User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը

    ԱՄՆ-ում սոցիոլոգիական հարցում է անցկացվել՝ կազմելու համար վերջին տասնամյակի ամենահակասական ու սկանդալային ֆիլմերի ցուցակը:




    1. Առաջին տեղում է Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» կրոնական դրաման: Կինոնկարը պատկերում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին տասներկու ժամերը: Գիբսոնը փորձել է ինչքան հնարավոր է ռեալիստորեն ներկայացնել աստվածաշնչյան պատմությունը: Ֆիլմը, բացի արամեերենով լինելուց, աչքի է ընկնում նաև արյունալի բռնության տեսարանների առատությամբ: Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ շատ կոշտ քննադատության են ենթարկել ֆիլմը՝ մասնավորապես՝ ավելորդ նատուրալիզմի համար:




    2. Մայքլ Մուրի «Ֆարենհեյտ 9/11» փաստավավերագրական կինոնկարը, որը ներկայացնում է սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերը: Ըստ Մուրի խոսքերի՝ ֆիլմի գլխավոր նպատակն էր թույլ չտալ, որ Ջորջ Բուշ կրտսերը վերընտրվի: Ֆիլմում քննվում է ահաբեկչական հայտնի գործողություններին Բուշի մեղսակցության հարցը:




    3. Վինսենտ Գալոյի «Շագանակագույն նապաստակ» էրոտիկ ֆիլմը: Կինոնկարը մրցումների համար Կալիֆոռնիա գնացող մոտոցիկլիստի մասին է: Ճանապարհին իր նախկին սիրուհու մասին հիշողություններից տանջվող միայնակ բայքերը հանդիպում ու լքում է տարբեր աղջիկների: Կաննի փառատոնում կայացած պրեմիերայի ժամանակ դահլիճում սուլոցներ էին հնչում. պատճառը ֆիլմում առկա օրալ սեքսի պոռնոգրաֆիկ տեսարանն էր, որն, ընդ որում, «լուրջ» էր նկարահանված:

    Ֆիլմի հետ նաև մեկ ուրիշ սկանդալային պատություն է կապված. երբ ամերիկյան «համար առաջին» կինոքննադատ Ռոջեր Էբերտը հայտարարեց, որ դա աշխարհի ամենավատ ֆիլմն է, Գալոն, ի պատասխան, քննադատին սրտանց մաղթեց, որ նա հիվանդանա քաղցկեղով: Կարճ ժամանակ անց բժիշկներն Էբերտի մոտ իրոք հայտնաբերեցին այդ սարսափելի հիվանդությունը, իսկ «Նապաստակն» այդ օրից ի վեր այլևս ոչ ոք չի քննադատում:




    4. Հաջորդ տեղում Էնգ Լիի «Սապատավոր սարը» կինոնկարն է: Այս դրաման պատմում է երկու կովբոյների հոմոսեքսուալ սիրո մասին:




    5. Հնգյակը եզրափակում է Ռոն Հովարդի «Դա Վինչիի ծածկագիրը»: Այս բլոկբաստերը նկարահանվել է ըստ Դեն Բրաունի համանուն բեսթսելլերի: Գաղտնի միությունների, դավադրության տեսությունների, Դա Վինչիի ստեղծագործությունների մեջ թաքնված գաղտնիքների ու Սուրբ Գրաալի որոնումների մասին ֆիլմը խստագույնս դատապարտվեց կաթոլիկ եկեղեցու կողմից ՝ աստվածաշնչյան պատումները կամայականորեն խեղաթյուրելու համար:


    Ըստ էության՝ ոչինչ չի փոխվել. ամենասկանդալային երևույթները եղել են, կան և կլինեն սեքսը, կրոնն ու քաղաքականությունը :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 07.02.2010, 05:49:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (07.02.2010), Ariadna (25.10.2010), Chuk (07.02.2010), cold skin (09.02.2010), dvgray (07.02.2010), E-la Via (07.02.2010), einnA (24.10.2010), Enigmatic (07.02.2010), Farfalla (07.02.2010), Freeman (25.06.2011), helium (08.02.2010), Jarre (25.10.2010), Lianik (24.10.2010), Magic-Mushroom (24.10.2010), Norton (07.02.2010), Rammer (07.02.2010), REAL_ist (07.02.2010), Rhayader (24.10.2010), Tyler (07.02.2010), Yevuk (07.02.2010), Աթեիստ (24.10.2010), Դատարկություն (07.02.2010), Դեկադա (07.02.2010), Նաիրուհի (24.10.2010), Շինարար (07.02.2010), Ուլուանա (07.02.2010), Ռուֆուս (08.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 10 լավագույն ֆիլմերը ըստ ակումբցիների
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2018, 00:33
  2. Տասնամյակի հանդիպում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 151
    Վերջինը: 21.03.2016, 20:01
  3. Արթուր Արիստակիսյանը և իր ֆիլմերը
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2011, 15:02
  4. Տասնամյակի լավագույն գոլը
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 06.08.2011, 16:34
  5. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •