Գայլ ջան, կներես որ ուշ եմ պատասխանում. կարիք չկա սքան անել ու տեղադրել, կարող ես կարդալ ու ինձ պատմել ինչ է գրված ես քեզ հավատում եմ, բայց կարդալուց ու եզրակացություներ անելուց առաջ խնդրում եմ հաշվի առնես հետևյալը…
… մենք երբ որ ճարտարապետության պատմություն էինք անցնում միշտ կառույցները ուսումնասիրում էինք կոնտեքստի մեջ, այսինքն կառույցն իրենից ոչինչ չի ներկայացնում եթե չես ուսումնասիրում նրա ժամանակաշրջանի տնտեսությունը, քաղաքականությունը, արվեստը, մշակույթը, գիտությունն ու գյուղատնտեսությունը… առևտուրը ևս շատ մեծ տեղ ունի… այնպես որ յուրաքանչյուր ճարտարապետական շինություն կարող է բավականին ամբողջական պատկերացում տալ տվյալ քաղաքակրթության կամ մշակույթի մասին, սակայն հիշեցնեմ որ այդ պատկերացումները պետք է հաստատվեն, առարկայական ապացույցներով ոչ թե ենթադրություններով… ենթադրությունն ինքն ապացույցի կարոտ է որպեսզի հաստատվի, չի կարելի ենթադրությունը որպես ապացույց ներկայացնել…
այնպես որ եթե առարկայական ապացույցներ չկան Քարահունջի "աստղադիտարանին" սատարող քաղաքակրթության վերաբերյալ, ապա վիճաբանությունն անտեղի է և ես քեզ զաչոտ չեմ նշանակի, քննությունից էլ կկտրեմ…
Չէ Մեֆ ես էտքանը հաստատ չեմ գրի, էտքան տանջվեմ որ վերջում ասես սուտա՞համ էլ մի քանի նկար կա որը արժի տեղադրել, ես միայն փորձում եմ գիտական ապացույցներ ներկայացնել, իսկ էտ ժամանակվա մշակույթը կամ աստղադիտարանի նպատակը չգիտեմ ու կարծում եմ դա շատ ավելի բարդ հարց ա քան աստղադիտարանի գոյության ապացույցը և եթե պատրաստ է այս հարցին զուտ գիտական մոտեցում ցուցաբերես ուրեմն խնդիր չկա:
պրոֆեսոր Վ. Հարությունյանը հրաշալի մասնագետ էր, ով մինչև իր երկար կյանքի վերջին օրը աշխատել է: Նրա գրքերի մի մասը սարքել ենք մեր հրատարակչությունում: Խոսակցությունների ժամանակ մշտապես ասում էր, որ Հերունին բլեֆ է անում:
Ցավով տեղեկացնում եմ, որ երեկ մահացել է պրոֆեսոր Հարությունյանի որդին, գիտնական Ռաֆայել Հարությունյանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
չէ ապեր, չես ֆռռցնի… ինձ ցանկացած մի քիչ տաշած քար բեր ես քեզ դրանից աստղադիտարան կսարքեմ առանց կոնտեքստի… էդ որակի բան ես արել եմ ու շատ էլ լավ է ստացվել… բավական էլ համոզիչ էր, ես գիտեմ էդ ոնց են անում ու դրա համար էլ դրա համար էլ պնդում եմ ամբողջական ապացույց…
Գայլ ջան դու չես ուզու՞մ ճշմարտությունն իմանալ…
Իսկ եթե չի պահպանվե՞լ, ուրեմն նշանակում ա չի կարելի պարզել դա աստղադիտարան ա թե էտ ժամանակների ունիտազ, չկա թող ուսումնասիրեն ու պարզեն թե ինչի համար են աստղադիտարան կառուցել այդ վայրում ու ինչ նպատակ է ունեցել, դրանք բոլորը ուսումնասիրությունների կարիք ունեն քո ասած ապացույցներն էլ կգտնեն մենակ թե էտի թան խմել չի ժամանակ ա պետք որ պարզեն, իսկ մենք խոսում ենք նրա աստղադիտարան լինելու մասին, անցքերը վերև են նայում և ամեն անցք իր ա նպատակին ա ծառայում այ դրանք են ապացույցները:
Ապեր, պատկերացրու սենց սիտուացիա: Մի հատ վայր ա, որտեղ մարդու ոտք չի եղել, մարդու հետք չկա: Հետո էնտեղ գտնում են ծակ քար (ոչ սրանց նման, կլորավուն) ու ասում են, որ դա ունիտազ ա եղել: Բայց ըստ ուսումնասիրությունների էդտեղ մարդ չի եղել: Մյուս խումբն էլ ասում ա, որ չէ, այ ախպեր, ի՞նչ ունիտազ, բնությունն ա տենց տաշել: Դու ո՞ր տեսակետին կհավատաս:
Ի դեպ անցքերը ամեն մեկը մի տեղ չի նայում, էդ էլ ա բլեֆ: Բռնել, վերադասավորել են![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինքդ էլ համաձայն ես որ այդ քարերը գոնե աստղ դիտելու համար են տնկված, բայց դա քո համար քիչ ա:
Բոլորս ենք ուզում ճշմարտությունը իմանանք, բայց նախ և առաջ պետք է այդ տարածքը ուսումնասիրել, հասկանալ որը որից հետո ա, չկա և ոչ մի պատմական տվյալ պետք է սկսվի զրոից, ոչ թե ասենք ախպեր ոչ մի տվյալ չկա ուրեմն ունիտազա, հաաաայ հուուուույ, դե որ պատմականով գնանք ուրեմն Էջմիածնի եկեղեցու տեղը Լուսավորչին Քրիստոսն ա ասել, իսկ այդ տեղում Նոյ պապին Աստծուն...(էտ բառը մոռացա), իսկ Մեսրոպը տառեր ա ստեղծել, իսկականից հայ հույ:
Rammstein (16.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ