Մեֆ, Մեսչյանը, իմ հիշելով, արտիստ ա, ոչ թե քաղաքական գործիչ, որ մի հատ էլ ապագայի մասին մտածելով քաղաքական «թիթեռնիկի» համբավ չհանի: Նիկոլը չի չգնաց, էդ հարցի պատասխանը երևի դու լավ կիմանաս, ես չգիտեմ: Կարող ա իրան սկի չէին էլ կանչել բանկետին:
Իսկ որ չգնա՞ր: Դե Մեֆ ջան, նման բաների համար մի ամբողջ հաստատություն ա աշխատում՝ սրա-նրա վրա սարքելու, տակը փորելու: Ինչի քեզ թվում ա, ոտ ու ձեռները կապված են, ինչա թե նա ԱՄՆ քաղաքացի ա՞: Ինքը հասկացանք, բա բարեկամները, հարազատները... դու կարող ա լավ չես պատկերացնում, թե ոնց են Հայաստանում մեկի վրա «աշխատում»: Դժվար ա Մեֆ ջան, մենակ «քյալավարի» քոնը առաջ տանելով տեղ չես հասնի:
Թարսի պես էնքան դուխ ուներ, որ գնաց, երգեց, կեսից էլ մի հատ ապտակ տվեց նստածներին ու դուրս եկավ:
Ճիշտ եմ ասում, մտքիդ թռիչքը չեմ հասկանում՝ էդ բարոյականության դասեր տալու պահով: Լավ մի հատ հարց տամ... եթե Սերժի տեղը Լևոնը նստած լիներ՝ իրա թայֆի հետ (ինչպես նշեցիք), ինքը իր քաշը չէր գցի, չէ՞: Ընդհակառակը, էլ ավելի կլուսավորվեր ու կսրբանար, բոլորը կսկսերն իրա անունով երդվել, չէ՞:
Ժողովորրդ, ամեն ինչ մի էսքան պրիմիտիվացրեք:
Դավ ջան, ազատ Մարդ լինելու համար կապ չունի քաղաքական գործիչ ես, թե արտիստ: Հենց էդ ա՝ քաղաքական գործիչ Նիկոլը որ ղալաթ անի, էնքան չեմ հիասթափվի, ինչքան արվեստագետի արած ղալաթից: Իսկ Չարենցն ո՞վ էր, քաղաքական գործիչ է՞ր: Այ ստեղ ա Հախվերդյանն ասել մոտավորապես հեևյալը՝ եթե Աստված մարդուն թևեր չի տվել, չի էլ պարտադրել սողալ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դավ, հիմա վախից ա երգե՞լ թե հաշիվ ուներ մեջը… ապտակ տվող լիներ Մարտի 1-ը պատճառով չէր գնա…
Ինչ վերաբերվում ա Լևոնին, ապա եթե Լևոնն էլ Սերժի պես եկած լիներ երկրի գլուխ, քաշը կգցեր… նույն ձևի, ոչ ավել ոչ պակաս…
իսկ եթե ուզում ես մտքիս թռիչքը հասկանաս ասեմ… էդ "կոնտինգենտի" քեֆերին իրան հարգող երգիչը չի երգի, նամանավանդ որ սրան-նրան էլ մեղադրում ա իրա երգերը ռեստորաններում երգելու համար, դրանց քեֆերին երգում են արամասատրյանակերպերը … պարզ եմ գրել չէ՞ Դավ ջան… էն վիդեոյի մեջ ա ասում իր խորհուրդը ժողովրդին, ինձնից չեմ հորինում
Եթե սերժի տեղը Լևոնը իրա թայֆով նստեր քյաբաբ ծամելու ու կենաց ասելու, ու Մեսչյանը գնար իրանց համար երգեր, էլի նույնը կասեի, բայց այ եթե Լևոնն ու իր թայֆեն կանգնած են մի հարթակի, որի առաջ ժողովուրդ ա հավաքված, այ ըտեղ եթե գնար երգեր, հաստատ վատ չէի արտահայտվի. Օհան Դուրյանի հոգին լուսավորվի:
Ամեն ինչ էս դեպքում շատ պարզ ու պրիմիտիվ ա. եթե Մեսչյանը չգնար էդ քյաբաբ ծամելու ներքո չերգեր, երևի էսօր Մատենդարանի հատակագիծ չգծեր ճիշտ այնպես, ինչպես Օհան Դուրյանն առանց անձնագիր հեռացավ կյանքից:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (31.01.2011)
Ազատ մարդ լինելու համար, Կուկ ջան, մեկ-մեկ տեսությունից պիտի ռեալին էլ վերադառնալ: Ոչ մեկ չի կարող ասել, թե ինքը ինչպես կվարվեր, եթե հայտնվեր նման վիճակում: Մարդ կա, որ իր սկզբունքներին չդավաճանելու համար ինքնասպանություն էլ կգործի, մարդ էլ կա, որ էդքան կամքի ուժ չունի: Բայց կամքի ուժ չունենալը չի նշանակում, որ իր ասած ճշմարիտ խոսքը արժեզրկվում ա:
Հիմա, փաստորեն, ղալլաթ ա արել, որ երգել ա, կամ սերժի համար երգելը էդ սողալ ա:
Իհարկե, վախից ելնելով չի, որ երգել ա: Բայց ընենց չի, որ իրան սամոն ա կանչել, կամ նեմեցը, ու ինքն էլ գնացել փարվանայում կլկլցրել ա: Ինչքան էլ որ չենք ուզում ընդունել, բայց սերժը նախագահ ա, ու նախագահի հրավերք մերժել ամեն մարդ չի կարող, կամ էլ էդքան քաշ չունի, որ մերժի:
Մեֆ, կոնտինգենտը շատ քիչ կապ ունի, պարզ գրածդ նույնպես, քանի որ փողին մուննաթի համար կարային օր. Ջո Կոկերին էլ տանեին, երգացնեին: Մեսչյանի դեպքում խիստ կասկածում եմ, որ փողի խնդիր կար, բայց համոզված եմ, որ եթե սերժը չլիներ, այլ վարչապետը կամ մուկը, հաստատ չեր գնա: Ստեղ, ուղղակի էն պահն էր, որ նախագահի հրավերքով ա գնացել: Ու ոչ մեկ էլ ինձ չի կարա համոզի (մինչև վիդեոն աչքովս չտեսնեմ), որ սերժենք ընդեղ քյաբաբ-չալաղաջ ուտելուց են եղել, ինքն էլ հարբած լնգուլավազի ծափերի տակ երգել ա:
Օհան Դուրյանին պետք չի համեմատել Մեսչյանի հետ: Նա այլ կարգի արվեստագետ էր ու հեղինակություն, ով հենց ցույց տվեց իր «քաշը» ու դիրքորոշումը:
Լավ, մի հատ հարց. օրինակը մեր վրա բերենք, որ ռեալ մտածելու տեղիք տա. ես նախագծել եմ Մատենադարանը ու իմ նախագծով էլ էդ կառույցը սարքել են: Հիմա ուզում են ինչ-որ նորոգումներ ու նոր կառուցումներ անեն: Ես համոզված եմ, որ ով էլ գա, թեկուզ քո նման հմուտ ճարտարապետը, էդ գեղեցիկ կառույցը այլանդակելու ա (ու ես համոզված եմ, որ իրականում ով էլ գար, Մեսչյանից լավ չէր կարող նախագծել): Հիմա, թեկուզ через не могу, չգնամ երգեմ, որ չթողեմ դրանք իրանց կարճ ուղեղներով այլանդակեն Մատենադարանը, որ բացմանն էլ ոչ թե գան պարկետի որակը ստուգեն, այլ գոնե գրքերի երեսին նայեն:
Տղերք, ամեն ինչ էդքան էլ պրիմիտիվ չի էլի... շատ միակողմանի եք նայում, ու ամենավատը էն ա, որ էդ միակողմանիությունը առաջին իսկ հայացքից պարզ երևում ա:
Moonwalker (29.01.2011), Shah (29.01.2011), Smokie (01.02.2011), Ռուֆուս (29.01.2011)
Դավ ջան, մեր պատկերացումները արվեստի, արվեստագետի, մտավորականի մասին բավական հեռու են միմյանցից: Ինձ համար մտավորականն էն մարդն ա, որ, կներեք արտահայտությանս համար, կեղտին կեղտ ա ասում՝ առանց վախենալու դրա հոտից: Իսկ Մեսչյանից լավ կսարքեր մեկ ուրիշը, թե չէր սարքի, այ էս հարցի շուրջ չեմ կարող վիճել, քանի որ ծանոթ չեմ Մեսչյանի կամ մյուս հնարավոր անձանց վարպետությանը, բայց ասեմ, որ քո էն պնդումը, թե Մեսչյանից լավ ոչ ոք չէր սարքի, ինձ համար բավականին միակողմանի ա թվում:
Կարճ ասած, Մեսչյանի՝ սերժի ու իրա թայֆի համար երգելը ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել, թքած ունեմ էդ 30 հազար դոլլարի վրա, բայց մինչև թքելը կուզեի իմանալ, թե ի՞նչ եղավ այդ 30 հազարի հետ, ո՞ւր է հիմա այդ գումարը, ինչո՞վ շահեց Շուշին, թեչէ սենց օդում ասել, որ Մեսչյանն այդ վեհ նպատակի համար ա համաձայնել երգել քյաբաբի ներքո, էնքան էլ համոզիչ չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (31.01.2011)
Չէի ասի, թե շատ հեռու են, ինձ համար էլ ա նույնը, բայց ես արդեն ասեցի, որ ամեն մեկը չի կարա դա անի: Ինձ համար դրանով էդ արվեստագետի արվեստը չի արժեզրկվում: Էս ա իմ ասածը:
Դե եթե հաշվի առնենք, Մատենադարանը ինքն ա նախագծել, ապա կարելի ա համոզված լինել, որ Մեսչյաինց լավ դժվար մեկը կարողանար նույն ոգով ու ճարտարապետությամբ կառուցեր նոր մանսաշենքը:
Էդ 30 հազարը կարող ա իրականում սկի գոյություն էլ չի ունեցել, ասած լինեն, թե ինչ-որ հաշվի համարի վրա էդքան փող կա, որը փոխանցել ենք Շուշիի հաշվին, վերջում էլ մի հատ շնորհակալություն ազգանվեր գործի համար, ու վերջ:
Դավ, չեմ ուզում ինձ խաբած լինեմ ու հավատամ, որ Մեսչյանն էդքան միամիտ կարար գտնվեր: Ստեղ երկու տարբերակ եմ տեսնում՝ վախ կամ.. արի ավելի լավ ա երկրորդը չասեմ, պարզ ա երևի՝ ինչ նկատի ունեմ, ուղղակի չեմ ուզում կոպիտ արտահայտվեմ մի մարդու մասին, ում արվեստն ինքս բարձր եմ գնահատում:
Հլը նույն օրինակը Երևան քաղաքի հետ համեմատի. Երևանը Թամանյանն ա գծել, բայց Թամանյանն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չէր կարա քաղաքը նենց այլանդակեր, ոնց հիմա են այլանդակում
Ու ասեմ, եթե Մեսչյանը քոչարյանի տղու հարսանիքին ջան ախպերս երգի, դրանից իր երգերն ինձ մոտ իրենց արժեքը չեն գցի, ինձ մոտ կարժեզրկվի Մեսչյան մտավորականը: Կսկսեմ մտածել, որ Մեսչյանն էդ արժեքներն ստեղծում ա՝ թքած ունենալով դրանց վրա:
Բայց առայժմ տենց չեմ մտածում ու չեմ ուզում՝ գա ժամանակ, որ տենց մտածեմ: Էդ մի անգամ նման միջավայրում երգելը չեմ ուզում հիմք ընդունեմ Մեսչյանին գոնե ինձ համար արժեզկելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Facebook-յան
Իջեք ձեր ՖԲ էջի ներքևի մասը: Էնտեղ կտեսնեք լեզուն, հավանաբար՝ "English (US)", բացեք, ու ընտրեք "English (Pirate)": Եվ վայելեք ձեր ՖԲ-ի բովանդակության նոր լեզուն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ