Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Արթուր ջան, չեմ ուզում դետալներին անդրադառնալ, օրինակ որ նույն առաջին մեթոդն էլ երբեմն կարող է կիրառվել ազնիվ ու լավ նպատակներով, բերել օրինակներ ու հիմնավորել, բայց փոխարենը ուզում եմ ուրիշ հարց տամ. իսկ միթե այդ գրառումը, որով մեթոդները, որոնք կարող են և ճշմարիտ օգտագործվել և կեղծ, միայն կեղծի տեսանկյունից ներկայացնելը ինքը կեղծ չէ: Այ իմ կարծիքով այդ գրառումն էլ է մտային բռնություն ու կեղծ մեթոդ, քանի որ ներկայացնում է հարցի միայն այն կողմը, որը հետաքրքրում է ներկայացնողին, համակողմանի չի դիտարկում, շփոթության մեջ է գցում
Արտակ ջան,
Եթե հաշվի առնենք, որ բոլոր մարդիկ սխալական են, հետևաբար յուրաքանչուրիս գրառումն էլ հավակնում է լինելու կեղծ։
Բայց ես փորձեցի նաև շտկել իմ գրառումը կեղծ դարձնող դետալը՝
Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Հա ճիշտ ես նկատել։ Ես էլ չեմ ուզում ցինիկի տպավորություն թողնել՝ ամեն լավ բանը պղտորելով ու հիմա ասում եմ, որ ճիշտ դիտողություն է
Արտակ ջան, ուզենք թե ոչ, կամ գիտակցենք թե ոչ, բոլորս էլ այս կամ այն չափով դառնում ենք ինորմացիոն ստերի զոհ։ Իմ նպատակն է ինչ որ չափով խուսափել դրանից