Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
էն իրավունքով ու երեսով, որ նույն, մեզնից հազար անգամ ավելի շատ կեղտ ունեցող երկիրը մեզ վատաբանում ա ու ոչ մի ավելորդ հնարավորություն բաց չի թողնում մեր մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու.....
հիմա, դու ինչի ես բռնանում իմ` ինֆորմացված լինելու իրավունքի վրա??
Ես դեմ չեմ ինֆորմացված լինելու քո ու բոլորի իրավունին, պարզապես եթե մեդալի մի կողմը դիտարկում ենք, պետք է մյուս կողմն էլ դիտարկենք:
Հիմա մեզ ավելի օգտակար կլիներ մտածել, թե ինչու՞ է հաղթած երկրի ազատամարտիկը պարտված երկրի վետերանի բախտին արժանանում: Այ եթե հարցը էդ տեսակետից դիտարկենք, կլինի նորմալ:

Բայց եթե ադրբեջանի թերությունները նշելով դուք ձեզ լավ կզգաք՝ խնդրեմ: Ես ավելի վատ եմ զգում դրանից:

Եթե մեր տանը ես քիչ աշխատավարձ ստանամ, ու դա չհերիքի ինձ նորմալ ապրելու համար ու նստեմ կնոջս մոտ քննարկեմ, թե հարևան Վալոդը քիչ փող ա բերում տուն, բայց միևնույն ժամանակ բոլորս էլ պարզ գիտակցենք, որ Վալոդը, ճիշտ ա, քիչ ա վաստակում, բայց այնուամենայնիվ ինձնից շատ ա վաստակում, ես կվերածվեմ վատաբանողի: Դա քննադատություն չի, դա բամբասանք ա, որը մեզ հարիր չի: