Ոնց որ կամաց-կամաց ընդհանուր հայտարարի ենք գալիս հը?

Ուժային գործողությունները երբեք չեն կարող դրական արդյունքի բերել: Նախ իշխանությունները այս կետում միշտ ուժեղ են: Զինված ուժեր + ոստիկանություն: Տանկի դեմ բան չես անի: Եթե նույնիսկ ինչ որ ձևի զինվորականությանը ներգրավվեն ընդդիմության շարքերում, ապա դա կլինի կամ քաղաքացիական պատերազմ, կամ ռազմական հեղաշրջում: Ու սովորաբար ռազմական հեղաշրջումից հետո ձևավորված կառավարությունը լինումա նախկինից ավելի վատը:
Հաշվի առնելով ուժի դիրքերում միանշանակ առավելությունը` իշխանությունը խնդիրը տեղափոխեց իր համար ավելի համար դաշտ ու հարցերը փակեց:
Էն միլիոնի հաշվով չեմ կարծում թե ընկրկեցին: Ընկրկող լինեին կընկրկեին առավոտվա ջարդից հետո: Արտակարգ դրությունից անմիջապես հետո հանրահավաքները վերսկսվեին կարծում ես չէին գա?
Ըստ իս մարդիկ հիասթափվեցին ոչ թե Մարտի 1-ի դեպքերից հետո, այլ հետագա անգործությունից, ընդ որում խոստումնալից անգործությունից: Այսինքն, էն որ ասում են տեսեք հեսա ինչ ենք անելու, հետո ասում են դե 3 ամսով գնացինք օտպուսկ: Հիասթափվեցին ավագանու ընտրություններից հետո, երբ իրենց ձայները փաստացի ջրվեցին համ իշխանության կողմից (սրան արդեն սովոր ենք) համ ընդդիմության կողմից :
Քեզ հետ չեմ կարող համաձայնել, որ ժողովրդին պատկերացնում ես մշտապես ակտիվ, իշխանության գլխին կանգնած: Ոչ թե այն պատճառով, որ դա համարում եմ անիմաստություն, այլ այն պատճառով, որ դա ռեալ չեմ համարում: Ժողովուրդը մշտակտիվ չի կարող լինել:
Էջանիշներ