User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քեզ հետաքրու՞մ է քո գեների մաքրությունը:

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, ես գենեիկորեն մաքուր հայ եմ:

    11 18.97%
  • Ոչ, թքած ունեմ գեների վրա, ես հայ եմ:

    37 63.79%
  • Սեփական տարբերակ կամ պատասխան չունեմ

    10 17.24%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 185 հատից

Թեմա: Մաքուր գեներ, մաքուր արյուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մի քանի օր է, որ Eupedia-ում կարդում եմ եվրոպական ժողովուրդների ծագման ու էթնիկ կառուցվածքի վերաբերյալ կատարված վերջին գենետիկ հետազոտությունների մասին: Վերջին անգամ հոդվածը թարմացվել է մի քանի օր առաջ: Գիտեմ որ այս թեմայով Ակումբի տարբեր թեմաներում անընդհատ քննարկումներ են լինում – արիացի հայերը, մնացածի ծագումը հայերից, արյան մաքրությունը, ազգի գենետիկ ժառանգությունը և այն:

    Ուրեմն եվրոպացի մի շարք լուրջ գենետիկներ ուսումնասիրել են ամբողջ աշխարհի, ու հատկապես եվրոպայի ժողովուրդների ԴՆԹ-ի կառուցվածքը (հիմա բոլոր երկրները ունեն արյան բանկ, հիմնականում բժշկական նպատակներով, բայց ինֆորմացիան կարող է օգտագործվել այլ նպատակներով նույնպես): ԴՆԹ-ի Y քրոմոսոմի հիման վրա, որը ցույց է տալիս ուղիղ ժառանգականությունը ինչ-որ մի կետից սկսած (որպես ելման կետ վերցրել են 26.000 տարի մ.թ.ա), ԴՆԹ-ն դասկարգել են այսպես կոչված հապլոխմբերում: Հետո յուրաքանչյուր ժողովրդի մոտ նայել են, թե որ հապլոխումբն է գերակշռում:

    Թեման բացում եմ պատմության բաժնում, քանի որ այս ուսումնասիրությունների հիման վրա, եվրոպացիները հետազոտել են նաև, թե եվրասիա մայրցամաքով, գեների տարածմանը զուգնըթաց, ինչպես են տարածվել նաև լեւզուները: Բնականաբար եվրոպացիներին առաջին հերթին հետաքրքրում է եվպրոպական, կամ մեր կողմից սիրված արիական գենի, ու հետևաբար հնդեվրոպական լեզուների տարածումը:

    Ցանկացողները կարող են մանրամասն այս ամենի մասին կարդալ այստեղ, ու նայել նաև քարտեզները:

    Ուրեմն բուն եվրոպական (արիական եթե կուզեք) երեք հապլոխումբ են առանձնացրել- R1a (արևելաեվրոպական տիպ), R1b (արևմտաեվրոպական տիպ), ու I1 (գերմանոդինարիան տիպ).



    Բնականաբար, այն ժողովուրդը որի մոտ ավելի շատ են գերակշռում այս երեք տիպերը, ամենաեվրոպականն են, կամ ամենաարիականն են (մեր սիրած էլի):

    Հիմա, ում մոտ են գրակշռում այս երեք հապլոխմբերը: Պարզվել է, որ ամենամաքուր եվրոպացիները իսլանդացիներն են, վիկինգների ուղղակի ժառանգները: Նրանց մոտ բացի այս երեք հապլոխմբից, ուրիշ հապլոխումբ չի հանդիպում: Եկրորդ տեղում շվեդներն են, հետո անգլաիցիները, հետո լեհերը, հետո գերմանացիները: Որ տեղում են հայերը ?? 40-րդ: Որ շատ վատ չզգանք մեզ, ասեմ, որ հույները 42-րդ տեղում են, քրդերը 45-րդ: Իսկ վատ զգալու համար ասեմ, որ տաջիկները 25-րդ տեղում են:

    Ավելի մանրամասն – հայերի մոտ գենետիկ կառուցվածքը հետևյալն է R1b – 25%, R1a – 6%, I1 – 31%: Մնացած 38%-ը, այլ` ոչ եվրոպական գեներ են` մոնղոլ, սելջուկ, թաթար, կարող ա բուշմեն: Մեր չափ ոչ եվրոպական գեներ ունեն պարսիկները: Մեզանից շատ հույները, քրդերը, էստոնացիները (սա բնականաբար, նրանք ուգորֆին են), լիտովցիները (երևի ուգորֆինների հետ շատ են շփվել):

    Առանց մանրամասների մեջ խորանալու (ցանկացողները կարող են բացել համապատասխան կայքը ու կարդալ) ասեմ, որ արդյունքում գենետիկ հիմնավորում է ստացել հնդեվրոպական լեզուների տարածման կուրգանների տեսությունը:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.12.2009), Elmo (18.12.2009), enna (12.08.2016), Kuk (18.12.2009), One_Way_Ticket (18.12.2009), Rammer (18.12.2009), REAL_ist (18.12.2009), Sagittarius (28.12.2009), StrangeLittleGirl (18.12.2009), Գաղթական (18.12.2009), Դատարկություն (18.12.2009), Մարկիզ (18.12.2009), Շինարար (18.12.2009), Ռուֆուս (18.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50
  2. Արձակ. Մաքուր լիրիկա
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.09.2012, 11:39
  3. Մահ «մաքուր» սննդից
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.09.2012, 00:22
  4. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  5. էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց,
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.08.2008, 20:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •