Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ տարբերակ էր, ամեն մարդ յուրովի է ասում ինչ է սերը, փորձում է բառերով բացատրել թե ինչ է սերը, բայց ինձ թվում է որ զգացմունքը բառերով չես կարող արտահայտել նույնը ատելությունն է, ով կարող է ասել ինչ է ատելությունը:

Ատելությունն էլ կարելի է բացատրել.
Նախ սկսենք նրանից թե մարդիք ում են ատում.
1. այն մարդուն, որին սիրել են և հիասթափվել
2. այն մարդուն, ումից ունեցել են սպասում, որը չի իրականացել,
3. այն մարդու, ով տեսակետով, պահվածքով, իդեալներով տարբերվում է իրենից / սա ավելի շատ հակակրանքն է/.
մնացած դեպքերը պարզապես կարող են բնորոշվել այդ բառով, թեև այդպիսին չեն իրականում.

հիմա տանենք մի զւոգահեռ ատելության ու արհամարանքի միջև.
մարդիկ արհամարհում են.
1. այն մարդուն, ով ըստ իրենց չունի արժանիքներ իրենց կողմից սիրվելու.
2. այն մարդուն, ով իրենց ոչնչով չի կարող օգնել բայց կարող է խանգարել / դիստանցիա պահելու մի ձև ա էտ/

հիմա գանք ընդհանուր հայտարարի մարդիկ ատում են նրանց, ում չեն կարող արհամարել, որովհետև սիրած մարդուն արհամարել կարող են միայն ուժեղները, իսկ կամքով թույլերը սկսում են ատել, քանի որ նրանք չարացած են......... չարությունը ստեղծում է սիրելուն հակառակ զգացում, իսկ արհամարանքի համար կարևոր են որակները..........