User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քեզ հետաքրու՞մ է քո գեների մաքրությունը:

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, ես գենեիկորեն մաքուր հայ եմ:

    11 18.97%
  • Ոչ, թքած ունեմ գեների վրա, ես հայ եմ:

    37 63.79%
  • Սեփական տարբերակ կամ պատասխան չունեմ

    10 17.24%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 185 հատից

Թեմա: Մաքուր գեներ, մաքուր արյուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ըհը... այ ապրես.... բայց տես ինչքան լավ կլինի չէ, որ քո նշած դրական հատկանիշները ունենա իսկական հայը, ոչ թե հայացած օտարազգին...... ես էլ շատ օրինակներ ունեմ..... մի լուսանկարիչ կա, ամեն տարի մեր օֆիս իր`Հայաստանի լուսանկարներն ա բերում`օրացույց սարքած..... էտ մարդը գիտես ոնց ա սիրում մեր բնությունը... այնպիսի տեղերից նկարած լուսանկարներ ա ցույց տալիս, որ մարդու ոտքը կարող ա դրած չլինի.... վերջը, մի հրաշք մարդ... բայց ամենակարևորը, այդ մարդը հույն ա..... որ խոսացնում էլ ես, ասում ա "էս իմ երկիրն ա, ոնց կարամ չսիրեմ".... 1000 հատ քո ասած армянин-ներից արժի..... հիմա, ինչի ես չեի ուզի, որ նման մարդիկ շատ լինեին, էն էլ հայ?? հաստատ կուզեի......
    Ամբողջ իմաստը հենց էդ մարդկանց օտարազգի չհամարելն է: Ընկերոջս թաղում մի «գեներով» ռուս տղա է ապրում: Ռուս հոր ու մոր զավակ է, էստեղ որդեգրել են: Ամբողջ կյանքում՝ նորածին ժամանակից սկսած, Հայաստանում է ապրել: Տեսքից տիպիկ ռուս է՝ շեկ, կապույտ աչքերով, ռուսական քթով: Հիմա էդ տղան իր մտածելակերպով, վարվելակերպով, մի խոսքով՝ ամեն ինչով հարյուր տոկոսանոց հայ է: Մաքուր հայ: Ցեղասպանություն, խորոված, Գառնի-Գեղարդ, պպզել-թքել, թաշախուստ: Ինձ համար, համենայն դեպս, ինքը իսկական հայ է: Որովհետև մարդու ինքնությունը որոշում են իր արարքներն ու մտածածը, իսկ էդ տղան ցանկացած իրավիճակում մտածում ու գործում է որպես հայ: Հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինքը շեկ է, թե սև:

    Նմանապես՝ հիմա որոշ մարդիկ պնդում են, որ իսկական հայը էն մարդն ա, ով գեներով էլ ա «մաքուր» հայ: Մի կողմ թողնենք էն փաստը, որ գեներով «մաքուր» հայ էլ չկա, չէր էլ կարող լինել, քանի՜ հազար տարի է անցել: Ի՞նչ նշանակություն ունի, թե էդ մարդու նախնիների մեջ քանի թուրք, պարսիկ, հույն կամ հրեա է եղել. եթե ինքը հիմա ապրում է, ասենք, Քանաքեռում, անունը Վարդան է, շրջապատում Ճուտ են ասում, անհրաժեշտության դեպքում էլ կգնա Ղարաբաղ՝ կռվելու: Կամ ասում են, որ էսինչ գենային կազմը էնինչ գենային կազմց ավելի լավն է. հենց նույն արիականության օինակը: Եղբայրներ ջան, մարդկանց միավորում է ոչ թե իրենց գենային կազմը, այլ իրենց գաղափարների, նպատակների, նախընտրությունների (և այլն) ընդհարնությունը: Առավել ևս՝ ոչ մի գենային կազմ երբեք ի զորու չի եղել ու չի լինի մարդու ծննդդյան օրից ի վեր պայմանավորելու նրա ապագա կարծիքներն ու գաղափարական ուղղվածությունը: Անկախ իր գեներից՝ մարդը կարող է լինել նացիստ, դեմոկրատ, ֆիզիկոս, հայրենասեր, համասեռամոլ, էսթետ, վախկոտ և այլն: Մինչև հիմա մարդկությանը քանի՞ խմբակցություններ, միություններ ու նման այլ բաներ են հայտնի, որտեղ մարդկանց միավորողը եղել է իրենց գենային կազմը: Քանի՞ Շիկահերների կուսակցություն է եղել: Կամ քանի՞ Բոյովների հեղափոխություն: Ուղիղ քթով մարդկանց հանրապետություն: Էական չի դա: Էականը մարդկանց վարքն ու մտածելակերպն են:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.12.2009), Nareco (20.12.2009), One_Way_Ticket (20.12.2009), Yevuk (20.12.2009), Բիձա (23.12.2009), Երվանդ (20.12.2009), Ջուզեպե Բալզամո (20.12.2009), Ռուֆուս (20.12.2009), Տրիբուն (21.12.2009)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    խաշ դնել ու նարդի խաղալ իմացող
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղասպանություն, խորոված, Գառնի-Գեղարդ, պպզել-թքել, թաշախուստ
    Ես խաշ/խորոված պատրաստել չգիտեմ, նարդի խաղալ չեմ սիրում, պպզել-թքելուց կիլոմետրով հեռու եմ, Գառնիով էլ չեմ հպարտանում: Բայց ինձ հայ եմ համարում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (20.12.2009)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խաշ/խորոված պատրաստել չգիտեմ, նարդի խաղալ չեմ սիրում, պպզել-թքելուց կիլոմետրով հեռու եմ, Գառնիով էլ չեմ հպարտանում: Բայց ինձ հայ եմ համարում:
    Չէ հա, քեզնից ի՞նչ հայ :

    Հային բնորոշ հատկանիշները էդքանով չեն սահմանափակվում, չմտածես :
    DIXI
    carpe noctem

  6. #4
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խաշ/խորոված պատրաստել չգիտեմ, նարդի խաղալ չեմ սիրում, պպզել-թքելուց կիլոմետրով հեռու եմ, Գառնիով էլ չեմ հպարտանում: Բայց ինձ հայ եմ համարում:
    Ապեր նարդին հայերինը չի պպզել թքելն էլ մեր գեները չեն թելադրողը, որ խորոված անել չգիտես էդ հլը տանելի ա, բայց, որ Գառնի-ով չես հպարտանում այ էդ արդեն տխուր ա
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  7. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Կարծում եմ՝ թեմայից շեղված չեմ լինի, եթե մի հոդված դնեմ

    ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ

    ԲՈՒՇՄԵՆ ԱԴԱՄԸ ԵՎ ԲՈՒՇՄԵՆՈՒՀԻ ԵՎԱՆ` ՉՈՐԱՑԱԾ ԴՐԱԽՏՈՒՄ



    Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խումբը երկարատեւ գենետիկական հետազոտություններ է անցկացրել աֆրիկյան ազգությունների շրջանում եւ պարզել, որ երկրագնդի վրա ապրող հնագույն մարդիկ հարավաֆրիկյան բուշմեններն են:

    Դոկտոր Սառա Տիշկոֆֆի գլխավորած գիտնականների միջազգային խումբը հանգամանալից ուսումնասիրել է աֆրիկյան 121 ազգությունների 3 հազար նեկայացուցչի: Այդ նպատակով գիտնականները ծայրից ծայր կտրել են «սեւ մայրցամաքը», արյան նմուշ վերցրել ջունգլիների եւ անապատների բնակիչներից` Սահարայից մինչեւ Կալահարի: Բազմաթիվ անգամ նրանք հազիվ փրկվել են տարատեսակ ապստամբներից, թեեւ կառավարական զորքերն էլ ոչ պակաս մահացու վտանգ են ներկայացրել բազմազգ գիտախմբի համար: Այնուհանդերձ. 10-ամյա գիտահետազոտական աշխատանքները վերջակետ են դրել բանական մարդու ծագման բնօրրանի շուրջ բանավեճերին: Դրախտի կոորդինատներն արդեն ճշգրիտ հայտնի են, բացի այդ, հայտնաբերվել են մոլորակի հնագույն բնակիչները` մարդիկ, ովքեր գենետիկորեն առավելագույնս են մոտ 50 հազար տարի առաջ հոմո սապիենսին:

    Գիտնականները կազմել են ժողովուրդների գենետիկական քարտեզը: Պարզվել է, որ ամենաշատը գենետիկական բազմազանությունը առկա է հենց Աֆրիկայում: Մարդ արարածի աֆրիկյան ծագման վարկածը արդեն մի քանի տասնամյակ գիտական շրջանառության մեջ է, բայց միայն այս գիտափորձն է ներկայացրել դրա օգտին գենետիկական ծանրակշիռ փաստարկը: Հնագույն երկրացիները որսորդների փոքրաթիվ ազգությունն է` բուշմենները, նրանք խոսում են արտառոց լեզվով, որն էլ համարում են մարդկության նախալեզուն: Տարօրինակ են այդ լեզվի ոչ միայն կանոնները, այլեւ մինչեւիսկ հնչյունները: Օրինակ, բուշմեներենի մի բաղաձայն նկարագրելու համար պետք է գրել` «հիշեցնում է շամպայնի շշից թռչող խցանի ձայնը»: Բուշմենները ապրում են Նամիբիայի եւ Կալահարիի անապատներում եւ, ամենայն հավանականությամբ, հենց այդ տարածքում է եղել աստվածաշնչյան Դրախտի Պարտեզը: Իսկ ավելի որոշակի` բուշմեն Ադամը եւ բուշմենուհի Եվան ապրել են Կունենե գետի ափին` 12.5 աստիճան արեւելյան երկայնության եւ 17.5 աստիճան հարավային լայնության տարածքում: Հնարավոր զբոսաշրջիկներին, սակայն, պետք է հիասթափեցնենք` այնտեղ վաղուց դրախտային եղանակ չէ, ինչպես աշխարհի արարումից 7518 տարի առաջ, եւ ոչ միայն դրախտի, այլեւ սովորական խնձորենի չի աճում:

    Հայաստանը կամ, ավելի ճիշտ, պատմական Հայաստանը մարդկության բնօրրան համարողներին այս լուրն, անշուշտ, դուր չի գա, եւ նրանք բուշմեններին ջղայնությունից «դուշմեն» կկոչեն: Իսկ ավելի լուրջ` երկրագնդի այս կամ այն ծայրում դրախտի որոնումները սրանով չեն սկսվել եւ սրանով չեն ավարտվելո՜ւ: Այնպես որ, ավելի լավ է` մտածել Հայաստանը դժոխքի չվերածելու մասին:

    Ա. Հ.
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (21.12.2009), Հայկօ (20.12.2009), Տրիբուն (21.12.2009)

  9. #6
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Հայաստանը կամ, ավելի ճիշտ, պատմական Հայաստանը մարդկության բնօրրան համարողներին այս լուրն, անշուշտ, դուր չի գա, եւ նրանք բուշմեններին ջղայնությունից «դուշմեն» կկոչեն:
    Մարդկության բնօրրան ասվածն, ինչ խոսք չափազանցություն է: Բայց էն , որ Հայկական Լեռնաշխարհն ինչ ինչ ազդեցություն ունի արդի քաղաքակրթության վրա կարծում եմ ընդունելի է: Մարդկային աշխարհայացքի ձևավորման, և դրան հետևող մշակութային ու գիտական մտքի ծննդավայր է այն տարածքն, որ հայերն իրենց են համարում: Բայց կան նաև այլ ազգեր, որ համառորեն իրենց կապում են այս տարածքի հետ, նախահայրենիք են կոչում, մեզ ՝ եկվոր: Նույնիսկ գնում են ավելի հեռու իսկական զտարուն հայ համարելով իրենց, իսկ մեզ խառնածին ու սամազվանեց (Էդ Խաչիկյանը ես ե՜մ…) Եվ դա անում են հազարավոր կիլոմետրերի հեռուներից: Ազատ խոսքի իրավունք կա, անում են: Իսկ կա՞ հիմք… միգուցե կա՞ հիմք: Կարծում եմ գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում ավելի պարզ պատկեր է լինելու (ասեմ,որ ինքս անվերապահորեն չեմ ընդունում նման հետազոտությունների արդյունքները) ու նոր լույս է սփռվելու լեգենդ-ավանդույթների և էլի շատ բաների վրա: Տարիներ առաջ էր, ձեռքս ընկած մի գրքույկի հեղինակ, "բավական հիմնավորած ու սահուն", լեզվաբանական հանգույցներով կապում էր Հայկազուն Գեղամին կելտերի հետ: Ղ-Լ, Աղի- անալի, Գեղամ-գելամ, կելամ-կելտ…ամ (սա իմ շորթքաթն էր, հեղինակն ավելի լավ էր մատուցում ՝ թող ներող լինի): Ու հիմա Տրիբունի հուշած ht35 գենոտիպի մասին կարդալուց հետո, տարիներ առաջ կարդացածս ցնդաբանությունը նոր լույսով երևաց, կամ նոր ստվեր գցեց…
    Հնարավոր է, որ համաշխարհային ջհուդամասսոնականությունն իր ստոր նպատակներն է հետապնդում նման հետազոտություններով: Բայց մեզ դրանից վատ բան չի կարող սպասել, քանի դեռ մենք իրական տերերն ենք էն տարածքի, որին նրանք ոտնձգում են, նույնիսկ եթե գենետիկ ղրղզներ ենք… Հայաստանը մերն ա՝ հայ ենք:

    Հ.Գ. Իրենց հայ-գեների մաքրության մեջ վստահ իմ ակումբակիցներին խնդրում եմ ասել այն լաբորատորիայի տեղը, որտեղ իրենց գենետիկ անալիզն են արել… ես էլ եմ ուզում ստուգվել:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (21.12.2009)

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մեզ դրանից վատ բան չի կարող սպասել, քանի դեռ մենք իրական տերերն ենք էն տարածքի, որին նրանք ոտնձգում են, նույնիսկ եթե գենետիկ ղրղզներ ենք… Հայաստանը մերն ա՝ հայ ենք:
    Հազար տոկոս համաձայն եմ այս մտքի հետ:

    Ու իմ կողմից ավելացնեմ նաև, որ էական չի, թե հնեդվրոպական ցեղերին ելման կետը կլինի սիբիրի տափաստաններում, Չուկոտկայում, Ալավերդիում, թե Ավստրալիայում: Մենք հայ ենք մեր պատմությամբ, մշակույթով, լեզվով: Մենք որպես էթնոս վերջնականապես ձևավորվել ենք հայկական լեռնաշխարհում, ու դա եղել է 48 000 տարի առաջ, թե 3000 բացարձակ նշանակություն չունի: Ինչ-որ նախնի ու իրա ապուպապ ծնվել են Արարտի ստորոտին, թե Էլբրուսի, ու հետո են գաղթել մեր կողմերը, էլի նշանակություն չունի: Սիրենք ու հարգենք մեր պատմությունն ու մշակույթը այնպես ինչպես կա, ու ավելորդ փղերով չաղավաղենք այն:

  12. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ թեմայից շեղված չեմ լինի, եթե մի հոդված դնեմ
    Ապեր, շատ լավ հոդված էս դրել: Իրոք:

    Ոչ մեկին չհետաքրքրեց թե ինչի է հնդեվրոպական ժողովուրդներին հատուկ R1 հապլոխումբը, հենց R տառով նշանակված, որը լատինական այբուբենի վերջին տառերից է:

    Ես լավ չամ հասկանում գենետիկայից, բայց կարդացածիս հիման վրա ու տրամաբանությունս աշխատացնելով ասեմ, որ գեները անըդհատ մուտացիայի են ենթարկվում, ու յուրաքանչյուր հապլոխմբի պայմանական առաջին կրողը, ըստ էության այն ամենահին նախնին է, որին կարելի ա առաննացնել տվյալ տիպիկ գենով: R1-ի ելակետը դնում են 26.800 տարի առաջ, բայց դա չի նշանակում որ այդ թվին ծնվեց առաջին հնդեվրոպացին: Դա այն պայմանական առաջինն է, որին կարող են տվյալ գենրի կրողները իրենց պայմանական նախապապ համարել: Իսկ R հապլոխումբը, ունի նախնիներ, որոնց գենետիկ կառուցվածքը ուրիշ է: Եթե գեները մուտացիայի չենթարկվեին, ապա մենք հիմա բոլորս բուշմեն կլինեինք ու սև:


  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (21.12.2009)

  14. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր նարդին հայերինը չի պպզել թքելն էլ մեր գեները չեն թելադրողը, որ խորոված անել չգիտես էդ հլը տանելի ա, բայց, որ Գառնի-ով չես հպարտանում այ էդ արդեն տխուր ա
    Դե ինչ արած, հո զոռով չէ: Գառնին ինձ մոտ լքված տնակի տպավորություն թողեց, ոչ թե լեգենդար տաճարի: Ջհանդամ, գոնե մի քիչ մաքուր պահեին կողք բոլորը:
    Մեկ էլ, ի տարբերություն հայերի մեծամասնության, չեմ հպարտանում մեր "հզոր" անցյալով, "ծովից ծով" Հայաստանով: Տանել չեմ կարող, երբ ռուսալեզու ֆորումներում հավաքվում են տարբեր կովկասցիներ ու ամեն մեկը ապացուցում է, որ մ.թ.ա. "ճ" թվականին երկրագնդի կեսը իրենցն էր:

    Հպարտանում եմ Տիգրան Պետրոսյանով, Արամ Խաչատրյանով... Դպրոցականների ծրագրավորման միջազգային օլիմպիադայի բացմանը, որտեղ առկա էին գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներ, Արամ Խաչատրյան նվագեցին: Հպարտությանս չափ չկար:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (01.09.2016), Ռուֆուս (20.12.2009), Տրիբուն (21.12.2009)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    .Հպարտանում եմ Տիգրան Պետրոսյանով, Արամ Խաչատրյանով... Դպրոցականների ծրագրավորման միջազգային օլիմպիադայի բացմանը, որտեղ առկա էին գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներ, Արամ Խաչատրյան նվագեցին: Հպարտությանս չափ չկար:
    Իսկ չի լինի՞, որ համ քո ասածով հպարտանաս, համ էլ քո ազգի հպարտանալու արժանի անցյալով: Ինչու՞ անպայման "կամ//կամ"
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    քո ազգի հպարտանալու արժանի անցյալով
    Դե փաստորեն հպարտանալու արժանի չեմ համարում:
    Մեր պատմությունը տիպիկ փոքր ազգի պատմություն է:
    "Մենք շատ հզոր էինք, ու եթե այդ զզվելի թուրքերը (այլ տարբերակներ` ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները, գերմանացիները) չլինեին, էլ ավելի հզոր կլինեինք..."

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (21.12.2009)

  19. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Դե փաստորեն հպարտանալու արժանի չեմ համարում:
    Քո իրավունքն է, թեև ես կարծում եմ, որ սխալվում ես:

    Մեր պատմությունը տիպիկ փոքր ազգի պատմություն է:
    Համաձայն չեմ - քո այդ "փոքր ազգը" շատ անգամ է ոտք մեկնել աշխարհակալ պետությունների հետ՝ Շումեր, Աքքադ, Ասորեստան, Բաբելոն, Խեթթի, Պարսկաստան, Հռոմ, Բոյւզանդիա, Արաբական Խալիֆաթ և այլն...

    "Մենք շատ հզոր էինք, ու եթե այդ զզվելի թուրքերը (այլ տարբերակներ` ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները, գերմանացիները) չլինեին, էլ ավելի հզոր կլինեինք..."
    Իհարկե, մեծապես սխալ դատողություն է, այնուհանդերձ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Աինի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր նարդին հայերինը չի պպզել թքելն էլ մեր գեները չեն թելադրողը, որ խորոված անել չգիտես էդ հլը տանելի ա, բայց, որ Գառնի-ով չես հպարտանում այ էդ արդեն տխուր ա
    Հետաքրքիր ա, Գառնին տեսած մարդիկ երբևէ Աթենքի Պարթենոնը տեսե՞լ են (թեկուզ նկարներով): Դրանք համեմատելի՞ են:

    Ես հպարտ եմ, որ մենք Գառնիի տաճար ունենք, բայց ավելի հպարտ եմ, որ մարդկային միտքն ու երևակայությունը Պարթենոնի պես հոյակապ կառույց է ստեղծել, որի մեջ 20 հատ Գառնիի տաճար կտեղավորվեր...
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բիձա (23.12.2009), Տրիբուն (21.12.2009)

  22. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, Գառնին տեսած մարդիկ երբևէ Աթենքի Պարթենոնը տեսե՞լ են (թեկուզ նկարներով): Դրանք համեմատելի՞ են:

    Ես հպարտ եմ, որ մենք Գառնիի տաճար ունենք, բայց ավելի հպարտ եմ, որ մարդկային միտքն ու երևակայությունը Պարթենոնի պես հոյակապ կառույց է ստեղծել, որի մեջ 20 հատ Գառնիի տաճար կտեղավորվեր...
    Ի միջի այլոց, Գառնիի կառուցելը ֆինասավորել է Ներոնը, իսկ ճարտարապետն էլ հույն է եղել: Այստեղից էլ զուտ հելենիստական ոճը տաճարի:

  23. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մաքուր գեներ, մաքուր արյուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, Գառնիի կառուցելը ֆինասավորել է Ներոնը, իսկ ճարտարապետն էլ հույն է եղել: Այստեղից էլ զուտ հելենիստական ոճը տաճարի:

    Հարգելիս Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է ՄԹ 76թ. իսկ Ներոնը մահացել է ՄԹ 68 թվականին, հիմա եթե կարելի է մանրամասնիր թե ինչպե՞ս կարող էր 8 տարվա մեռելը տաճարի կառուցում ֆինանսավորել..............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքուր և ազատ էլեկտրաէներգիա
    Հեղինակ՝ Tesla, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.07.2016, 23:50
  2. Արձակ. Մաքուր լիրիկա
    Հեղինակ՝ Harcaser, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.09.2012, 11:39
  3. Մահ «մաքուր» սննդից
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.09.2012, 00:22
  4. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  5. էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց,
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 25.08.2008, 20:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •