Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Վելվետ ջան, քո բերած բոլոր օրինակներում գործ ունենք ամբողջական փոխառման հետ, նայիր ամենավերջում` ցիա կամ ցում, տարբերությունը ակնհայտ է, -ացումով վերջավորության դեպքում փոխառված է լատիներեն -ficātiō ածանցը, իսկ բերածդ օրինակներում ամբողջական բառեր են փոխառված, նույն կոդիֆիկացիան եթե գրելու լինենք -ցում վերջավորությամբ, պիտի դառնա կոդաֆիկացում, էլեկտրիֆիկացիան` էլեկտրաֆիկացում, գազիֆիկացիան` գազաֆիկացում:
))) Չնեղանաս, բայց արդեն «կռուտիտի» հոտ է գալիս: Եթե այդպես է, ինչո՞վ է դա պայմանավորված, որևէ տրամաբանական կամ անտրամաբանական բացատրություն կարո՞ղ ես տալ, թե այդ ինչ մոգական ազդեցություն գործեց «ացում»-ն «ի»-ի վրա, որ վերջինս «ա» դարձավ: «Կոդիֆիկացիա» բառի հետ մի բոլ շփվել եմ, մասնագիտական կապերի մեջ եմ, կարելի ասել, ու համոզված եմ, որ պետք է լինի կոդիֆիկացիա, կոդիֆիկացում, կոդիֆիկացիոն, կոդիֆիկատոր, (էս էլ քեզ հայկականացված՝) կոդիֆիկացնել: