Ես ամենայն ուշադրությամբ դիտում եմ էս սերիալը, դրա համար ավելի մանր-մունր թերություններ եմ նկատել:Հիմա որ ասեմ, կխնդաք, բայց նենց բաներ են, որոնք կարող էին և չլինել:
Նախ, շատ հստակ երևում է, որ համապատասխան բնագավառներում կոնսուլտանտ չունեն: Ես մենակ իմ բնագավառից կարող եմ ասել, որ հիվանդությունները հեչ նորմալ չեն ներկայացնում: Հետո, բժիշկը, չգիտես ինչու, մեր համալսարանի լոգոյով խալաթով է, չնայած համալսարանական կլինիկաները սրտային վիրաբուժության բաժանմունք դեռ չունեն: Երրորդ, էդ բժիշկն էնպես է խոսում էդ երեխային սիրելու մասին, որ ոնց որ՝ պեդոֆիլ լինի: Հենց էսօր էլ սեքսոլոգիայից անցել ենք, թե պեդոֆիլիան ինչից ա սկսվում… Այ հենց տենց տիկնիկ նվիրելուց: Չորրորդ, սցենարիստը հաշվի չի առել, որ հերոսներից շատերը տարբեր լեքսիկոնի տեր մարդիկ են: Չգիտես ինչու, բոլորն էլ մեծ սիրով օգտարգործում են «բալես» ու «տղես» բառերը: Հինգերորդ, մի երկու շաբաթ առաջ ինչ-որ անհասկանալի տեսարան ցույց տվեցին, երբ մեկը տնից գնում էր ու այդպես էլ այդ մասին այլևս չանդրադարձան: Մարդ չհասկացավ՝ էդ ինչ էր: Վեցերորդ, չգիտես ինչու, երկխոսություններում անպայման մի բանը երկու անգամ է ասվում: Ասես հեռուստադիտողին անհասկացողի տեղ են դնում: Յոթերորդ, անիմաստ տեսարաններն ու երկխոսությունները շատ են, որ չես հասկանում՝ դրանով ինչի է տանում: Ամենավերջին թարմ օրինակը. Արմենը Լիանային մի անգամ ասեց, որ էրեխուն տեր կկանգնի, հասկացանք: Բայց երեկ, չգիտես ինչու, նորից ցույց էին տալիս մեկ այլ տեսարան, որտեղ մոտավորապես նույն երկխոսությունը կրկնվում էր:
Էջանիշներ