User Tag List

Էջ 47 199-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647484950515797147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 2979 հատից

Թեմա: Քաղաքական հումոր

  1. #691
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Կոնֆիդենցիալ նամակներ ձմեռ պապին

    Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ լեգիտիմություն, ինչքան կարողանաս էլի լավ ա, իմ մոտ հիմա վափշե չկա` անոնիմ:
    ***
    Սիրելի Ձմեռ Պապ`, խնդրում եմ հաջորդ տարի նենց արա, որ մարդկանց թվա ես իրոք ունեմ քաղաքկան կշիռ` վարչապետ:
    ***
    Սիրելի Ձմեռ Պապ` Ուզում եմ մյուս տարի Youtube-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնեն` Հրանտ Թոխատյան
    ***
    Սիրելի Ձմեռ Պապ` ինչով կարող ենք քեզ օգնել` Բարգավաճ Հայաստան:
    ***
    Սիրելի Ձմեռ Պապ` ուշացնում ես ահագին, ժամանակն ա դու էլ մտնես հանրապետական` Գարեգին Նժդեհ:
    ***
    armcomedy
    Վերջին խմբագրող՝ Norton: 02.01.2010, 00:24:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    masivec (02.01.2010), Ungrateful (02.01.2010)

  3. #692
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ամանորյա մաղթանքներ

    Մաղթում ենք Ձեզ, որ նոր տարում սահմանի բացումը այդքան ուժեղ կապված չլինի ֆուտբոլային քաղաքականության հետ: Թող կապվի, օրինակ, շախմատային քաղաքականությանը:

    ***
    Մաղթում ենք որ ապրիլի 24-ին Օբաման առնվազն 60 անգամ արտասանի ցեղասպանություն բառը:

    ****
    Մաղթում ենք որ դաշնակները հացադուլները տևեն առնվազն 4 օր, որ հասցնենք խղճալ այդ սոված մարդկանց:

    ***
    Մաղթում ենք, որ եթե ինչ որ մեկին քֆռտում եք, հետո Յութուբում դա ոչ ոգ չտեղադրի:

  4. #693
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ասում են, էս վերջերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել ա, որ ինքը հիմա չի ուզում նախագահ դառնալ /իրան պետք չի/, ու հալա որ սատարելու ա ՍՍ -ին:
    Էլ չի ասում, որ վաղ թե ուշ սաղովի թռնելու են օդ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #694
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Հատվածներ, ոմն փորձագետ Թեւան Պողոսյանի ասուլիսից:
    2009 թվականին նշանակալի իրադարձություն էր Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, որը թույլ տվեց նման փոքր երկրին՝ գերտերությունների հետ խոսել որպես հավասարը հավասարի,ինչպես նաեւ կարեւորել իր դերը միջազգային կառույցներում, այլ խոսքով՝ ցույց տալ իրեն քարտեզի վրա
    Հենց Հայաստանի նախաձեռնողականությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո ձեւական կառույցից վերածեց լուրջ կառույցի
    2009-ի հաջորդ նշանակալի իրադարձությունը իշխանությունների երկխոսության մեջ մտնելն է հասարակության հետ՝ բոլոր հարցերում:
    Եթե Թուրքիան հետաձգի այդ հարցը, ասենք՝ մինչեւ ապրիլի 23-ը, ապա արձանագրությունների վավերացումը կկորցնի իր արժեքը միջազգային հանրության աչքում, եւ լիովին հնարավոր է, որ „սանկցիաներ“ կիրառվեն Անկարայի նկատմամբ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (05.01.2010), Chuk (04.01.2010), matlev (04.01.2010)

  7. #695
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    «ՀՀԿ»–ն պատասխանել է «Հայկական ժամանակին»
    «ՀՀԿ» խմբակցությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 29–ի «Հերթական խուլիգանությունը» վերտառությամբ հոդվածաշարի, հարկ ենք համարում նշել հետևյալը.
    այն, որ ՀԱԿ-ը ակնածանք պետք է ունենա ՀՀԿ-ի նկատմամբ տարակուսանք չի առաջացնում, բայց որ վախ էլ ունեն` դա արդեն նորություն է։ Ի դեպ` «Հայկական ժամանակ»-ի մեղադրանքները ՀՀԿ-ին (ծեծկռտուքի առումով) հենց դա են վկայում։
    Ժամանակները հետ երբեք չեն գնում։ Մեղադրանքները կարող էին վերաբերել 90-ական թվականների իշխանություններին, երբ առաջին նախագահի եղբայրները ասպատակում էին երկիրը։

    Վերջին հաշվով զանցանքների, հանցանքների գնահատականը կարող են տալ միայն ու միայն համապատասխան լիազոր մարմինները։ Ցանկացած խուլիգանություն ՀՀԿ-ի կողմից դատապարտելի է։ Հասկանում ենք բարձրացված վայնասունների նպատակը։ ՀՀԿ-ն որևէ անձնական շահագրգռվածություն չունի 10-րդ ընտրատարածքում։ Իսկ խուլիգաններ ՀԱԿ-ը կարող է փնտրել իր ներսում։ Առավել ևս, մենք, որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք ընտրությունների արդարացի ելքի համար»։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.01.2010), Chuk (04.01.2010)

  9. #696
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատվածներ, ոմն փորձագետ Թեւան Պողոսյանի ասուլիսից:
    Կանդրադառնամ միայն նախաձեռնողականությանը.
    ՀՀ-ն ԱՊՀ-ի շրջանակներում նաև ներքին գործերի նախարարների խորհրդի ստեղծման գաղափարն էր տվել 96 թվին, այնպես որ չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ-ի՝ լուրջ կառույցի վերածվելն էլ ՀՀ-ի նախաձեռնությունն է, քանի որ ՀՀ-ի անվտանգությունից է բխում, որ այդ կազմակերպության դրույթները լինեն կենսունակ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #697
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՀՀԿ»–ն պատասխանել է «Հայկական ժամանակին»

    Վա՞յ, առաջընթաց ա, նոր բառ են սովորել՝ ասպատակել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #698
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանդրադառնամ միայն նախաձեռնողականությանը.
    ՀՀ-ն ԱՊՀ-ի շրջանակներում նաև ներքին գործերի նախարարների խորհրդի ստեղծման գաղափարն էր տվել 96 թվին, այնպես որ չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ-ի՝ լուրջ կառույցի վերածվելն էլ ՀՀ-ի նախաձեռնությունն է, քանի որ ՀՀ-ի անվտանգությունից է բխում, որ այդ կազմակերպության դրույթները լինեն կենսունակ:
    Աստ ջան, փաստորեն դե ֆակտո ձևական կառույց էր, Հայաստանը սարքեց ռեալ ուժ Իմ իմանալով պետքա բոլոր երկրները շահգրգռված լինեին այդ հարցում, հատկապես Ռուսաստանը և եթե ցանկություն չլիներ, Հայաստանը ուզումա իրան մեջից հազար կես աներ:

  12. #699
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստ ջան, փաստորեն դե ֆակտո ձևական կառույց էր, Հայաստանը սարքեց ռեալ ուժ Իմ իմանալով պետքա բոլոր երկրները շահգրգռված լինեին այդ հարցում, հատկապես Ռուսաստանը և եթե ցանկություն չլիներ, Հայաստանը ուզումա իրան մեջից հազար կես աներ:
    Հնարավոր է, որ փորձագետը չափազանցնում է, բայց փաստ է, որ ՀՀ-ն այդ ուղղությամբ շատ է աշխատում, իսկ ՌԴ-ի համար դա ուղղակի իր ազդեցության երկրների ճամբար է՝ ՆԱՏՕ-ին հակակշիռ, բայց դե ֆակտո ոչ ամուր սյուներ ունեցող կառույց: Այս կառույցն էլ ՆԱՏՕ-ի այն դրույթը ունի /կարծեմ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը/, որ հարձակումը 1 անդամ-պետության վրա, հարձակում է բոլորի վրա: ՀՀ-ն, պարզ է, որ շահագրգռված է այդ կառույցի լրջացմանը: Իսկ որ ՌԴ-ից է ամեն ինչ վերջին հաշվով կախված, դա անկասկած
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #700
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Հա Աստ ջան, ջանքեր պետքա թափեր, բայց ինչքանով "էֆեկտիվ" կգործի այն ժամանակը ցույց կտա: Չեմ կարծում, որ հիմա ՀԱՊԿ-ը լուրջ կառույցիա վերածվել, ինչպես նշում է: Իսկ պատերազմ հայտարարելու կետը հենց սկզբից էլ եղելա, բայց որքանով դա կիրագործվի ռեալում, էլի ցույց կտա ժամանակը:
    Միակ դրական բանը, զինամթերք Հայաստանը գնումա ՌԴ ներքին շուկայի համար նախատեսված գներով:

  14. #701
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Ինքնադեգեներացման ճանապարհին ինքակատարելություն...

    «Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»


    Վաստակավոր Ոստիկանության վաստակած մամլո խոսնակ Սայադ Շիրինյանը:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (07.01.2010), Mephistopheles (08.01.2010)

  16. #702
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Դաշնակցության հանրահավաքը տեղի կունենա Շահումյան հրապարակում

    07.01.2010
    Տաթեւիկ Լազարյան
    Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ հունվարի 11-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կազմակերպած բողոքի ցույցի անցկացումը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Փոխարենը առաջարկվել է հանրահավաքն անցկացնել որեւէ այլ վայրում։ Դաշնակցությունն ընդունել է այս առաջարկը եւ հանրահավաքը կազմակերպել է Երեւանի Շահումյան հրապարակում։

    Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը քաղաքապետարանի դիրքորոշման մեջ միտումնավորություն չի տեսնում։

    «Եթե մեզ մերժվեր ընդհանրապես քաղաքի կենտրոնական վայրերը համապատասխան միջոցառումների անցկացման համար, կարելի էր դիտավորություն տեսնել։ Բայց ես այստեղ այդպիսի բան չեմ ուզում տեսնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Շահումյան հրապարակը նման միոցառումների համար լավ վայր է»։

    Հանրահավաքին մասնակցելու են այն 14 կուսակցությունները, որոնք միացել են Դաշնակցությանը՝ արձանագրությունների դեմ պայքարում։ Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ դեպի Սահմանադրական դատարան։

    «Ըստ նախնական ծրագրվածի, մենք չենք նախատեսում մեծ հանրահավաքային միջոցառում։ Գլխավոր խնդիրը այն է, որպեսզի կարողանանք արագ շարժվել դեպի Սահմանադրական դատարան, որովհետեւ անհրաժեշտ է այնտեղ լինել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ փոխանցել այն հայտարարությունը, որը կպարունակի մեր նկատառումները հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ», - տեղեկացրեց Արտյուշա Շահբազյանը։

    Հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։

    Սահմանադրական դատարանին ներկայացվելիք հայտարարության մեջ Դաշնակցությունը կրկին անգամ ներկայացնելու է կուսակցության դիրքորոշումը, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ է պարունակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների առնչությամբ։

    «Մեր գլխավոր պահանջն այն է, որ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները ճանաչի չհամապատասխանող Հայաստանի օրենսդրությանը», - դաշնակցական պատգամավորի մեկնաբանությամբ՝ սա է ՍԴ-ի նիստի նախօրեին հանրահավաքի եւ երթի անցկացման տրամաբանությունը։

    Հունվարի 12-ին, երբ Սահմանադրական դատարանում սկսվի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկումը, Դաշնակցությունը նաեւ նախատեսում է պիկետ անցկացնել դատարանի շենքի առջեւ։

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց իշխող կուսակցության դիրքորոշումը՝ «արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում»։

    «Հայաստանի իշխանությունները շատ հստակ եւ կոշտ դիրքորոշում ունեն, եւ թույլ չեն տա, որպեսզի որեւէ շեղում լինի արձանագրությունների կետերից։ Ավելին, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակենք մեր ազգային քաղաքականությունը», - հայտարարեց Շարմազանովը։
    որ դաշնակցերենից թարգմանենք կլինի "գիտենք որ մարդ չի գալու, բայց անում ենք որտև տենց ենք պայմանավորվել Սերժի հետ"

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.01.2010), Kuk (12.01.2010), Rammer (11.01.2010)

  18. #703
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    Սիմոնյանն ավելի՞ դժգոհ է, քա՞ն Փաշինյանը
    16:46 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Այսօր ժամը 14.00-ին լրացավ թիվ 10 ընտրական տեղամասի արդյունքների վերահաշվարկի համար Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմելու թեկնածուների համար նախատեսված ժամկետը:

    ԸԸՀ-ի նախագահ Սիլվա Մարկոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ 13 բողոք դիմում է ստացել ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջով: «Թեկնածու Արա Սիմոնյանի կողմից 11 ընտրատեղամասում վերահաշվարկի պահանջի դիմում ենք ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից` 2 տեղամասում»,- ասաց տիկին Մարկոսյանը:

    Նա դժվարացավ ասել, թե Արա Սիմոնյանը կոնկրետ, որ տեղամասերում է պահանջում վերահաշվարկել արդյունքները, նշելով, որ այդ պահին ձեռքի տակ չունի Սիմոնյանի 11 բողոք դիմումները: Քանի որ Նիկոլ Փաշինյանի դիմումները ընդամենը 2 են, տիկին Մարկոսյանը հիշեց, որ դրանք վերաբերում են թիվ 10/30 եւ թիվ 10/07 տեղամասերի արդյունքների վերահաշվարկին:

    Նա նաեւ նշեց, որ երկու թեկնածուներն էլ պահանջում են վերահաշվարկել թիվ 10/30 ընտրատեղամասի արդյունքները: Տիկին Մարկոսյանը «Ա1+»-ին նաեւ տեղեկացրեց, որ ընթացք է տրվելու նաեւ երեկ ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերից մի քանիսին: «Թեեւ թիվ 10/19 ընտրական տեղամասից բողոք դիմում չունենք, սակայն մենք ահազանգ էինք ստացել, որ այնտեղ ընտրությունները մոտ 40 րոպե դադարեցվել են եւ մենք զբաղվելու ենք»:

    Ինչ վերաբերում է երեկ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բռնություններին, ապա Սիլվա Մարկոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դրանցով կզբաղվի Դատախազությունը, եթե, իհարկե, բողոքներ լինեն:
    Ի դեպ, տիկին Մարկոսյանը նաեւ հայտնեց, որ 10/12 ընտրական տեղամասում երեկ ընտրությունների ընթացքում ահազանգ են ստացել, որ վիրավորել են միջազգային դիտորդի թարգմանչուհուն. «Մենք այցելել ենք տեղամաս եւ հարթել միջադեպը»:

  19. #704
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հումոր

    շտապ փոխել եմ գրանցմանս հասցեն, ու գրանցվել 10-րդ ընտրատարածքում: վիզ 5000 դրամ ա պետք......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #705
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ասում են, որ Սերգեյ Լավրովը իր երևանյան այցի վերջում, ասուլիսից հետո, Նալբանդյանին քաշել ա մի կողմ ու երկու թշերը մի լավ պոնչո ա արել, իսկ Սերժին էլ բլդուխ:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (15.01.2010)

Էջ 47 199-ից ԱռաջինԱռաջին ... 374344454647484950515797147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գյումրվա հումոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.04.2018, 07:55
  2. Սպորտային հումոր
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 29.05.2016, 12:37
  3. Անգլիական հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 19.04.2016, 20:37
  4. Սև հումոր
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 31.12.2014, 21:43
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •