Շինարար-ի խոսքերից
Պարզ ա, երևի ուզում էիր ասել
պարզաբանած չլինի ձեր դիրքորոշումը: Բարի

Ոչ, անկեղծ ասած ուզում էի ասել եթե բացատրած չլինեն:
Մի փոքր հեռանանք թեմայից՝ մոտենալու պայմանով:
Ա. Սուքիասյան
Հայոց Լեզվի հոմանիշների բառարան
Բացատրել - Պարզաբանել, մեկնել, բացահայտել, պարզել, լուսաբանել, մեկնաբանել, բացապարզել:
Էդ. Աղայան
Արդի Հայերենի բացատրական բառարան
Բացատրել
1. Մութ՝ անհասկանալի բանը հասկանալի դարձնել, բացահայտել, պարզաբանել, մեկնել:
2. Պարզել, երևան հանել, արտահայտել,
3. Մի երևույթի բնույթը՝ էությունը պարզել, պատճառական կապը գտնել, բացահայտել:
4. Պատճառաբանել, արդարացնել:
Երբևէ չեմ հասկացել, թե մարդիկ ինչու են վատ զգում, որ իրենց ինչ-որ բան կարող են բացատրել: Ինչ վերաբերվում է կոնկրետ դեպքին, ապա ես գտնում եմ, որ այստեղ մեր տեսակետը պիտի բացատրվի, պարզաբանվի ու այստեղ բանավեճն ըստ էության բացառում եմ, համարելով, որ ընդամենը դիմացիս կողմն ամեն ինչը հաշվի չի առնում: Եթե դիմացի կողմն այդ բացատրությունը չի ընդունում կամ այդ տեսակետի հետ չի համաձայնվում, դա արդեն իր անձնական խնդիրն է:
Հիմա վերադառնանք բուն թեմային. մտավորականների չարչրկված թեմային:
Կա մի տարածված տեսակետ, ըստ որի արվեստագետը պետք է իր արվեստով զբաղվի, արարի ու քաղաքականության հետ կապ չունենա: Ըստ այդ տեսակետի արվեստագետից պահանջելը՝ խառնվել քաղաքականությանը, սխալ է: Հասկանալի ու ընդունելի տեսակետ է: Սա այն ապագան է, որի համար, մասնավորապես ես պայքարում եմ, որի մասին ես երազում եմ:
Բայց խնդիրն այն է, որ դա կարող է տեղի ունենալ իդեալական կամ իդեալականին մոտ պայմաններում: Կամ լավ, չխոսենք իդեալականի լեզվով: Խոսենք նորմալ պայմանների մասին:
Իսկ հիմա վերադառնանք իրականությանը, որտեղ կատարվում են բաներ, որոնց նորմալ կոչելն անգամ աննորմալություն է: Խոսենք աննորմալ իրողությունների ու մասնավորապես մարտի 1-ի մասին. իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիներ, անօրինական կերպով նրանց ջարդ, հալածում, մարդկանց ջղայնացած հավաքում մեկ այլ վայրում, բողոքի թեժ ու բազմամարդ ակցիա, ժողովրդի դեմ հանված զորք, ժողովրդի դեմ իշխանության կողմից կիրառված անհամաչափ ուժ, բախման արդյունքում իշխանության ձեռքից զոհված 10 քաղաքացի:
Բնավ էական չի որևէ մեկիս քաղաքական հայացքը: Կլինենք դաշնակ թե հհշական, կլինենք անկուսակցական թե հանրապետական, կլինենք շարժման կազմակերպիչ Տեր-Պետրոսյանի գաղափարական համակիր թե հակառակորդ, այստեղ արդեն այդ ամենը էական չի, որովհետև կա իրողություն, անվիճարկելի իրողություն, կա ժողովրդի դեմ հանված զորք, կան զոհեր:
Նման աննորմալ իրավիճակներում, երբ հասարակության կյանքի բնականոն ընթացքը փոխվում է ու դառնում է բառիս բուն իմաստով արտակարգ՝ ոչ թե Քոչարյանի հրամանով մտցված արտակարգ իրավիճակ, այլ իրական արտակարգ իրավիճակ, Հայաստանի փողոցներում հայի ձեռքով սպանված հայեր, յուրաքանչյուր քաղաքացիական (չշփոթել քաղաքականի հետ) գիտակցություն ունեցող մարդու մոտ առաջանում է ընդվզման զգացողություն: Յուրաքանչյուր քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդ ուզում է իր ուժերի ներածին չափ բարձր գոռա ու հայտարարի, որ տեղի է ունեցել մի խայտառակ բան, ուզում է ԸՆԴՎԶԻ: Ու եթե այդ մարդուն կողքից չեն շփոթեցնում ու կատարվածը այլ գույներով ու այլ՝ կեղծ ռակուրսից ներկայացնում, ապա այդ մարդը համապատասխան համարձակությունն ունենալու դեպքում ընդվզում է:
Սա է սխեման: Վերջ:
Հիմա վերադառնանք արվեստագետներին ու մտավորականներին:
Եթե իմ՝ քաղաքացուս մոտ ընդվզման զգացում է առաջանում ու ես ընդվզում եմ, իմ ձայնը քչերին է հասանելի դառնում, որովհետև ես ընդամենը հասարակ, սովորական քաղաքացի եմ, անլսելի ձայնով. իմ ձայնը կարող է լսելի լինել միայն այն դեպքում, եթե իմ նման հարյուրավորներն ու հազարավորները այդ ձայնը պայմանավորված ու կազմակերպված ձևով միասին են բարձրացնում:
Մեզնից այդ առումով տարբերվում են, և կտրուկ են տարբերվում արվեստագետներն ու մտավորականները: Լինելով արվեստի գործիչ, ում արվեստը սիրում ու գնահատում են մեծ քանակությամբ մարդիկ, նրանց ձայնն առավել լսելի է: Ու եթե ընդվզում է այդ արվեստի գործիչը, նրան, ի տարբերություն շարքային քաղաքացու, լսում են շատերը:
Ու ահա այսքանը բավական է, որ տվյալ արվեստագետի երկրպագուները առնվազն ԱԿՆԿԱԼԵՆ, որ իրենց սիրած արվեստագետը իրենց խնդիրները այդ աննորմալ պայմաններում բարձրաձայնեն, որովհետև վերջին հաշվով արվեստագետն ու հասարակությունը համագործակցում են, մեկն արարում է, մյուսն արարվածն իրացնում, այլ կերպ ասած արվեստագետը ոչինչ է առանց իր հանդիսատեսի ու հանդիսատեսը ակնկալիքներ ունի նրանից: Մասնավորապես ակնկալում է, որ այդ արվեստագետին հուզի հասարակության այդչափ հուզող խնդիրներն ու ինքը բարձրաձայնի:
Ունի՞ արդյոք հանդիսատեսը ակնկալելուց բացի պահանջելու իրավունք: Իհարկե ունի: Ունի ճիշտ նույնքան, որքան որ արվեստագետը իրավունք ունի մերժել այդ պահանջը: Այսինքն արվեստագետը պարտադիր չի, որ պահանջին ենթարկվի, բայց ինքը պիտի իմանա, որ իր նկատմամբ որոշակի շրջանակներում կարող է անբարենպաստ կարծիք ձևավորվել ու սա հատկապես վերաբերվում է այն արվեստագետներին, ովքեր իրենց ստեղծագործություններում իբր խոսում են հասարակության խնդիրներից, իբր ըմբոտ են, բայց երբ այդ խնդիրներն առաջանում են, երբ գալիս է ըմբոստանալու պահը լռում են, պախկվում:
Երբևէ չեմ տեսել, որ պահանջեն այն մտավորականից, արվեստագետից, ով ի սկզբանե ասել է, որ ինքը չի կարող այդ խնդիրներին խառնվել, որ ինքը չի կարող արտահայտել հասարակության այդօրինակ խնդիրները, ինքն ընդամենը իր արվեստն է արարարում: Չեմ տեսել որ պահանջեն այն մտավորականներից, ովքեր երբևէ չեն ակնարկել, որ իրենք ժողովրդի խնդիրների բարձրաձայնողն են կամ էլ ըմբոստ են: Չեմ տեսել:
Հիմա գանք ավելի սարսափելի դեպքին:
Գանք այն արվեստագետներին, մտավորականներին, ովքեր անում են լրիվ հակառակը, ովքեր ժողովրդի կողքին կանգնելու (չնույնացնել քաղաքական ուժի կամ գործչի կողքին կանգնելու հետ), այլ կանգնում են այդ ժողովրդին կեղեքողի կողքին ու դառնում նրա դատապաշտպանը: Այս տիպի մարդիկ լինում են, իմ սահմանմամբ, երկու տիպի.
- Ակամա սրիկաներ
- Իմացյալ սրիկաներ:
Ակամա սրիկաները նրանք են, ում կարողացել են խաբել, իրականություն սխալ կողմից ներկայացրել ու իրենք խաղի մեջ են մտել առանց լրջորեն խորանալու, առանց հասկանալու որ վնաս են տալու սեփական հանդիսատեսին, սեփական ընթերցողին, իր արվեստը գնահատողին, նրան, ում համար ստեղծագործում ու արարում են:
Իմացյալ սրիկաները նրանք են, ովքեր հստակ գիտակցում են թե ինչ են անում, բայց անում են՝ շարժվելով սեփական ճղճիմ շահից, իրենք իրենց խորը էնիքի մեջ գցելով:
Այ էս տիպից պահանջելու իրավունք ունի ամեն ոք, ամեն քաղաքացի, ամեն մեկը: Եթե լռող արվեստագետից կարող ենք ակնկալել, ապա սրանից միայն ու միայն պահանջել, չկատարելու դեպքում՝ թքել երեսին: Դրանից նրանց արվեստի արժեքը չի ընկնում, չնայած շատ դեպքերում հասկանում ես, որ նրանց ստեղծածն ազնիվ չէր, իսկ արվեստի մեջ ամենաթանկը, ամենաարժեքավորը անկեղծությունն է: Բայց եթե նրանց արվեստը դեռ կարող է իր արժեքը պահպանել, ապա նրանց մարդկային տիպը արդեն իսկ արժեզրկվում է:
Կոնկրետ Մեսչյանից ես խոսել ու խորանալ չեմ ուզում: Իմ տեսակետն արտահայտել եմ երկու բառով. ես ակնկալում էի, որ ինքը պիտի ձայն հաներ:
Իսկ մնացածը, որ «էսինչ քաղաքական գործիչն ավելի վատն է», «բայց ինքն ինչ իմանա որ ավելի սարսափելի չի լինի» և այլն, դրանք բոլորը ընդամենը եղելությունից փախչելու համար ասվող խոսքեր են, խոսքեր, որոնցով հասարակության հուզող խնդրի բարձրաձայնումը բերվում ու հավասարեցվում է քաղաքական համակրանքների ու հակակրանքների սխալ ու ձևական դաշտին:
Էջանիշներ