Ժող, Որբեր 2-ը արդեն վերջացե՞լ ա Հայաստանում։ Անկեղծ ասած էս սերիալից լրիվ անտեղյակ եմ, մաման ա խնդրել, որ նայեմ։ Մորաքույր Հունաստանում ա ու մամային ասել ա, որ իրենք «Որբեր 2-ը ինտերնետում մինչև վերջ նայել են ու գիտեն վերջը ինչ ա լինելու»։ Կարճ ասած, ինտերնետում մի քիչ փնտրեցի չգտա, քանի որ նորմալ չգիտեմ ինչի մասին ա խոսքը, իսկ համակարգչից ու ինտերնետից անտեղյակ մորաքույրս ու մայրս նորմալ չեն կարողանում բացատրել թե մորաքույրս Հունաստանում հարևանի համակարգչով ի՞նչ և ինչպե՞ս է նայել։
էս ինչ խառը խշտիկ ստացվեց, բայց դե…