ես հենց գնում եմ գյուղ մոտս սկսվում են լիրիկական զեղումները.......
այ օրինակ սա.
Բարձրագահ Աբուլն ու մթին սարեր
Մեջք մեջքի տվել կանգնել վեհափառ
Իրենց ուսերին Ջավախքից էլ վեր
Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ....
Հովհ. Թումանյան
Հովերը մեղմ են այնպես
Իմ չքնաղ Ջավախք աշխարհում,
Եվ ջրերն իմ ծովի Փարվանա
Մայրական ձայնով են շաչում:
Մշուշները քարավան-քարավան
Անցնում են միջով անտառի՝
Հպանցիկ, բայց քնքուշ փարվելով
Բարձրաբերձ եղևնու կատարին։
Լեռները կանգնել են խրոխտ,
Քամին ամպի նախիրն է քշում,
Ամպերը Աբուլի կատարին
Կարծես թե ձյուն են որոճում:
Հետո մոզիների պես
Տրտինգ են տալիս սարերում,
Չէ՛, կարծես ամպերը կանգնած են.
Լեռները "Բերդ" պարն են պարում...
Երեկոն իջնում է երկնքից,
Լեռները՝ դաշտերում բազմած,
Կարծես թե քուն են մտնում՝
Իրենց աստղ-աչքերը վառած....
Մի մանուկ քամի մոլորվել,
Ծվարել է դեզերի արանքում
Ու աչքերը աստղերին հառած՝
Երկնքի մեղմ օրորն է լսում....
Քնում եմ: Երազումս էլի,
Էլի մեր սարերն են կանգնած
Էլի հովերն են պարում անտառում՝
Եղևնու փեշերը բռնած.....
01.01.2004
Էջանիշներ