Հետաքրքիր է որ դու քո տարրական գիտելիքներով ու տարրական տրամաբանությամբ միայն հերքում ես լուրջ գիտական հետազոտություն, որում հիմնականում օգտագործվել են ոչ տարրական գիտելիքներ և մոտեցումներ:
Մի բան էլ ասեմ, ոչ մի լուրջ մարդ, առավել ևս գիտնական չի ծաղրի դիմացինի տեսակետը:
Ծաղրանքը մարդկային զենքի տեսակ է, որը չեն օգտագործում ուժեղ և լուրջ մարդիկ:
Այն սովորաբար օգտագործում են տկար և անլուրջ մարդիկ:
Իսկ ովքեր այսօր դեռ պնդում են որ Քարահունջը աստղադիտարան չէ, պարզապես թող ուսումնասիրեն բնագավռի գիտնականների տեսակետները սույն հարցի վերաբերյալ, իրենց հետազոտությունները, հետո նոր խոսեն:
Նշեմ, որ վերջերս ևս երկու ձևով ապացուցվել է, որ այն աստղադիտարան է, ունի 7500 տարիք, ավելին, ինքն իր կառուցվածքոց ճիշտ համընկնում է Կարապի/Անգղի համաստեղությանը/:
Էջանիշներ