User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձախլիկ եք, թ՞ե աջլիկ:

Քվեարկողներ
184. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ձախլիկ

    28 15.22%
  • Աջլիկ

    156 84.78%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 153 հատից

Թեմա: Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

    Ձախլիկության մասին մի նյութ է ձեռքս ընկել (ձախլիկների ընդհանուր բնութագիրը, հարկադրական աջլիկացման հետևանքները, խորհուրդներ, տվյալներ), մտածեցի՝ տեղադրեմ էս թեմայում, կարող է հետաքրքիր լինել.

    Ձախլիկությունը համարվում է ուղեղի կառուցվածքային առանձնահատկության դրսևորում։ Մարդու ուղեղի 2 կիսագնդերը ոչ թե մեկը մյուսի հայելային արտացոլումն են, այլ լրացնում են միմյանց։ Ընդ որում՝ դրանցից մեկը դոմինանտ է։ Աջ կամ ձախ ձեռքի առաջատարությունը որոշվում է ոչ թե երեխայի կամքով ու ցանկությամբ, այլ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթների հատուկ բաշխմամբ։ Հիմնականում այն ժառանգական ծագում ունի և մանկավարժի ու ծնողի համար պետք է դիտվի ոչ թե որպես արատ, այլ անհատական առանձնահատկություն։

    Ըստ այս կամ այն կիսագնդի գերակայության՝ կարելի է առանձնացնել 3 տիպի մարդկանց.
    1. աջլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է ձախ կիսագունդը)
    2. ձախլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է աջ կիսագունդը)
    3. մարդիկ, որոնց մոտ որևէ ձեռքի նախընտրություն արտահայտված չէ)։ Նրանք կարող են օգտվել աջ և ձախ ձեռքերից՝ հավասարապես։

    Ձախլիկների մոտ գերակշռում են զգացմունքային անհավասարակշռությունը, ցասումը, վախը, տրամադրության կտրուկ անկումը, խղճահարությունը, դյուրազգացությունը, զգացմունքայնությունը, անհանգստության կամ տագնապի նշանները։ Նրանց խոսքը հուզականորեն հագեցած է, արտահայտիչ, հնչերանգով և շարժումներով հարուստ։ Երբեմն առկա են կտրտվածություն, ավելորդ բառեր և ձայներ։ Նրանց հատուկ են խոսքի հապաղումները։ Դժվարություններ են ունենում գրելիս և կարդալիս։ Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկությունների իրականացման հարցում։

    Ի տարբերություն աջլիկների՝ ձախլիկները հաճախ չեն ունենում հաստատուն առաջընթաց։ Ձախլիկներին հեշտությամբ չի տրվում անցումը մի գործընթացից մյուսին։ Հատկապես դժվարանում են արագ գործողություններ կատարել երկու ձեռքով միաժամանակ (պարային շարժում, մարմնամարզություն)։

    Առաջներում մանկավարժների մի ողջ բանակ մեծ ոգևորությամբ և ջանասիրաբար փոքրիկ ձախլիկներին սովորեցնում էր նկարել և գրել աջ ձեռքով։ Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, վաղուց հրաժարվել են ձախլիկներին վերափոխելու միտումներից։ Վերափոխելով երեխայի առաջատար ձեռքը՝ մենք անխուսափելիորեն ուղեղի գործունեության վերակառուցում ենք սկսում։ Մանկավարժները պետք է գիտակցեն, որ ձախլիկներին վերափոխելը կարող է ազդել երեխայի զարգացման բնականոն գործընթացի վրա։ Կարող է նաև բացասաբար ազդել երեխայի իմացական կարողությունների վրա։

    Ապացուցված է, որ ձախլիկներին հարկադրաբար աջլիկ դարձնելու դեպքում տուժում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգայարանների համար։ Այդ պատճառով կարող են ի հայտ գալ բազմաթիվ բացասական երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեկան անկայունությունը, ֆիզիկական զարգացման թուլացումը, անփութությունը, դանդաղկոտությունը, անհանգստությունը, կակազությունը, ախորժակի բացակայությունը, քնի խանգարումը, գլխացավերը, հոտառության սրումը, տրամադրության կտրուկ փոփոխությունները և այլն։

    Կյանքի տարբեր բնագավառներում ձախլիկների հարմարեցումը սովորաբար ավելի դժվար է ընթանում։ Բանն այն է, որ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ սկսած այնպիսի պարզագույն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը և այլն։ Սակայն արդեն տարբեր երկրներում ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ։

    Ձախլիկների անհարմարվողականությունը դպրոցին առավել նկատելի է տարրական դասարաններում։ Մեծ մասի համար դժվարություններ են առաջանում այնպիսի հմտությունների ձևավորման հարցում, ինչպիսիք են, օրինակ, գիրը, հաշիվը, ընթերցանությունը։ Նրանք դժվարությամբ են հիշում այբուբենի տառերի հաջորդականությունը։ Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նվազ ընդունակ են։

    Ձախլիկ երեխաների մեջ գերակշռում են ստեղծագործական տաղանդով օժտված և ոչ ստանդարտ մտածողություն ունեցող անհատականություններ։ Նրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել գրականագետների, լրագրողների, արվեստի գործիչների, կազմակերպիչների։

    Ձախլիկ երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնակատկությունները.

    • Հարկավոր է փոխել տետրի դիրքը, եթե այն հարմար չէ։
    • Ձախ ուսը պետք է լինի մի փոքր առաջ թեքված, իսկ տետրը դրվելու է 20° թեքությամբ՝ դեպի աջ։
    • Ձախլիկ երեխան պետք է գրի ուղիղ և գրության ժամանակ չպետք է հետևի տառերի ճիշտ թեքությանը։
    • Տետրի դիրքը որոշելու է ինքը՝ աշակերտը։
    • Լույսը պետք է ընկնի աջ կողմից։
    • Հակացուցված է անընդմեջ գրավոր աշխատանքի կատարումը։
    • Անհրաժեշտ է ներողամիտ լինել ձախլիկների, առավել ևս՝ վերափոխված ձեռքով գրողների հանդեպ։

    Երկրագնդի վրա ապրում են 500 միլիոնից ավել ձախլիկներ։

    Ներկայումս երեխաների 15 – 23%-ը ձախլիկներ են։

    Ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց։

    Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել՝ Ալբերտ Այնշտայնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ–ի նախագահների մի մասը։

    Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ։

    Օգոստոսի 13-ն ամբողջ աշխարհում ընդունված է որպես ձախլիկների օր։

    Նյութը քաղված է Ժաննա Միրոնովայի "Леворукость у детей" (2008) և Լալա Սմբատյանի «Ձախլիկների զարմանահրաշ աշխարհը» գրքերից
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.02.2010), Arpine (05.11.2011), Jarre (03.02.2010), Rammstein (03.02.2010), VisTolog (19.04.2010), Yevuk (03.02.2010), Արևհատիկ (03.02.2010), Դատարկություն (03.02.2010), Հարդ (11.02.2010), Նաիրուհի (11.02.2010), Ֆոտոն (03.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •