Lion-ի խոսքերից
Չեմ հոգնի կրկնել, որ Ավարայրի ճակատամարտը ամենաիսկական մի ռազմական հաղթանակ էր և միայն ռազմական գործից հեռու ու կրոնականացված մեր հոգևորականների ու գաղափարականացված սովետահայ պատմաբանների ջանքերով է այն վերավել միայն "բարոյական հաղթանակի": Ցավալի է, որ մեր ժողովրդի միջից այս մտայնությունը դեռևս չի մաքրվել...
Օրինակ, որ տխմարավարի կգրեն, թե հայերը կորցրին 1.036, իսկ պարսիկնեը` 3.544: Կամ էլ մի ուրիշ տխմարություն կկրակեն, չարչրկելով "ռազմական պարտություն-բարոյական հաղթանակ" մաշված թեզը...
Վստահ եմ, որ նման էպիզոդ ուղղակի չի եղել և դա հռոմեական քարոզչամեքենայի ամենահիմար, բայց նաև ամենուժեղ հորինվածքներից մեկն է: Այդ սուտը այնքան լավ է հնարվել, որ արդեն 2.000 տարի է, որ այն կրկնվում է, ընդ որում, լիովին անտեսելով մեր հայկական աղբյուրները, որոնք գծում են լրիվ ուրիշ մի պատկեր: Պետք չէ հավատալ հռոմեական քարոզչամեքենային ուղիղ այնպես, ինչպես հիմա մենք չենք հավատում ազդրբեջանականին:
Բոլոր կայսրությունների վերջն էլ դա է...
Որ առիթ լինի, ծանոթացիր այս գրքին -
Մանասերյան Ռ. Լ. "Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ", Երևան 2007
Այնտեղ կգտնես այդ հարցիդ պատասխանը...
Կներես, բայց ընդամենը ծեծված դասագրքային ճշմարտություններ ես կրկնում, որոնք տարածվել են այս մեծ արքային նսեմացնելու նպատակով:
Չհաշված` Միջագետքյան կայսրերին /այսպես կոչված "կուտիներ"/, Արամ Առաջինին, Արիական արշավանքները կազմակերպած հայկազունի արքաներին, Արգիշտի Առաջինին, Սարդուր Երկրորդին, Տիգրան Առաջինին, Խոսրով Առաջինին:
Էջանիշներ