21 երորդ էջը մոռացել էի ստեղ քցեցի:
![]()
Այսքանով վերջ
![]()
Ապեր, բայց Հերունին ի՞նչ ա ասում, որ ապացուցեմ, որ սխալ ա:
Առնվազն քո մինչև հիմա դրածներում որևէ ապացույց չկար: Չեմ խորանում ինչն ա ճիշտ ասում, ինչը սխալ (չեմ էլ կարող, էս պահին տենց ռեսուրսներ չունեմ ստուգելու), բայց քո դրածներում ինքը նկարագրում ա քարերի դիրքը, դասավորությունը, բարձրությունը: Հըբը՞ հետո:
Է ես էլ կարամ գնամ չափեմ-ձևեմ, հետո ասեմ, որտև էսպես էր, ուրեմն տիեզերակայան ա՝ 14000 տարի վաղեմության: Կրկնում եմ, քո դրած էջերում ապացույցի նշույլ անգամ չկար: Կար մակերեսային նկարագրությունը: Հըբը հետո՞:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի միջի այլոց, նոր պատմագիտական ալիքներից մեկով հաղորդում էին ցույց տալիս Սթոունհենջի մասին, պարզվում է, որ դա ոչ մի աստղադիրարան էլ չի, սովորական ծիսավայր է, որտեղ շամանները իրանց ծեսերն են արել, նման շինություններ այլ վայրերում էլ կան, նաև փայտաշեն, այնպես որ թող մեր գիտնականները շատ չտառապեն Քարահունջը Սթոունհենջի հետ համեմատել, էն մարդիկ դա աստղադիրան չեն համարում, ծիծաղելի էլ կլիներ, որ աստղադիտարան լիներ, այդ ոն՞ց ա եղել, որ այն ժամանակ դրանով հնարավոր ա եղել ուսումնասիրել աստղերը, իսկ հիմա նայում ես ու բան չի երևում: Քարահունջի մասին էր չէ՞ խոսակցությունը![]()
Ըհը, Հերունու սաղ արածը ջուրը թափվեց, մարդը էդքան Քարահունջի համար վիզ էր դրել Սթոունհենջի հետ համեմատելի դարձնելու, բանից պարզվում ա, որ սկի Սթոունհենջը չի իրա ասած տղեն…
Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.01.2010, 02:18:
Վախ մամա ջան, ասում ա «Ես ենթադրում եմ, որ եթե մեջը սենց բամբուկ մտցնեին, էնպես փայտ դնեին կզակի տակ, էնպես եսիմ ինչ անեին, էսպես կլիներ»: Է ես էլ ենթադրում եմ, որ մարդը բամբուկ վերցներ, պահեր աչքի առաջ ու նայեր երկնքին, իսկ կողքից մեկը գար էդ բամբուկին խփեր՝ մարդու աչքը դուրս կգար: Սա գիտությու՞ն ա: Ասում ա «ենթադրում եմ»: Իսկ ինչի՞ ես տենց բան ենթադրում: Քեզ ո՞վ ասեց, որ էդ մարդիկ բամբուկի տեղ գիտեին կամ պիտի էդպես կիրառին, ինչից ես վերցրել որ արել են, որևէ ապացույց, որևէ բան, որ ցույց կտա, որ քո ենթադրությունը կապ ունի իրականության հետ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բիձա (12.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ