Քնելուց առաջ` թեթև ընթերցանություն
Քնելուց առաջ` թեթև ընթերցանություն
Վերջին խմբագրող՝ Տատ: 11.09.2008, 02:46: Պատճառ: Գրառման ավելացում
Անուշ երազներ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչպես կասեր մեր Թիկունքի պետը.
«խայտառակ երազներ»![]()
Ազիզներս պառկել ե՞ն արդեն։ դե լսեք։
Վինի-Թուխ։ Շատ հաճելի է։
.......
-Հե~յ, ո՞վ կա տանը։
Պատասխանի փոխարեն ներսից լսվեց թփթփոց, որից հետո լռություն տիրեց։
-Ես հաչցնում եմ` "Հե~յ։ Ո՞վ կա տանը"։-բարձր-բարձր կրկնեց Թուխը։
-Ոչ ոք,-պատասխանեց ինչ որ մեկի ձայնը։ -Եվ կարիք էլ չկա այդպես ոռնալու, առաջին անգամ էլ հիանալի հասկացա։
-Ներեցեք, -ասաց Վինի-Թուխը։-Իսկապե՞ս տանը ոչ ոք, ոչ ոք չկա։
-Ոչ ոք, ոչ ոք չկա,-պատասխանեց ձայնը։
Վինի-Թուխը գլուխը հանեց անցքից ու մտքի մեջ ընկավ։
Նա մտածեց այսպես. "Չի կարող պատահել, որ ներսում ոչ ոք, ոչ ոք չլինի։ Այնուամենայնիվ ինչ-որ մեկն այնտեղ կա. չէ՞ որ մեկը պիտի ասեր` "Ոչ ոք, ոչ ոք չկա"։
Եց զարմանալի չէ, որ նա նորից կռացավ, գլուխը նորից մտցրեց անցքի մեջ ու ասաց.
-Լսիր, Ճագար, այդ դու չե՞ս։
...
Ambrosine (28.08.2009)
Տատ
Խոմ քունտ չե՞ս կորցրել են Պապի պես
Եթե հա, ապա ասա, ման գանք գտնենք![]()
Չէ, Գրեյ« , Խոսք եմ տվել, երեխեքիս ո՞նց խաբեմ։
...
Իսկ երբ Ճագարը հարցրեց."Հացի վրա ի՞նչ քսեմ`մեղր, թե խտացրած կաթ", Թուխը հիացմունքով վրա տվեց "Եվ մեկից, և մյուսից", իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել՞"Իսկ հաց կարելի է բոլորվի~ն չտալ"։
...
Ambrosine (28.08.2009)
...
-Ես կարծում եմ,-խորիմաստ ասաց Դնչիկը,- որ եթե Իան կանգնի ծառի տակ, Թուխը բարձրանա նրա մեջքին, իսկ ես կանգնեմ Թուխի ուսերին…
-Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք կուշտ-կուշտ կծիծաղենք. հա-հա-հա,- ասաց Իան։
-Ես…խեղչացած ասաց Դնչիկը, -ես միայն մտածում էի…
-Դու իսկապես կարծում ես, որ քո մեջքը կջարդվի՞,- զարմացած հարցրեց Թուխը։
-Առանց փորձելու դժվար է որևէ բան ասել, սիրելի Վինի։ Ամբողջ հետաքրքրությունն էլ հենց դրանում է,-ասաց Իան։
...
Ambrosine (28.08.2009)
Տատ, այ տատ, կպատմես "Թե ինչու՞ է ծովի ջուրն աղի"նենց եմ կարոտել էդ հեքիաթին
![]()
...
-ես կհանեմ վերնաշապիկս, մենք կբռնենք չորս ծայրերից, իսկ Ռուն և Վագրը կցատկեն վրան։
-Ինչպես Վագրին իջեցնել ժառից, որ ՈՉ ՈՔ չվնասվի, - ասաց Իան;-Այս օրենքը ականջիդ օղ արա, հարգելի Դնչիկ, և ամեն ինչ լավ կլինի։
Բայց Դնչիկը ոչինչ չէր լսում, այնքան որ հուզվել էր Քրիստոֆեր Ռոբինի երկնագույն շալվարակապերը տեսնելու մտքից։ Նա դրանք մի անգամ տեսել էր, երբ շատ փոքր է եղել և այն ժամանակ այնպես էր հուզվել, որ ստիպված էին եղել նրան սովորականից կես ժամ շուտ պառկեցնել քնելու։
...
Այ տղա, քնի, խայտառակ կլինեմ…բայւ-բայւ-բա՞յ
Էդ որն է՞, չեմ հիշում այդ հեքիաթը։
Վերջին խմբագրող՝ Տատ: 11.09.2008, 03:26:
Տա՜տ, չնայած ես «արթնանալուց» առաջ կարդացի, բայց շա՜տ հավես էր:Աչքիս «Վինի-Թուխը» նորից եմ կարդալու:
![]()
ArtgeoԻսկ երբ Ճագարը հարցրեց."Հացի վրա ի՞նչ քսեմ`մեղր, թե խտացրած կաթ", Թուխը հիացմունքով վրա տվեց "Եվ մեկից, և մյուսից", իսկ քիչ հետո սթափվելով, որպեսզի շատ աչքածակ չերևա, շտապեց ավելացնել՞"Իսկ հաց կարելի է բոլորվի~ն չտալ"։![]()
Երեկ կեսից քնեցի Տատ ջան, լավ էիր կարդում…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ