Խիղճ,խղճահարություն,մեղքի զգացում....
Ինչ ահավոր է այս ամենը և հաճախ է կրծում հոգիդ:
Իսկ դրա դեմ հնարավո՞ր է պայքարել:Մենակ չասեք կամքի ուժ,համառություն.....այս ամենից էլ շատ ունեմ....
Խիղճ,խղճահարություն,մեղքի զգացում....
Ինչ ահավոր է այս ամենը և հաճախ է կրծում հոգիդ:
Իսկ դրա դեմ հնարավո՞ր է պայքարել:Մենակ չասեք կամքի ուժ,համառություն.....այս ամենից էլ շատ ունեմ....
Խիղճը հաղթահարելու համար պտի սառնասիրտ մարդ լինես, իսկ ամենալավ միջոցներից մեկն էն ա, որ չանես այն, որի համար գիտես, որ խիղճդ կարող ա հետագայում տանջի:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Խղճի դեմ պետք չի պայքարել:Նույնիսկ ես կասեի անիմաստ է:Ետ շատ լավա որ դու խղճի զգացում ունեսորովհետև մարդը մարդ չի արանց խղճի:Համաձայն եմ Արիսոլի հետ որ պետք չէ այնպիսի բան անել որ հետո խիղճդ խեղդի բայց դե մեկ մեկ
……
Դրա համար ասում են ամենալավ դեղը ժամանակն ա բացի դրանից պետք է հիշել որ ոչ մի մարդ էլ անթերի չի ու բոլորս էլ սխալվում ենք
ԿԱՐԵՎՈՐԸ ԵՏ ՍԽԱԼՆԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՉԿՐԿՆԵՍ![]()
Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը ազատ արտահայտելու իրավունք:
ԴԵ ԱՐՏԱՀԱՅՏԵՔ ԵԼԻ
Հավատա ժամանակը երբեք չի կարող դեղ լինել… Դրանով միայն մեզ հույս ենք տալիս, որ ինչ որ ժամանակ էլ կանցնի ու սա էլ կանցնի, բայց իրականում ժամանակն անցնում է, բայց երևույթն այդպես էլ չի անցնում:
---------- Ավելացվել է՝ 07:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 06:45 ----------
Տարօրինակ է՝ մենք խուսափում ենք խղճից, խղճահարությունից: Այն մոդայիկ չենք համարում: Բայց ինչու՞: Որովհետև մենք ինքներս ենք խղճալի… Ինչով ենք մենք առավել, որ կարող ենք մեզ թույլ տալ դիմացինին խղճալ: Գուցե մենք ենք խղճալին, այլ ոչ թե նա ում մենք խղճում ենք: Եկենք առաջինը մենք մեզ նայենք, հետո նոր ուրիշին թերագնահատենք ու խղճանք: Բացի այդ էլ կարիքը չկա այդ զգացումը հեռացնել մեջներցդ, այն հենց այնպես քեզ տրված չէ: Ամենավտանգավոր կենդանին աշխարհում՝ մարդն է… Գոնե սրանով մեղմացնում ենք մեր վտանգավոր լինելու աստիճանը: Չէ որ ունենք այսպես կոչված խղճի խայթը, որը ոմանց «տանջում է», իսկ ոմանք էլ դրանից չունեն:
Ակումբցի ծնողներ այցելե՛ք http://aibengim.do.am/:
E-la Via (11.07.2010)
Օրինակ կարող եք ասել արդյոք չեք խղճում աղբամանը փորփրող և ուտելու գեթ մի բան փնտրող կնոջը կամ էլ չէք խղճում մուրացկան երեխաններին որոնք զուրկ են այն ամենից ինչը փառք Աստծո ունենք մենք???Այսպիսի դեպքերը ցավոք շատ են և ավելի ու ավելի ցավալի…
Համաձայն եմ ձեզ հետ:Խիղճը այն սահմանն է որը տարանջատում է մարդուն գազանից, բայց ցավոք մեր հասարակությունում կան այնպիսի անհատներ որոնք ավելի շուտ գազան են քան մարդ:
Ինձ չի թվում որ մարդուն խղճալը սխալ է կամ եթե մեկը քեզ ինչ որ հարցում խղճում է ապա ուզում է քեզ վիրավորած լինել…
Այ վիրավորանք է խղճուկ լինելը, այսինքն լինել մի փոքր,թերի,ցածր/ասողից/ մի էակ:
Եթե մարդուն խղճում են դա չի նշանակում որ նա խղճուկ է…
Խղճուկը արդեն վիրավորանք է, որը արդեն խոցում է ցանկացած մարդու ինքնասիրությունը:
Երևի ես ավելի հստակ չէի ձևակերպել թեմաս![]()
Ես միշտ աշխատում եմ իմ կյանքի ուղիում քայլել մտածված և պատկերացրեք ստացվում է մոտս, բայց միշտ մնում է մի բայց....![]()
Ինձնից անկախ մարդկանց խղճում եմ, ամենաթույլ կողմերիցս մեկն է դառել և զգում եմ,որ ինձ խանգարում է այդ բայցը:
Երևի դու ճիշտ ես,մարդ պետք է սառնասիրտ լինի և հաճախ կյանքին նայել մատների արանքով, ամեն ինչ սրտին մոտ չընդունի, հասկանում եմ այսքանը,բայց ոչինչ անել չեմ կարող:
_____________________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Ինչքան հասկացա, տվյալ դեպքում խոսքը ոչ թե խղճի, այլ խղճահարության զգացման մասին է։ Հուսով եմ՝ թեմայի հեղինակը դեմ չի լինի, եթե վերնագիրը խմբագրեմ՝ թեման վերանվանելով «Խղճահարություն»։
Իսկ խիղճը, ինչպես ոմանք արդեն նշեցին, խիստ կարևոր ու օգտակար բան է, և բոլորովին կարիք չկա դրանից ազատվելու։ Այն մեր բարոյական անկումը կանխող ու մեզ ճշմարիտ ուղու վրա դնող ամենահզոր ուժն է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.04.2007, 10:13:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
E-la Via (11.07.2010)
Վայ ինչ լավ է ազատ լինել և քո մտածելակերպը գրել այս ֆորումում,ազատություն տաս քո մտքերին:
Ես նորից եմ ուզում վերադարնալ այս թեմային, այսքան ամիսներին շատ էի ցանկանում սառնասիրտ մարդու կերպար ստեղծեմ ինձ համար,լինել այդիսինը,հեռու վանեմ ինձանից այս ահավոր զգացմունքը,բայց ավաղ անհնարին էր,չի ստացվում պատկերացնում եք,նույնիսկ երբ կապ չունեն այդ մարդիկ ինձ հետ էլի խճում եմ,մայրս ամեն անգամ այդ նկատելիս ջղայնանում է վրես. Լավ բերեմ մի ռեալ օրինակ- մեզ մոտ պայմագրով աշխատանքի է ընդունվել մի հասակով մարդ,որ իբրև ծրագրեր է դնում մեր հիմնարկում,բայց պատկերացնում եք խեղճը ի վիճակի չի կատարելու իր խոստումը,իր ծրագիրը իրականություն դարձնի,անցյալ անգամ ոնց էի խղճում,թողաց գործերս նրան եմ օգնում,ախր նա իր ընտանիքի համար փող է աշխատում,նա ավելին չի կարող,բայց ձգտում է և իր <կաշվից> դուրս է գալիս: Ահա ամենասովորական օրինակներից մեկը,այդպիսին եմ և չեմ կարող անտարբեր և սառնասիրտ լինել: Ինչ անեմ ժողովուրդ ջան,պայքարել այս զացմունքի դեմ չի ստացվում,այն կարծես ուժեղ է բույն դրել ենթագիտակցությանս մեջ....
![]()
Sun ճիշտն ասած չեմ հասկանում, թե ի՞նչ լավ բան կա սառնասիրտ կամ որ բերածդ օրինակը հաշվի առնելով կարելի է ասել անսիրտ լինելու մեջ որ ուզում ես այդպիսին լինես... ճիշտ է դու գրել ես, որ շատ էի ցանկանում սառնասիրտ մարդու կերպար ստեղծեմ ինձ համար,լինել այդիսինը և բերածդ օրինակն էլ վկայում է, որ անտարբեր չես քեզ շրջապատող մարդկանց հոգսերին, դժվարություններին, որ գիտես կարեկցել, օգնության ձեռք մեկնել ուրիշին և դա վկայում է որ բարի սիրտ ունես ու ոչ թե խղճում ես այլ ավելի շուտ մտնում դիմացինի վիճակի մեջ, հասկանում նրան, կարեկցում ու գործնական քայլեր կատարում նրան օգնելու համար և դա հիանալի ու գովելի է, ուստի պետք չէ փոխվես
Եվ ընդհանրապես կարծում եմ պետք է տարբերել խղճահարությունը - կարեկցանքից: Կարծում եմ, կարեկցանքը դրական հատկանիշ է, իսկ խղճահարության մեջ ասես առկա է էգո-ն, գոռոզությունն ու վերևից նաելը նրան՝ ում խղճում ենք: Կարծում եմ պետք չէ ոչ ոքու խղճալ, այլ պետք է կարեկցանքից ելնելով օգնության ձեռք մեկնել նրան՝ ով դրա կարիքն ունի:
Մի մոռացեք երբեք աշխարհի մեծագույն գանձի՝ Սրտի մասին...![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
E-la Via (11.07.2010)
Ժամանակակիս հասարակարգում ասում են, որ «խիղճը մոդա չի»։ Ի՞նչ է խիղճը ընդհանրապես, տանջե՞լ է այն ձեզ երբևէ և կա՞ն մարդիկ, որոնք իրոք զուրկ են խղճից։
Խիղճը իմ պատկերացմամբ դա մարդու սեփական հոգեկան աշխարհի կողմից նրան այս կամ այն բանը այս կամ այն չափով թույլ տալ չտալու քանականան չափանիշն է։
Խիղճը իմ մտածելակերպով մարդու տարիքի հետ բավականին գլոբալ փոփոխություն է կրումերևի թե դա կապված է աշխարհայացքի /աշխարհընկալման/ փոփոխության հետ
Օրինակ փոքր տարիքում ես խուսափում էի ֆիզիկական ուժ կիրառել որևէ մեկի նկատմամբ անգամ երբ դա անհրաժեշտ էր լինում մեկա խիղճս չէր թույլատրում դա անելսակայն հիմա անեմ ինչ փոխվել է
Կամ փոքր տարիքում շատ էի ազդվում երբ ինչոր անարդարություն էի տեսնում/ օրինակ կատուների նկատմամբ/ հիմա էլ եմ ազդվում բայց էտքան ծանր չեմ տանում
Դպրոցում մինչև 8-9 դասարանը խիղճս թույլ չէր տալիս որևէ առարկա արտագրել։ 9-10 ու մի քիչ փոխվեց և որոշ բաներ փորձում էի չսովորեի, իսկ հետո երևի գիտելիքների անհրաժեշտության գիտակցումը և արդարության մասին պատկերացումների փոփոխությունը ստիպեց փոխել այդ մտածելակերպս և վերադառնալ մինչև 8րդ դասարանի մտածելակերպին![]()
Loading your personal settings....
Խիղճը մարդու մտացածին դատավորն է...կա'մ կբանտարկի, կա'մ կազատի...
Բոլորս էլ ունենք մեր ներքին Ես-ը: Դա այն ես-ն է, որին մենք համառորեն թաքցնում ենք աշխարհից: Դա մեր սրբության սրբոցն է, ուր ինքներս էլ հաճախ չենք լինում: Արտաքին Ես-ով մենք շփվում ու հաղորդակից ենք լինում աշխարհին, կիսվում այլոց հետ: Բայց ժամանակ առ ժամանակ, հատկապես կարևոր քայլ անելուց առաջ (ցավալիորեն ավելի հաճախ՝ հետո), մեր երկու ես-երը նստում են խորհրդի, արդարացնում կամ դատապարտում անելիքը (արվածը), դրանով իսկ հարստացնելով իրար, կատարելագործվելով՝ ծնում երկուսին էլ հաճելի և ընդունելի որոշում: Այս պրոցեսն է, որ կոչվում է խիղճ: Համաձայնության եկած ես-երի տիրոջ խիղճն ասում են հանգիստ է, հակառակ դեպքում՝ խիղճը տանջում է:
Արդար-անարդարի մասին չէր ասածս, այլ ընդունելիի: Մի արա ուրիշին այն, ինչ չէիր ուզի որ քեզ անեն: Սա արգելք չի, սա խորհուրդ է: Խորհուրդ խիղճը հանգիստ պահելու: Խիղճը անձի էության ծնունդ պիտի լինի և ոչ հասարակության պարտադրված կարծիքի: Հրանտ Մաթևոսյանի "Ծառեր" պատմվածում են այս բառերը. Խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: :
Այո՜, առյուծի խիղճն է խիղճ. ոչխարի խիղճը՝ խեղճություն է:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
E-la Via (11.07.2010)
Խիղճը ներքին ձայնն է, որ նախազգուշացնում է, թե մեզ ինչ-որ մեկը հետևում է:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Խիղճ.......
Իմ կարծիքով խիղճը և արժանապատվությունն այն բաներն են, ինչի հաշվին չի կարելի ոչինչ զիջել կամ զոհաբերել: Ես իրոք այն հավասարեցնում եմ արժանապատվությանը: Հետևաբար ամբողջովին կիսում եմ այն տեսակետը, որ եթե մարդուն հարգում ես, ապա պետք չէ խղճալ: Պատկերացրեք, որևէ մեկը Ձեզ խղճում է, լավ չի չէ?????????
Վերջին խմբագրող՝ azat11: 23.07.2008, 01:52:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ