Տրիբուն ջան, էս գրառումիցս՝
կարելի էր ենթադրել, որ մենք եվրոմիություն չենք ձգտում: Այ որ եվրոմիության երկրները դարձի գան ու ընդունեն, որ իրանք մեր ղոլերից են, եվրոմիության կենտրոնն էլ տեղափոխեն Բռուն, մենք սրտաբաց նրանց կընդունենք: Էն անառակ որդու վերադարձի նման:
Այ էս ուղղությամբ պետք ա մտածել:
Քեզ ասեմ, որ փաստեր կան, որ Շառլ Դը Գոլը մանկությունը Կապանում ա անցկացրել: Հերը մեր ղոլերում պղնձի արտադրության բիզնես ա ունեցել, տղուն էլ հետը բերել ա, ասել ա թող իր ակունքներին մոտ լինի:
Հ.Գ. Նորից հիշեցնեմ վերևում գրածս: Էս թեման նվիրված ա զուտ գենետիկային ու պետք չի քաղաքականացնել: Քաղաքական քննարկումները պատիվ չեն բերում գիտությանը:
Էջանիշներ