Հ1- ով վերջերս սկսել է ցուցադրվել «Որբերը» հեռուստասերիալը: Կուզեի իմանալ ակումբցիների կարծիքը այս հեռուստասերիալի մասին:
Հ1- ով վերջերս սկսել է ցուցադրվել «Որբերը» հեռուստասերիալը: Կուզեի իմանալ ակումբցիների կարծիքը այս հեռուստասերիալի մասին:
Իսկ որ ժամինա լինում:Ես գովազդը նայել եմ բայց չգիտեմ երբա սկսվել ու որ ժամինա լինում![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Իսկ ինտերնետում կա՞:Կարանք մի տեղից քաշենք՞![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Բնավ ծանր ֆիլմ չէ. Քանի որ դերասան չունենք. Ֆիլմի մեջ ակնհայտորեն զգացվում է "Չանկեղծություն", որը միայն վանում է, երբ տեսնում ես թե ինչպես է մի դայակ "զոռով" ասենք ինչ-որ բան անում, արդեն ինքստինքյան կորում է այդ դաժանությունը, ու խղճահարությունը. Ընդհանարապես, կրկին քոփի արած սցենար է, ես ավելի չէի էլ սպասում: Չնայած համոզված եմ որ հեսա կսկսեն Աստվածացնել այս սերիալը, ինչպես ցանկացած այլ..
Freeman (05.08.2010)
Էպիզոդներ եմ դիտել: Բնականաբար ֆիլմի մասին կարծիք հայտնել չեմ կարող: Բայց լավն է երևում գաղափարը: Որ սկսեմ նայելը, հեռուստադիտողիս համեստ կարծիքը կգրեմ:
Հ1 -ի դեպքում գովելի է…Համաձայն եմ, որ «ծանր» է, բայց հենց ինքը իրականությունն է, իսկ իրականությունից որքան էլ հեռու փախչես, մեկ է չես կարող ձերբազատվել: Քաղաքային զբոսանքի գաղափարը վատը չի, բայց միայն մի դեպքում՝ որ փախուստի ճամփա չլինի:![]()
Նոր տարվան ցուցադրելու բան չի: Մեր տելեվիզորը Հ մեկ միացրածա լինում ընտրությունից ընտրություն, նախագահական քարորզարշավի ժամանակ, դրա համար ավելի կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել, ինձ մի երկու դրվագ պատմել են:
Առավոտյան հասցրեցի մի քիչ դիտել` "Որոգայթ" երեխաների մակարդակով, և դերասանական խաղի բացակայությամբ։ Գաղափարը լավն էր, բայց ․․․․
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հ1-ը լրիվ խճճվել ա ինքն իր մեջ... ես ուղղակի չեմ հասկանում... կամ հերթական ձևական քայլն է` տեսեք, խոսում ենք խնդիրներից... վախենամ մի օր էլ մարտի 1-ի դեպքերի մասին ֆիլմ նկարեն (չեմ ասում, որ թեման քաղաքականացվի, ուղղակի օրինակ է), ցուցադրեն, բայց մեկ է` գործնականում ոչ մի բան չանեն: Եթե ուզում են որբերի դեմ բռնության ու էդ բոլոր ահավոր երևությների դեմ պայքարել, չպետք ա էդ ամենը մանրամասնություններով ցուցադրել, դրանից հաստատ ոչ էդ սադիստ դաստիարակները կամաչեն, ոչ էլ էրեխեքը կմխիթարվեն կամ պաշտպանվեն: Դրա համար հարկավոր ա կարգին լրագրողական հետաքննություն անել, իրերն ու մարդկանց անվանել իրենց անուններով ու մարդիկ կհավատան, կըմբոստանան, էրեխեքը կհասկանան, որ իրենց մասին մտածող կա... Իսկ էստեղ, ամեն սերիան ոնց որ բռնության անվճար դասընթաց լինի էկրանից բոլորի համար` առանց տարիքային սահմանափակման. նայեք, սովորեք, կիրառեք, որովհետև էկրանից ցուցադրվող ցանկացած բան ազդում ա մարդկանց ենթագիտակցության, աուրայի վրա ու էս ֆիլմը, վստահ, միմիայն բացասական լիցքեր ա տարածումմիակ շոշափելի հետևանքը, որ էս ֆիլմը կարող ա ունենալ, վարձույթի, գովազդի գումարն ա, որ կգնա այն արտադրողների գրպանը:
Երաժշտության հեղինակ` Քրիստինե Պեպելյան, ռեժիսոր` "Օտար խաղեր" հաղորդման սցենարիստ թե ով... էլ ի՞նչ էիք սպասում: Մարդիկ հարստանում են իրանց գռդոնով` չմտածելով, թե իրականում իրանց տրված հեռուստաեթերով իրենք ինչ մեծ իշխանություն ունեն հանդիսատեսի վրա: Ինձ համար անտանելի ու անընդունելի է էս "ֆիլմը", ես շատ փոքր հատված եմ նայել ու ցանկություն էլ չունեմ նորից տեսնել էդ անտաղանդ տհաճությունը:
Խեղճ Փելեշյանը քանի տարի ա` ասում ա 1 միլիոն փող տվեք, ֆիլմ նկարեմ... չէ', այ մարդ, քո ֆիլմը մեզ ի՞նչ շահ կտա, մենք որբերին կհայհոյենք, ծեծենք, մարդիկ էլ աչքերը չորս արած կնայեն, մեզ ռեյտինգ կբերեն, ավտոս թյունինգ կանեմ![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 09.01.2009, 23:00:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մի քանի կադր նայում եմ, զուտ հետաքրքրությունից եւ կարծիք կազմելու ցանկությունից, չի ստացվում... չեմ կարողանում ինձ ստիպել եւ նայել մի րոպեից ավելի...մեղք են էդ երեխեքը, որ խաղում են, տեսնես իրենց վրա ոնց է անդրադառնում?
ի դեպ մարդու իրավունքների պաշտպանն էլ է արտահայտվել (ոչ ակւմբի ֆորումում իհարկե ցավոքլօօօլ, ) այլ իր կայքում... ահա եւ լինքը
http://ombuds.am/main/am/0/18/1907
Мне нравится, что вы больны не мной...
Lion (02.08.2009)
Գիտեի որ մենք անկախանալուց հետո կինո նկարել չգիտենք,բայց որ էս աստիճան... լրիվ մարդկանց հոգեբանությունն են խեղաթյուրում:Ցավալին էնա որ երեխաներն են նայում,իհարկե ծնողների ներկայությամբ![]()
Մեկը նշեց որ դա է մեր իրականությունը,որտեղա՞ էտ իրականությունը,մեր այժմյան հաարակությունում ես այդպիսի բան չեմ տեսնում:Իսկ եթե դա 90-ակաների մասինա հետ գնանք անցյալը ու վերապրենք էն դաժանությունը,որը եղելա՞: Ես ինքս մանկության տարիներս ապրել եմ ռազմական գոտում,ամենօրյա ռմբակոծության տակ,ապաստարաններում…հիշել գրելուց միայն ձեռքերս դողում են…Հիմա ի՞նչ հա հիշենք ինչա՞ եղել:Հերիքա՛,բոլա՛…Պե՛տկ չի…
Դժգոհ եմ,զարմանում եմ խրախուսողների մտածողության վրա![]()
Հիմա էլ, էս մի երկու օրը նոր սերիալ են սկսել ցուցադրել:Լրիվ հիմարություն ու այլանդակություն,մեզ չսազական:
Վերջում գալիս եմ էն եզրակացության,որ լատինամերիկյան սերիալները ավելի լավն ենՑավով
![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 12.02.2009, 11:10:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ