վսյո ես համոզվեցի… աստղադիտարան ա էն էլ տելեսկոպ ա… վերջը համոզեցիր Գել ջան,… մենակ խնդրում եմ էլ մի սքան արա ու դիր… կարիք չկա… ես համոզվել եմ … էդ գձագիրը որ տեսա համոզվա… սիրուն էլ ծակեր են… ընենց ոչինչ… և ավելին, քանի որ ըսենց սիրուն ծակ ա ուրեմն դռել էլ ենք ունեցել, եթե դռել ենք ունեցել ուրեմն մոտերքում որ ման գաք "Տուն Դեպոյի" ավերակներ էլ կգտնեք…
… ես անցնում եմ Գայլի կողմը…
Մի փոքր լուրջ ծակերի մասին: Մեծ քարերը, տեղափոխելու համար, ծակել են, պարան անցկացրել ծակից, եզներով բանով քաշել տարել… դեռ մի հարյուր տարի առաջ Քառվաճառից (քելբաջար) այս եղանակով ջաղացի քարեր են տեղափոխել Գորիս: Սա ականատես-մասնակից պապիս պատմածով: Քարերից մեկը դեռ մեր տրամադրության տակ է, աստղերին չենք նայում, բայց անցքի մեջ միզել եմ անձամբ (ասեմ որ պառկած քար է): Իսկ Սիսիանի մելիորացիոն ու հողագործական արխիվները նայելու եմ, սովետը պիտի որ բացատրություն թողած լինի թե քարերն ինչու են հատկապես էդ դասավորությամբ: Կոլխոզ նախագահները ունեցել են հումորի զգացում, ինքս բազում անգամներ հանդիպել եմ պատմական արժեք ներկայացնող քարերի, որոնք աթեիստ նախագահների հրամանով բուդոզերակոխ են արվել: Կամ բրդվել ու ապագա վարելահողի սահմանում կանգնեցվել, որպես համաշխարհային կոմունիզմի լուռ ծառաներ: Խոստանում եմ որոնումներիս արդյունքների մասին տեղյակ պահել…
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Արդեն նախորդ պոստերում հիմնավորել եմ, թե ինչու եք զբաղված դատարկաբանությամբ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Chuk (12.01.2010)
Ի միջի այլոց, կոլխոզի նախագահների հումորի զգացումին տասով զրո կրում են մեր հիմիկվա գյուղապետ, քաղաքապետ, օլիգարխ սելջուկները: Ես էլ անձամբ եմ տեսել, թե ոնց են նշանը վրեն դրած, պետության կողմից պահպանվող պատմամշակությաին հուշարձանի մնացոդների վրա սև հող լցվում, որ մի հատ միջին կլասի չինիովնիկի դաչի ծառերը տնկվեր, իրա ասելով տոնածառ էր տնկելու, եղևնի էլի: Մեկ մեկ այլանդակության ու դրա կողքին առկա հայոց փառապանծ ազգի մասին հեքիաթներից նենց ա արդեն սիտրս խառնում, որ սկում եմ նույնիսկ Մեսրոպ Մաշտոցից հիասթափվել:
Էս թեման պատմության կեղծարարներ էր չէ? Մի հատ էլ թեմա կար դպրոցական դասագրքերի մասին: Առաջարկում եմ երկու թեմաները միացնել մի թեմայի տակ, հետո էտ թեման փակել, ու բացել թեմա հայոց պատմությունը փակելու մասին: Մինչև խելքներս գլուխներս չհավաքնեք ազգովի, պատմության մասին խոսելը օրենքով պիտի արգելվի:
Mephistopheles (12.01.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ