Մեր պատմությունը, մեր ավանդույթները ներկայացնելու համար տուրիզմից լավ միջոց չկա, բայց մեր երկրում տուրիզմի պայմաններ չկան. մեր երկիրը այսպես ասած՝ վայրի տուրիզմի կենտրոն կարող է լինել, բայց բռնում մի քանի հարկանի, լյուքս սենյակներով, լողավազաններով... շքեղ հյուրանոցներ են կառուցում, որոնք, բնականաբար, թանկ են՝ համեմատած անգամ առաջատար երկրների հյուրանոցների միջին գներից: Մեր երկիր շահագրգռված կլինեն գալ երիտասարդները, լեռնային սպորտի սիրահարները, բայց նրանցից և ոչ ոք չի վճարի այդպիսի գումարներ: Կարճ ասած՝ տուրիզմի զարգացում:
Ֆիլմերի առումով էլ համաձայն եմ: Մեջբերածդ ֆիլմը դեռ չեմ դիտել, կարծիք չեմ կարող հայտնել, թե պատմական տեսանկյունից որքանով է ճիշտ, բայց ես միշտ էլ արտասահմանյան պատմական ֆիլմերը դիտելիս, մտածել եմ, թե որքան լավ կլիներ, եթե մենք էլ նկարահանեինք նման ֆիլմեր: Բայց չէ, ի՞նչ եք ասում, ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ կան Վերվարածներն ու Որոգայթը, Երջանիկ դժբախտությունը, Սաշիկը, Մաշիկը, Ծիրանի կուտը, Կինժալը, Շռամը... կարո՞ղ ա Արտաշես 1-ինով ու Մեսրոպ Մաշտոցով սերունդներին դաստիարակեն

Հասկանում ենք՝ հարցը խոշոր ֆինանսների հետ է կապված, բայց եթե ամեն հեռուստաընկերություն զսպի իր նվիրական ձգտումը՝ նկարահանելու հերթական անմակարդակությունը, միավորվեն /չնայած հայերի շրջանում դա դեռ հեքիաթի է նման/, ապա մեծ դժվարություն չի, կարծում եմ: Ուրիշ բան չի մնում մտածել, քան այն, որ պետական մակարդակով բթացման քաղաքականություն է վարվում:
Էջանիշներ