Lion-ի խոսքերից
Էդ սաղ հասկանալիա, բայց կարծում եմ երկու միլիոնն էլ է քիչ: Բացի այդ պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
- սելջուկյան արշավանքներից հետո Կապադոկիայի հույները սկսեցի մասսայականորեն արտագաղթել բուն Հունաստան,
- Փոքր Ասիայի էթնիկ պատկերը փոխվեց ոչ այնքան բուն սելջուկյան արշավանքների հետևանքով, թեև դրանց նշանակությունն էլ էր զգալի, որքան տասներեքերորդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով ու արդյունքում: Մոնղոլները, հատկապես սկզբնական շրջանում, շատ անհաշտ վերաբերմունք ունեին "թյուրքական տարր"-ի նկատմամբ և, երբ գրավեցին Միջին Ասիան, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ տարաբնույթ թյուրքական ցեղերը զուտ ֆիզիկական ոչնչացման վտանգից խուսափելու հմար շարժվեցին դեպի արևմուտք ու հաստատվեցին Փոքր Ասիայում: Վիճակը չփոխվեց նաև հետագա տասնամյակներում, երբ մոնղոլները, նստակյաց ժողովուրդների նկատմամբ իրենց իշխանությունը տեղերում ամրպնդելու նպատակով, պարբերաբար կազմակերպեցին քոչվորների ներգաղթ Միջին Ասիայից: Հենց սրա արդյունքում տարածաշրջանում հայտնվեցին Աղ-Ղոյունլուները, Ղարա-Ղոյունլունեըը, Զուլքադարյանները, Վարշակները, Աղաչարիկները, Ղոզանօղլիները, Սեֆեվյանների ապագա շահության համար հիմք հանդիսացած ղզլբաշների թուրքմենական ցեղերը և այլ... զիբիլ:
Այնպես որ Փոքր Ասիայի էթնիկ վիճակը ավելի շուտ փոխվեց գրեթե մեկ հազարամյակում, ընդհուպ մինչև քսաներորդ դարի սկիզբը /Մեծ Եղեռն, հույների եղեռնը Փոքր Հայքում, Զմյուռնիայում և այլ ծովափնյա քաղաքներում, Աթաթյուրքի նախաձեռնությամբ իրակնացված "ազգերի փոխանակում"-ը Հունաստանի և Թուրքիայի միջև, ասորիների եղեռնը Վասպուրականում և այլն/, այլ ոչ թե տասնմեկերորդ դարում:
Էջանիշներ