User Tag List

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

  1. #16
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Երկիր բարոյականության պինդ ճաղերով,
    Խենթության մեծ գազանանոց,
    Գուցե արդեն մեռածների գարշահոտով
    Բաց աղբանոց.......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (05.02.2011), Kita (10.01.2010), Nadine (16.04.2011), Արևածագ (09.10.2010), Ինչուիկ (12.04.2010), Մաեստրո (27.04.2011), Շինարար (26.02.2010)

  3. #17
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մի՞շտ են էսքան պասիվ մեր ակումբցիները............ տխուր ա.......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Հիանալի ես գրքում, ինձ հատկապես սա դուր եկավ

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    X-ին


    Երբ կխամրեն քո աչքերը,
    Քաշելով դանդաղ քո վրայից
    Շղարշի նման գեղեցկությունդ
    Երբ քեզանից հոգնած
    Քո իսկ թոռները
    հոգոց կհանեն տալով անունդ,
    Երբ արդեն թոշնած ու կնճռոտ ձեռքերդ
    Ծալելով ցամաքած ու կախ կրծքերիդ
    Կնայես հեռուն ու հին օրերդ
    Հեքիաթ կթվան մանուկ օրերիդ
    Գիտցիր որ այդժամ
    Էթե չեմ փտում խորքերում երկրի,
    Ապա մի կորած ու մութ անկյունում
    Այս խենթ աշխարհի,
    Ծխախոտից դեղնած ձեռքերով
    Շոյելով երկար մորուքս գջլոտ
    Էլի ու էլի քեզ եմ ես տենչում
    Թեկուզ և ձայնդ խռպոտած լինի
    Ու մաշկ մոմե` թոշնած, կնճռոտ
    Թեկուզ շուրթերդ էլ ուժ չգտնեն
    Որ ժպտան կրկին
    Միայն հայացքդ կրկին ու կրկին
    Մեր հին օրերի կրակով փայլի:

    Այդժամ սիրելիս, աղջկա նման
    Սպիտակ մազերդ ականջիդ հետև
    Քաշիր մատներով
    Ու հին օրերից մի երգ դնդնա,
    Իսկ ես խենթ քամուց ձայնդ առնելով
    Հոգնած կփռվեմ ասվալտի վրա
    Գրկելով պայծառ քո մարմնի տեղակ
    Մեն ու միայնակ կետ աչքով փայլող
    Մի լապտերի սյուն
    Կմտնեմ հանգիստ խոր ու երկար քուն
    Իսկ դու լուռ նայիր ու զննիր հեռուն
    Երբ մենք ջահել էինք
    ինչքան հույսեր էինք այնտեղ փայփայում
    Ու ինչքան անցավ էր դիտել մեզ համար
    Թռչունների չուն...........
    Էհհհ, երևի սեր կոչվածը այնուհանդերձ կա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #19
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի ես գրքում, ինձ հատկապես սա դուր եկավ



    Էհհհ, երևի սեր կոչվածը այնուհանդերձ կա...

    ահա քեզ պատասխանը Լիոն ջան.



    Քո անունը

    Երբ հնչում է քո անունը
    Ծափ է տալիս լիճը կապույտ
    Ու անտառը սոսափում է
    Այնպես խաղաղ, այնպես թեթև,
    Ասես մեղմիկ մի հովիկ է խաղում այնտեղ:
    Ու քո անվան արձագանքը
    Թևածում է անտառով մեկ,
    Հետո դարձած ձայնի հզոր
    Ու բամբ ալիք`
    Դուրս է հորդում
    Մութ անտառից,
    Ու այն մարդիկ,
    Ովքեր հոգնած ու չարացած`
    Սիրո ցավից,
    Իրենց դաժան բախտն են կոծում,
    Քո անունմը լսելուն պես
    Նորից հույսի դուռն են բացում,
    Որախանում, երջանկանում,
    Հավատում են,
    Որ սերը կա,
    Այն հավերժ է,
    Եվ ապրում է գուցե նաև
    Սիրող մարդկանց անուններում.....

    Երբ հնչում է քո անունը.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2010), Apsara (27.05.2011), Lion (10.01.2010), Nadine (11.01.2010), Nare-M (16.03.2012), Ohanyan (09.10.2010), Renata (08.09.2011), Sona_Yar (10.01.2010), Tig (13.01.2010), Yeghoyan (11.04.2010), Արևածագ (09.10.2010), Դատարկություն (10.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Կաթիլ (12.01.2010), Մաեստրո (27.04.2011)

  7. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Ապրես, կրկին դուրս եկավ: Կարծում եմ, որ չափածո խոսքը քեզ մոտ լավ է ստացվում, համենայն դեպս իմ կարծիքով, ավելի լավ, քան շատ ու շատ տպագրվող գրողների մոտ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (09.10.2010)

  9. #21
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, կրկին դուրս եկավ: Կարծում եմ, որ չափածո խոսքը քեզ մոտ լավ է ստացվում, համենայն դեպս իմ կարծիքով, ավելի լավ, քան շատ ու շատ տպագրվող գրողների մոտ...
    Քո անունը 2

    Միայն քեզ եմ ես աղոթում,
    Քո հրաշքին անպատիր
    Հայտնվիր սև անապատում,
    Ամոքիր ու ազատիր....

    Վահան Տերյան

    Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերիս,
    Ինչպես գարնան նորելուկ ծիլի
    Շրթին է դողում նրբախաղ քամին,
    Ամբողջ աշխարհին որպես ավետիս
    Մեղմ շշնջալով, Թե ուր որ է պիտի պայթի
    Բնության մի խենթ հրավառություն,
    Հազարագույն կրակներով պիտի կրկին
    Երկիրը գերի միատոն երկնին....

    Դե ինչ, մոտեցիր, ու զգա համը քո իսկ անվան,
    Քո շուրթերով զգա դողը իմ շուրթերի,
    Թող անունդ այրվող կնիքի նման,
    Սփռեմ մարմնին քո անթերի:
    Թող շուրթերս հալվեն այրվող քո այտերին,
    Խենթ հեշտանքից պայթեն կրկին,
    Արնահոսեն` քամելով ինձ,
    Թե չէ մի օր կխեղդեն իմ կրքերը ինձ....
    Դե ինչ, արի ու քամիր ինձ քո հայացքով,
    Կամ.... ազատիր քո անունից....

    Դեռ դողում է անունը քո պաղ շուրթերս....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.09.2010), Tig (13.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Կաթիլ (13.01.2010)

  11. #22
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մի հարց կարելի՞ է. ինչո՞ւ է թեման Մեսչյանի երգի տողերով վերնագրվել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #23
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Կգա՛, կգա՛ այն պահը,
    Երբ ես` ագահս,
    Կուշտ ու հագեցած կլինեմ քեզնով,
    Կգա՛, անկասկա՛ծ,
    Կգա՛, սակայն.... ե՟րբ....

    Ու կգա պահը, պահը այն կգա,
    Երբ դու՛, սիրելի՛ս, քո տուն կդառնաս,
    Կվերածվես մի հնազանդ տանու կնկա,
    Դառնաս տանտիկին ու կին,
    Սակայն....Ո՟ւմ....

    Եվ կգա օրը, այն օրը պայծառ,
    Երբ իմ շղթայված,ամուր ձեռքերում,
    Կսեղմեմ նրա իրանը կայտառ,
    Կսեղմեմ ճկուն մարմինը,
    Բայց....ո՟ւմ....

    Ու կգա հաստատ այն օրը վերջին,
    Երբ իմ կոկորդին կդնի դանակ,
    Նա՛, որ մահ է կոչվում, կամ` պատիժ երկնային:
    Ու կգա ծածուկ պահն այդ դիվային,
    Կգա՛, սակայն... ե՟րբ....

    Ու ինչ որ մեկը իր քնքուշ ձեռքով
    Կշոյի սառած ճակատս խռով,
    Խռպոտած ձայնով կկանչի նա ինձ`
    լավ հասկանալով,որ ետ չի բերի:
    Դեմքին իմ սառած կպահի զգույշ շուրթերը ճաքած
    Կնստի կողքիս ու կերգի իմ հին երգը չավարտած,
    Կնայի երկար, լուռ ու պապանձված...
    Կնստի՟ արդյոք.... կնստի հաստա՛տ,
    Կնստի՛, բայց...ո՟վ...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), Amarysa (17.02.2010), Apsara (27.05.2011), E-la Via (11.02.2012), Renata (08.09.2011), Ինչուիկ (12.04.2010), Մաեստրո (27.04.2011), Մանուլ (12.01.2010)

  14. #24
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՔԵԶ

    Նորից քեզ եմ հիշել
    Սիրած անուն,
    Նստած այս ուշ գիշեր -
    Պատուհանում....

    Այտեղ` գետի ափին,
    Ծառերի տակ,
    Նվագում է քամին`
    Ինչպես ջութակ....

    Ու աղջկա նման`
    Կապույտ երկնից,
    Աստղերն ամեն անգամ
    ժպտում են ինձ....

    Ես չգիտեմ հիմա,
    Իմ անուշ սեր,
    Քո աչքե՟րն են դրանք,
    Թե՟ լոկ աստղեր....

    Թե քո աչքերն են լուրթ
    Ու գեղանի,
    Կուզեմ գիշերն այս մութ
    Անվերջ լինի....

    Անվե՛րջ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.05.2011), CactuSoul (12.02.2010), Nadine (13.01.2010), Renata (08.09.2011), Sambitbaba (18.09.2010), Sona_Yar (13.01.2010), Tig (13.01.2010), Արէա (02.04.2011), Դատարկություն (11.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Մանուլ (12.01.2010), Շինարար (30.03.2010)

  16. #25
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

    Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
    Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
    Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
    Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

    Լույսից արագ առաջ նետվում,
    Օրաբացն է քեզ ավետում,
    Լույսից առաջ, լույսից հզոր,
    Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
    Լճանալով քո հայացքւոմ...

    Ու ծնվելիս նորածինն էլ
    Դեռ չբացած իր աչքերը
    ցավն է զգում իր թոքերի,
    Առաջ` ցավը, հետո` լույսը,
    Սա սիստեմն է ծնունդների....


    Ցավ` առաքյալ ապրումների
    Ու հետևանք շարժումների,
    Լույսից առաջ, լույսից հզոր,
    Լույսից պայծառ ու անթերի....

    Ու միշտ այսպես լույսից արագ
    Ցավն է կանչում աքլորականչ,
    Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
    Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

    Ու ասում են բնության մեջ
    Ոչինչ չկա լույսից արագ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.01.2010), Chilly (25.07.2010), Nadine (13.01.2010), Ohanyan (09.10.2010), Renata (08.09.2011), Sona_Yar (13.01.2010), Tig (13.01.2010), Արևածագ (09.10.2010), Դատարկություն (11.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011), Շինարար (13.01.2010)

  18. #26
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց կարելի՞ է. ինչո՞ւ է թեման Մեսչյանի երգի տողերով վերնագրվել:

    Կուկ ջան, պարզապես խոսքը դիպուկ ա ասված ու ես էլ չեմ կողմնորոշվում, ո՟րն ա ճիշտ....
    համ էլ էս մի գործի պատճառով....

    ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


    Սև ու սպիտակ մի պատմություն,
    Լարված ծուղակ մենակության
    Հիմարության անմեղություն
    Չարիքն ընդդեմ հիմարության

    Նուրբ լազուրով պատված վերքից
    Ատելության մեծ աղբանոց
    Կախված հոգու ճիրաններից
    Ժամանակին նետված ձեռնոց:


    Նողկանքների համբույրները նուրբայտերին
    Տենչանքների նսեմացում,
    Հարված գլխով սև պատերին,
    Երազների մումիայացում:


    Հերոսների անպետք մահեր խենթհուշերում,
    Ճիվաղների ուրախ ծնունդ ժանապարհին
    Հոգնած հոգին մութ քարայրում,
    Իսկ վերջում լույս`մահը խենթի:


    Ծնունդ և մահ,
    իսկ արանքում դատարկություն,
    Խենթի համար
    սև ու սպիտակ մի պատմություն.............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), Kuk (11.01.2010), Lion (11.01.2010), Nadine (13.01.2010), Renata (08.09.2011), Ungrateful (11.01.2010), Արևածագ (09.10.2010), Ինչուիկ (12.04.2010), Մաեստրո (27.04.2011), Շինարար (13.01.2010)

  20. #27
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՔԵԶ

    Նորից քեզ եմ հիշել
    Սիրած անուն,
    Նստած այս ուշ գիշեր -
    Պատուհանում....

    Այտեղ` գետի ափին,
    Ծառերի տակ,
    Նվագում է քամին`
    Ինչպես ջութակ....

    Ու աղջկա նման`
    Կապույտ երկնից,
    Աստղերն ամեն անգամ
    ժպտում են ինձ....

    Ես չգիտեմ հիմա,
    Իմ անուշ սեր,
    Քո աչքե՟րն են դրանք,
    Թե՟ լոկ աստղեր....

    Թե քո աչքերն են լուրթ
    Ու գեղանի,
    Կուզեմ գիշերն այս մութ
    Անվերջ լինի....

    Անվե՛րջ....

    ՔԵԶ 2

    Խաբվեցի ես հիմարս,
    Տուրք տալով իմ կրքերին,
    Հավատացի թե աչքերդ,
    Վառ աստղերն են երկնքի,

    Բայց այն անքուն գիշերներում,
    Որ քո համար լուսացրի,
    Հասկացա որ աստղ չես դու,
    Այլ, այլ մի սառած լուսին:

    Որ փայլում ես ոչ քո փայլով,
    Այլ ուրիշի՜,վարձվա՜ծ,
    Որ քո փայլող աչքերի մեջ
    Սառույցներ են քարացած:

    Փորձեցի ես քեզ տաքացնել
    Իմ ջերմ հոգով կրակված
    Բայց սառեցի նաև ես,
    դարձա ասուպ մի հանգած:

    Քանի դար է, որ ահա՛,
    Պտտվում եմ քո կողքին
    Ու փորձում եմ տաքանալ ես,
    Ու տաքացնել քո հոգին:

    Բայց իզուր է, քանզի դու,
    Չես հասկանում, մոլորվա՜ծ,
    Որև լավ է լինել ասուպ`
    Իր կրակով սպառված,
    Քան թե հրաշք մի կանթեղ`
    Պաղ լույսով անդրադարձված........
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 11.01.2010, 12:16:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2010), Nadine (13.01.2010), Renata (08.09.2011), TigranM (27.03.2012), Ինչուիկ (12.04.2010)

  22. #28
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
    Այն մեծերը,որոնք համառ ջանում են, որ
    Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
    Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
    Քստմնելի պստիկություն է նկատում.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.01.2010), Nadine (13.01.2010), Tig (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (12.01.2010), Միքո (12.01.2010), Շինարար (13.01.2010)

  24. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....

    Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
    Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
    Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
    Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....

    Լույսից արագ առաջ նետվում,
    Օրաբացն է քեզ ավետում,
    Լույսից առաջ, լույսից հզոր,
    Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
    Լճանալով քո հայացքւոմ...

    Ու ծնվելիս նորածինն էլ
    Դեռ չբացած իր աչքերը
    ցավն է զգում իր թոքերի,
    Առաջ` ցավը, հետո` լույսը,
    Սա սիստեմն է ծնունդների....


    Ցավ` առաքյալ ապրումների
    Ու հետևանք շարժումների,
    Լույսից առաջ, լույսից հզոր,
    Լույսից պայծառ ու անթերի....

    Ու միշտ այսպես լույսից արագ
    Ցավն է կանչում աքլորականչ,
    Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
    Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....

    Ու ասում են բնության մեջ
    Ոչինչ չկա լույսից արագ....
    Էս ոտանավորդ շատ դուրս եկավ, մի քիչ էլ որ վերանայես, խմբագրես, բանաստեղծություն կդառնա

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (10.04.2010), Sambitbaba (18.09.2010)

  26. #30
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ԷԷէէէէէէէ,Շինարար ջան, ես խմբագրելու խասյաթ չունեմ,վերևներում մի տեղ գրել էի թե ինչի......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (27.05.2011)

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •