Առօրյայում մենք հաճախ ենք օգտագործում <<մաքուր խիղճ>>, <<հանգիստ խիղճ>> արտահայտությունները:
Փորձեք վերհիշել դրվագներ Ձեր կյանքից, երբ արտաբերել եք <<խիղճս մաքուր է>> կամ <<խիղճս հանգիստ է>> արտահայտությունները:
Առօրյայում մենք հաճախ ենք օգտագործում <<մաքուր խիղճ>>, <<հանգիստ խիղճ>> արտահայտությունները:
Փորձեք վերհիշել դրվագներ Ձեր կյանքից, երբ արտաբերել եք <<խիղճս մաքուր է>> կամ <<խիղճս հանգիստ է>> արտահայտությունները:
Մենք հաճախ օգտագործում ենք նաև <<խղճի ազատություն>> հասկացությունը: Այն նշանակում է մարդու իրավունք` ունենալու անկախ ներքին հոգևոր կյանք և համոզմունքներ: Զուտ բարոյագիտական տեսանկյունից <<խղճի ազատություն>> արտահայտությունն անիմաստ է, քանի որ խղճի մեջ ազատության իմաստն արդեն իսկ ներառված է:
Համեմատեք <<պարտք>>, <<խիղճ>>, <<ամոթ>> հասկացությունները:
Առաջադրանքներ եք տալիս ակումբցիների՞ն:![]()
Ուրեմն ձելը բիլօ տակ...
Մարդու խիղճը անկախ ա շրջապատի կարծիքից: Դրանով խիղճը տարբերվում ա ամոթից: Ընդհանրապես խիղճ և ամոթ հասկացությունները իրար մոտիկ են:
Ամոթը ամբողջովին շրջապատի մարդկանց կարծիքների վրա է կառուցված, որոնք էլ հենց կարող են հանդիմանել: Որքան շատ է ամոթը, այնքան ամոթ ապրող մարդու համար կարևոր է չուժոյ մարդկանց կարծիքը: Լոգիկան հետևյալն է. « Նրանք իմ մասին կմտածեն այսպես...»: Բայց և այնպես ամոթը կա, քանի որ « Նրանք կմտածեն...»:Իսկ խիղճը այլ է, ավելի անհատական է: Դու ինքդ քեզ ես տալիս գնահատական:
Խղճի դեպքում գործողությունները, գնահատականները կապված չեն շրջապատի կարծիքներից, այլ կապված է պարտքի զգացումի հետ: Խիղճը ինքնին ներքին ձայն ա, բայց մեր ձայնը չի ուրիշ է, անկախ մեր եսից, ձայն ուրիշ «եսի»: Խիղճը ամոթի սպեցիֆիկ ձևն ա ու պարունակությունը անհատական ա:
Խիղճը արդարություն ա պահանջում , որն էլ ամեն մեկիս պարտքն ա մեր իսկ նկատմամբ, այսինքն պարտքի զգացումը խղճի համար կառուցված ծրագիր ա, որը մեզ հիշեցումների միջոցով փորձում ա խիղճը սարքին վիճակում պահել: Մի խոսքով ամոթն էլ, խիղճն էլ, պարտքի զգացումն էլ նույն հարթության տարրեր են:
Շատ չխոսամ, թե չէ արդեն հիմարություններ են մտքիս գալիս ու ուզում են, որ իրանց գրեմ:![]()
Чеширский КотЭ
Pagan_Angel (07.01.2010), Գաղթական (08.01.2010), Դեկադա (07.01.2010)
ի՞նչ կապ ունեն պարտքն ու խիղճը:
պարտք հայրենիքի հանդեպ, պարտք ծնողների նկատմամբ թե՞ պարտք մարդկության նկատմամբ:
թեկուզ կարծում եմ (հենց նոր միտքս եկավ) որ խիղճը դա հենց պարտքն է ինքդ քո հանդեպ:
գումարած դրան ես մտածում էի, որ իմ աստված իմ խիղճն էհետեվություն՝ իմ աստված դա իմ պարտքն է՞:
Gayl (07.01.2010)
Էտ դեպքում ո՞նց ա խիղճդ մաքուր: Մարդուն «ուտել» հոգեպես ու խիղճը մաքուր մնա՞....Այսինքն կարևորը էն ինչ ասելու էիր ասեցիր, իսկ հետևանքները ինչ կլինեն՝ մեղմ ասած թքած ունես....
Չնայած չեմ զարմանում, քանի որ շատ հաճախ ա պատահում, երբ մարդկային ցասումն էնքան ա մեծ, որ մենակ մտածում են ինչ կա կուտակված հոգում դուրս թափեն ու թվում ա թե դրանից հետո խիղճը և՛ կհանգստանա, և՛ մաքուր կմնան իրենք իրենց առաջ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ