհանեմ»: «Չէ, Ազատիչ, աչքիս՝ կրվել ես», քմծիծաղ է տալիս Մեդվեդեւը...
Պատկերը փոխվում է: «Զվարթնոց» օդանավակայան: Ինքը տխուր-տրտում իջնում է ինքնաթիռից... Դիմավորողները մոտենում են, բայց մի քանի մետր այն կողմ՝ ցանկապատի հետեւում, ինչ-որ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ու ծույլ-ծույլ ինչ-որ բաներ են վանկարկում: «Էն ի՞նչ ա, նրանք էլ ե՞ն Իսպանիայի վրա ստավկա դրել», ցրված հայացքով հարցնում է ինքը: «Չէ, շեֆ, դաշնակներն են, իշխանափոխություն են պահանջում», ծիծաղելով պարզաբանում է ինչ-որ մեկը: «Սեր-ժի՛կ, 2018-ին հեռա-ցի՛ր», լսվում են դինջ վանկարկումները... «Լավ, զահլա չունեմ, հոգնած եմ», հորանջում է ինքը ու մատով մոտ կանչում ինչ-որ մեկին. «Զանգի էն Բակոյին, թող շտապ գա մոտս, մի էրկու օյին չինգաչուկ խաղանք...»:
Արթնանում է Երեւան-Սանկտ-Պետերբուրգ ինքնաթիռում:
ՉԻ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (25.06.2010), Magic-Mushroom (26.06.2010), Norton (23.06.2010), Արևածագ (23.06.2010), ՆանՍ (23.06.2010)
Enigmatic (25.06.2010), Magic-Mushroom (26.06.2010)
Ա~խք, Արծո
ԵԽԽՎ նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հայտարարության տեքստ էին պատրաստել ԼՂ խնդրի մասին և կարողացել էին 56 ստորագրություն հավաքել։ ՕԵԿ–ական Արծրունի Աղաջանյանը, որը միայն 1 ստորագրություն էր կարողացել հավաքել, այն էլ իր սեփական ստորագրությունը, մոտեցել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներին ու խնդրել, որպեսզի նրանք համաձայնեն իրենց հավաքած ստորագրությունների մի մասը տալ իրեն։ Աղաջանյանն ասել է, թե դա իրեն պետք է, որպեսզի ՀՀ–ում և՛ ՕԵԿ–ում, և՛ Հովիկ Աբրահամյանի մոտ ցույց տա, թե ինքը լուրջ աշխատանք է կատարել։
Tert.am
Հաղթելու ենք Յո-Հո
նկարը ես եմ նկարել![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Kuk (29.06.2010), Mephistopheles (27.06.2010)
Magic-Mushroom (26.06.2010), Mephistopheles (27.06.2010)
ԱՇՈՒՂԱԿԱՆ
Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Խոստանում ես Աղդամ-Լաչին-Քելբաջար,
Սուրբ անունդ պիտի նշվի անպատճառ,
Բադեն-Բադենք քեզ ապաստան, քաջ Սերժիկ։
Ուր ոտք դընես, լուրջ կակաչներ թող աճեն,
Բազեներըդ գընան Բաքուն նվաճեն,
Անհատական նալոգների քո բյուջեն
Չցամաքի մինչ հավիտյան, քաջ Սերժիկ։
Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Այդ սուրբ գործին սպոնսոր կանգնի թող փեսեն,
Միջնորդները ավել-պակաս թե խոսեն,
Պասլատ արա, դու անսասան, քաջ Սերժիկ։
ՀՀԿ-ի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Թե արտահերթ պրոցես լինի կամ բեթար,
Չզարմանաս, հայոց պաշտպան քաջ Սերժիկ։
ՉԻ
Kuk (25.07.2010)
Magic-Mushroom (06.07.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ