User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մաքուր լիրիկա

  1. #1
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Մաքուր լիրիկա

    Ատում եմ մարդկանց ու սիրում եմ ինձ
    Գուցե ես մարդ չեմ, կամ խենթ անմեկին.
    Չէ՞ որ արևը լուսե շողերը
    Ուղղում է բոլոր արարածներին:

    Նեղվում եմ այսօր, շունչս՝ զերթ օտար,
    Ասես լքում է ինձ ու փախչում ինձնից,
    Որ ես մարդկանցից ու զեռուններից
    Չվարակվեմ ու ինքս չդառնամ օջախ վարակի:

    Էշերի համար ես չկամ արդեն,
    Ձիերն էլ արդեն չեն հավատում ինձ,
    Միայն խենթերն են, որ ինձ պաշտպանում են,
    Այն էլ արդեն էշ-մարդկանցից փախչում են:

    Էհ, հառաչում եմ:
    Գնա, գիշեր,
    Արի, բանական հոգի,
    Որ կռվեմ քեզ հետ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (11.03.2012)

  3. #2
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելիս, քեզ մոտ եկել եմ այսօր`
    Շուրթերիդ բույրը վայելեմ կրկին,
    Ու հոգ չէ, թե դու ինձ անտես անես,
    Մեկ է, երազն իմ դու ես, պաշտելիս:

    Եկ այսօր իրար մենք այնպես գրկենք,
    Որ պաղ սառույցը կոտրվի հավետ,
    Որ սիրտս զգա քո սրտի զարկը,
    Որ մոտիկ լինենք մենք հոգիներով:

    Աչքերդ մոտ են` իմ աչքերի մոտ,
    Սիրտն է քո բախում իմ սրտի ներքո
    Գրկիր ինձ, փարվիր կարոտյալի պես,
    Գիտեմ, երազն իմ դու ես, պաշտելիս
    2010 թ.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (13.03.2012)

  5. #3
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լսիր, սիրելիս, քեզ շատ եմ սիրում,
    Ինչպես սիրում է երգիչը գարուն,
    Ինչպես սիրում է մուսան գրողին,
    Կամ ոմն մի կույր արևի լույսին:

    Սիրում եմ ես քեզ, հավատա, անգին,
    Երբեք չեմ ասի այս խոսքն ուրիշին,
    Քանզի դու իմ ողջ բառապաշարը,
    Քեզնով ես արել, սիրովդ կնքել:

    Խոսքերն իմ, ավաղ, բավական չեն ինձ,
    Որպեսզի պատմեմ իմ սերն անմեկին,
    Երգերը խեղճ են, գույները` տկար,
    Սիրելու եմ քեզ, իմ սիրտը վկա:
    2010 թ.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alex-Grig (26.09.2012), Mark Pauler (13.03.2012)

  7. #4
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտվա ցողի պես
    Դու ինձ հետ էիր, բայց չկաս,
    Ե՞րբ կլինի զով գիշեր,
    Որ դու էլի մոտս գաս:
    ***
    Գրկեմ քեզ, ասեմ իմ սիրո խոսքերը,
    Որ չմոռանաս անմոռաց գիշերը,
    Որ տրվեցիր ինձ, ու ես հալվեցի,
    Սիրո համբույրներ ես քեզ տվեցի:
    ***
    Փոքրիկը շուտով լույս աշխարհ կգա,
    Որ վայելի նա սեր ու երազանք,
    Որ մեծ հասակում պատմեմ ես նրան,
    Թե ինչպես ես քեզ պաշտել եմ, Աննա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր գեներ, մաքուր արյուն
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 184
    Վերջինը: 13.11.2018, 16:19
  2. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50
  3. Մահ «մաքուր» սննդից
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.09.2012, 00:22
  4. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  5. էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց,
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.08.2008, 20:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •