User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ինչպե՞ս ենք մենք ներկայացնում մեր պատմությունը աշխարհին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինպե"ս ենք մենք ներկայացնում մեր պատմությունը աշխարհին

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում իմ կարծիքով խելացի և հետաքրքիր շատ մարդկանց կողմից Տիգրան Մեծի մասին իրենց գրառումներում հանդիպել եմ բացասական տեսակետների: Ինքս էլ որոշակիորեն երկակիորեն եմ տրամադրված այս հարցում, սակայն փորձենք այն ու ամենայնիվ արդարացնել պատմության ընթացքում մեր ունեցած միակ կայսրին: Քանի որ այդ թեմայով վերջին գրառումն այստեղ է, այստեղ էլ կիսվեմ իմ անգրագետ կարծիքով:
    Տիգրան Մեծը ոչ Հանիբալ էր, ոչ էլ Միհրդատ, նա մի պետության ղեկավար էր, որի բնակչությունը իր հայրենակիցներն էին, նա իր ժողովրդի առաջնորդն էր, իր հայրենիքի ղեկավարը, նրան չէր ձգում Ալեսանդրի փառքը, նա ուզում էի ապահով Հայաստան, հզոր Հայաստան: Հիշենք միայն Կապադովկիայի նվաճման փաստը, Կապադովկիա տարածքը նրան չէր հետաքրքրում, նրան հետաքրքրում էր Հայաստան բերել Կապադովկիայի ունեցած ներուժը, շենացնել Հայաստանը: Ութսունամյա Տիգրանին պետք չէր համաշխարհային պատմության մեջ մնալ որպես Հռոմի սարսափ, Հռոմը կործանող, ուստի և նա գնաց այն զիջումներին, որոնց մասին գիտենք: Իսկ որդիները… Տիգրան Կրտսերը ինձ համար հայոց պատմության ամենահետաքրքրական կերպարն է, բայց նա Տիգրանի որդին լինելուց զատ Միհրդատի թոռն էր ու Ալեքսանդրի ծոռը, երիտասարդ էր, երազող, թերևս տարված իր մեծ պապի հովերով: Ես վստահ եմ, որ Տիգրանը երբեք չէր հաղթի Հռոմին, ինչպես Հանիբալը չհաղթեց, ինչպես Միհրդատը չհաղթեց, ու չէր էլ հաղթի նույնիսկ եթե Տիգրանը իր հայրենիքը վտանգելով օգներ նրան: Ի վերջո, բոլոր այդ Լուկուլլոսների ու Պոմպեոսների հետ պատերազմները տեղի էին ունենում Հայաստանի տարածքում, նույնիսկ եթե Լուկուլլոսը ջախջախվեց, հռոմեացի գյուղացին ու քաղաքացին դրանից չտուժեցին, իսկ այդ հաղթանակից հայ գյուղացին ու քաղաքացին տուժեց: Տիգրանը դա տեսնում էր: Սա իմ կարծիքն ա, որի հետ հակասության մեջ ա իմ մյուս կարծիքը, բայց ամեն դեպքում հակված չեմ Տիգրան Մեծին այդքան շատ մեղադրելու, այդքան ուրանալու նրա արածը: Մենք բոլորս էլ նախ և առաջ խաղաղություն ենք ուզում մեր երկրի համար, Տիգրանը այդ օրվա հայերի արքան էր, նա նախ և առաջ պետք է հոգար իր ժամանակակիցների մասին և ոչ թե համաշխարհային պատմության մեջ իր անունը փառքով պսակելու, դե քանի երիտասարդ էր մի փոքր ոգևորվել էր, բայց երկարատև պատերազմների ընթացքում արդեն տեսել էր, թե դրաք ինչ են բերում իր ժողովրդին: Ու երբ ասում ենք, թե որդիները այսպես կամ այնպես, եկեք այնուամենայնիվ չմոռանանք, որ Արտավազդը, ըստ իս մեր պատմության մեջ ամենաճկուն, ամենախելացի ու խորամանկ ղեկավարներից մեկը, շարունակեց հենց Տիգրանի բռնած գիծը:
    Եսիմ, կարծում եմ, որ ասածիս մեջ տրամաբանություն կա, ի վերջո, այսօր էլ այդ տարիների իրադարձություները փոխել չենք կարող, իսկ մեր պատմությունը ավելի հետաքրքիր է Տիգրան Մեծ արքայից արքայով, դպրոցում այնուամենայնիվ նրա սխալներին անդրադառնում են, դրանից ավելի փոքրացնել նրան պետք չի, էլ ընդհանրապես հետաքրքիր չի լինի հայոց պատմություն անցնելը, որովհետև սկսած արաբական արշավանքներից հայոց պատմություն կարդալը կոնկրետ ինձ համար անհետաքրքիր ու ձանձրալի էր դպրոցում…
    Հետաքրքիր կարծիք էր
    Այսպիսի մի խոսք կա՝ sic vis pacem para bellum (եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի): Այդպես եղել է գրեթե միշտ, Տիգրանն էլ դա գիտակցել է, որովհետև ինչքան օգտակար տարր կար այլ երկրներում, բերում էր Հայաստան:
    Ես չեմ նսեմացնում Տիգրանին, ի վերջո հենց նրա շնորհիվ էր, որ արքայից արքա տիտղոսը անցավ հայերին, բայց չեմ էլ կարող չփաստել, որ ինքը անհեռատես էր արտաքին քաղաքականությունում: Երբ նա 40 տարի հաղթում էր, միայնակ չէր, Միհրդատը հետն էր: Նրանք երկուսով ուժ էին ներկայացնում: Իսկ իր որդին, այո, հետաքրքիր կերպար է, այ ինքը կարող էր լինել այն արքան, որը թեկուզ հետ կխլեր Տիգրանի կորցրածը: Արտավազդը հեռատես էր, ամեն ինչ հասկանում էր, բայց չուներ այն վճռականությունը, ռազմատենչ գծերը, որ պետք էին այդ ժամանակ հայ թագավորին: Քանի անգամ նա կարող էր պարթևների հետ ջախջախել Հռոմը, բայց միշտ խուսափում էր: Հռոմը ՄԻՇՏ ուժեղ է եղել իր դիվանագիտությամբ, անգամ երբ բանակ չի ունեցել, կարողացել է իր կամքը պարտադրել՝ հակառակորդին ժամանակ չտալով ուշքի գալ և հասկանալ, որ իր առջև անպաշտպան մի կայսրություն է, որը չի դիմանա նույնիսկ մեկ հարվածի:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքդ ասացիր որ կպարտվեր, բոլորն էլ սխալներ գործում են, դե հիմա եթե դու Տիգրանի տեղը լինեիր ի՞նչ կանեիր, դե եթե այդպես քննադատում ես նրա արարքը ես կուզենայի քո առաջարկած ելքը իմանայի, եթե իհարկե կա այդպիսի ուրիշ ելք:
    Իմ կարծիքով Արտավազդը թագավոր լինելու համար չէր ծնված, ինքը մի քիչ թույլ բնավորության տեր մարդ էր, դե լավ ասում ես դեմ ելավ Տիգրանի վարած քաղաքականությանը, դե Աստղ եթե սխալ էր Տիգրանի վարած քաղաքականությունը, իսկ որդունը ճիշտ ինչու Արտավազդը չկարողացավ, ինչու՞ չստացվեց:
    Տիգրանը իր ա վարած քաղաքականության շնորհիվ միացրեց մեր տարածքները, եթե Տիգրանը քո համար մեծ չէր ուրեմն մենք մեծ չենք ունեցել, բոլոր ժամանակներում պառակտված ենք եղել, նախարարները ամեն մեկն իրա համար էր ու չէին ենթարկվում թագավորին, իսկ Տիգրանը բոլորին իրա բռի մեջ հավաքեց:
    Այլ ելք առաջարկե՞մ. ես իր փոխարեն չէի նստի գահին ու սպասեի, թե հռոմեական լեգեոնները երբ են մտնելու իմ կայսրության տարածք: Ամեն մի պատահար արդյունք է սխալ հաշվարկի: Իսկ որդիներից Արտավազդին նկատի չունեի, այլ՝ Տիգրանին: Արտավազդի գործը պիեսներ գրելն էր, թող գրեր: Իսկ բռի մեջ հավաքելու պահով, համաձայն եմ, էդպես մեկ էլ Լևոն 2-րդն է արել՝ անգամ սպանությունների գնով, ուրիշ ոչ մի թագավոր, Արշակունիներին մեծ մասամբ չհաջողվեց:

    Հասկանում եմ՝ հիմա հեշտ է խոսելը, քննադատելը, բայց ամենապրիմիտիվ բաներն եմ ես ասում: Իսկ Տիգրանի հաղթանակներով ես էլ եմ հպարտացել, դպրոցական տարիքում պատմության մրցույթին մեր խմբի անունը հենց Տիգրան Մեծ էի դրել, խմբի նշանն էլ Մեծ Հայքի տարածքն էր՝ վրան Տիգրանի նկարը: Էնպես որ իմ ասածները բնավ նպատակ չունեն նվաստացնելու: Այո, նա մեր միակ կայսրն էր, բայց եթե նրա նման շատերը լինեին ու կռիվ տային կայսրության օտար հողերի համար էլ, ոչ թե սահմանափակվեին միայն մեր սահմաններով, կորուստներն էլ գուցե քիչ լինեին:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.01.2010, 19:46:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (07.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս ենք մենք սնվում աշխատանքային ընդմիջման ժամանակ
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 09.09.2015, 18:41
  2. Հայդիզայնը ներկայացնում է
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.10.2011, 00:30
  3. Ներկայացնում է Հայֆիլմ կինոստուդիան…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Կինո
    Գրառումներ: 4
    Վերջինը: 31.03.2010, 07:51
  4. pagefile.sys ինչ ա իրանից ներկայացնում
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.08.2008, 01:07
  5. Կարմիր Խաչը և Աստրալ ակումբը ներկայացնում են
    Հեղինակ՝ Rock&Roll, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.03.2008, 14:38

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •